25․04-29․04
Կարգի բերել բլոգները
Ներկայացնել պատրաստված նյութերը.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է։
Դասի թեման․Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ
1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։ Բերեք օրինակներ։
Երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցիալ: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ փոխարինվում է պոտենցիալով։
2․ Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը։
Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։
3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։
Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի, այսինքն՝ դառնում է պոտենցիալ էներգիա։
4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։
Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։
5․ Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։ Ինչի՞ց է կախված այն։
Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:
6․ Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞եղանակ կա։ Թվարկիր որոնք են դրանք։
Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են՝ աշխատանքը և ջերմափոխանակությունը:
7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։
Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։
8․Ի՞նչ է ջերմաքանակը։
Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:
9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։
Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ (Ջոուլ), 1ԿՋ (Կիլաջոուլ), 1ՄՋ (Մեգաջոուլ)։
10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գո՞լ, թե՞ եռման ջուր ստանալու համար։
Եռման ջուր ստանալու համար՝ 100°-ի դեպքում։
Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ124