
Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
Կանադայի աշխարհագրական դիրքը շատ բազմազան է։ Գերակշռող մասը տափաստաններն են, հետո գալիս են անտառային լանդշաֆթները, մոտ 1/3 մասը, լեռնային ու ջրային շրջանները։ Կան նաև ճահիճներ, բարձր գոտիներ և այլ ոչ բարենպաստ շրջաններ։ Կանադայի աշխարհագրական դիրքի շնորհիվ, նա սահմանակցում է ժամանակակից ամենահզոր ու ամենազարգացած պետության՝ ԱՄՆ-ի հետ, հարավում։ ԱՄՆ-ն շատ մեծ նշանակություն ունի Կանադայի համար։ Կանադայի կապիտալի մոտ կեսը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ն Կանադայի համար ներմուծման, արտահանման գլխավոր դաշնակիցներից մեկն է։ Այդ երկու երկրները նաև ռազմական դաշնակիցներ են։ Կանադան հարուստ է քիմիական արդյունաբերությամբ։ Զարգացած է գունավոր մետալուրգիան։ Արտահանում է նիկել, կոբալտ, երկաթ, պղինձ, ցինկ, կապար և այլ մետաղներ։ Ունի նավթի, գազի, աշխի ոչ շատ խոշոր պաշարներ։ Հարուստ է Կանադայում որսորդությունը, ձկնորսությունը։ Ըստ տվյալների, Կանադան զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում ըստ լճերի թվի։ Այստեղ կան մոտավորապես 2 միլիոն լիճ։ Բացի դրանից Կանադայի ափերն են ողողում երկու մեծ օվկիանոսներ՝ Խաղաղը և Ատլանտյանը։ Ձկնորսությունը շատ զարգացած է հյուսիսային մասերում, որտեղ գետերն ու լճերը շատ են ու բազմազան։ Դա ձկնեղենի պաշարներում բազմազանություն է ավելացնում։ Այդ ճյուղը շատ զարգացած է Կանադայում։ Բայց թերություններ նույնպես կան։ Կանադայի տարածքի մեծ մասը անբարենպաստ են պարենամթերքի աճեցման համար։ Այդ հողերը չեն օգտագործվում, որպես գյուղատնտեսական միջոց։ Դա մեկ թերություն։ Մեկ ուրիշ թերություններից դա կլիման է։ Հարավում համեմատ ավելի շոգ է, բայց հյուսիսում շատ խոնավ, ցուրտ։ Դրա պատճառով բնակչությունը այդ տարածաշրջաններում շատ փոքր թիվ է կազմում։ Բնակչությունը մեծ հաշվով կենտրոնացված է հարավում, որտեղ գտնվում են խոշորագույն քաղաքները՝ Տորոնտոն, Քվեբեկը, Մոնրեալը, Բրիտանական Կոլումբիան և մայրաքաղաք՝ Օտտավան։
Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Առաջինը, որը կցանկանամ նշեմ դա արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է՝ քիմիական արդյունաբերությունը։ Արտահանում և էքսպորտ է անում Կանադան նիկելի, կոբալտի, պնղձի, ցինկի, երկաթի ու այլ տարբեր գունավոր մետաղների մեծ պաշարներ։ Նաև արտահանում է նավթ, գազ ու ածուխ, բայց շատ քիչ քանակությամբ։ Զարգացած է որսորդությունը, ձկնորսությունը։ Կա ձկնեղենի մեծ տեսականի այդ երկրում։ Զարգացած է գյուղատնտեսությունը մի քիչ շոգ շրջաններում։ Գյուղատնտեսությունից՝ պարենամթերքի աճեցումը, անասնապահությունից՝ տավարաբուծությունը։ Ամենակարևոր նախադրյալներից այն է, որ Կանադան “Մեծ ութնյակ”-ի կարևոր անդամներից մեկն է։ Նաև ՆԱՏՈ-ի անդամն է արդեն մի քանի տասնամյակ։ Դա լրացուցիչ պաշտպանություն է Կանադայի համար։ Կանադան մեր ժամանակակից աշխարհում ամենազարգացած, ամենաշքեղ ու ամենահարուստ երկրներից մեկն է։ Իմ կարծիքով բնակչության կրթվածությունը նույնպես լրացուցիչ առավելություն-նախադրյալ է։ Մեծ բնակչության 95%-ը ունի բարձրագույն կրթություն։ Կանադայում զարգացած է նորանոր տեխնոլոգիաների մշակումը, մեքենաշինությունը, տրանսպորտը։ Մեքենաշինության՝ նավաշինություն բաժինը, ավելի զարգացած է, քան մյուսները, քանի որ Կանադայում դա ամենահաճախ օգտագործվող փոխադրամիջոցներից է։ Տուրիզմը Կանադայի զարգացման ևս մեկ նախադրյալ է։ Հայերը այնտեղ 70 հազար և նույնիսկ ավել են կազմում։ Կանադան նաև ունի միջուկային զենքի ենթաբաժինը, որը պահվում է իր տարածքում, և վերահսկվում է ՆԱՏՈ-յի կողմից։ Կանադայի ևս մեկ կարևոր նախադրյալը այն է, որ նա օգնում է զարգացող լատինաամերիկյան երկրներին։ Այն չի մտածում դաշնակցել զարգացած պետությունների հետ, բայց իհարկե կան բացառություններ։ Այն ավելի նախընտրում է օգնել զարգացող պետություններին, որոնց ցանկում կա Հայաստանի Հանրապետությունը։ Կանադան ու ՀՀ-ն շատ ջերմ բարեկամական կապեր ունեն։ Կանադայի տնտեսության կարևոր ճյուղը դա սպասարկման ոլորտն է։ Սպասարկման ոլորտում զարգացած են նոր տեխնոլոգիաները, IT-ոլորտը և նորանոր մասնագիտությունները։ Կանադան ունի նաև լրացուցիչ առավելություններ, որոնցից է իր տարածքում պատերազմների բացակայումը։ Վերջին անգամ պատերազմ է եղել Քվեբեկ նահանգի համար, բայց այդ ժամանակ Կանադան դեռ չէր գործում։ Այդ նեյտրալության շնորհիվ, Կանադայի ինֆրոստրուկտուրան չի մասնատվել, չի կոտրվել, այլ ավելի ու ավելի է զարգացել։ Կանադայի բնակչության և ժողովրդի կազմավորման հարցում անգլիացիներն ու ֆրանսիացիները մեծ ջանքեր են գործադրել։ Իրենց շնորհիվ է ստեղծվել կանադական ազգը։ Կանադան ինչքան էլ, որ հեռու է Եվրոպայից ու Ասիայից, միևնույնն է, շատ մեծ դեր ունի Եվրոպայում ու տեղ-տեղ Ասիայում։ Զարգացման նախադրյալներից ուրբանիզացիայի մակարդակն է, որից հետևում է սպասարկման ոլորտի մակարդակը և ցուցանիշը։ Սեռատարիքային ցուցանիշը մեծ դեր է խաղում մարդկանց իրավունքների մեջ։ Ընդհանրապես մարդկանց ցուցանիշները մեծ դեր են խաղում երկրի զարգացման մեջ։
Կյանքի տևողության ցուցանիշը Կանադայում

Ուրբանիզացման մակարդակը

Տարիքային սանդղակ

Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։
Տնտեսության երեք ճյուղերն էլ իրենց հերթին շատ զարգացած են։ Սպասարկման ոլորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը իրենց մասնաբաժինը ունեն տնտեսության մեջ։
Գյուղատնտեսություն բաժնում զարգացած է անասնապահությունը, տավարաբուծությունը, նաև պարենամթերքի աճեցումն ու էքսպորտը։ Աճեցնում է ցորեն, եգիպտացորեն, մշակաբույսեր, խաղող, իսկ դրանից պատրաստվում է գինի։ Գինին նույնպես արտահանվում են տարբեր երկրներ։ Տավարաբուծությունը, բուսաբուծությունը, անտառաբուծությունը և անտառային գյուղատնտեսությունը շատ զարգացած է Կանադայում, քանի որ անտառները կազմում են ամբողջ տարածքի 1/3 մասը, իսկ դա մոտավորպես 3,5 միլիոն քառակուսի կմ հողատարածք է։ Մեկ այլ ենթաբաժին է ձկնորսությունը և որսորդությունը։ Կանադայում շատ լճեր կան, և այնտեղ բնակվում են շատ մեծ թվով ջրային կենդանիներ՝ ձկներ, շնաձկներ և այլ կենդանիներ։ Այդ կենդանիների մշակմամբ, արտահանմամբ Կանադան առաջին տեղերից է։
Արդյունաբերության բաժնում առաձնանում են քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը և էներգետիկան։ Քիմիական արդյունաբերությամբ Կանադան առաջին տեղերից է։ Արտահանում և ներմուծումէ նիկել, կոբալտ, պղինձ, երկաթ, ոսկի, մանգան, գունավոր այլ մետաղներ։ Ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերության ոչ շատ մեծ պաշարներ։ ՈՒնի նավթի, բնական գազի ու ածուխի ոչ շատ մեծ պաշարներ։ Թեթև արդյունաբերության մեջ իր տեղն է զբաղեցնում հագուստը, որը արտահանվում է հարևան ԱՄՆ-ին։ Զարգացած է մեքենաշինությունը, իսկ այդ ենթաբաժնում զարգացած է նավաշինությունը, այլ փոխադրամիջոցների շինությունը, որոնցից են տրանսպորտային կոմունիկացիայի միջոցները։ Նավաշինությունը զարգացած է, քանի որ Կանադայում այն ամենահաճախ օգտագործվող ու պահանջված տրանսպորտն է։ Գունավոր մետալուրգիան պայմանավորված է քիմիական արդյունաբերությամբ։ Էներգետիկան նույնպես զարգացած է։ ՋՐԷԿ-ները Կանադայում շատ-շատ են։ Դրանք շատ մեշ նշանակություն ունեն։ Գետերը, լճերը և ծովերը էներգետիկական մեծ նշանակություն ունեն։ Մեքենաշինության բաժնում նաև առանձնանում է նորանոր տեխնո;ոգիաների մշակումը, պատրաստվումը և արտահանումը։
Սպասարկման ոլորտը նույնպես զարգացած է։ Դա կախված է բնակչության կրթվածությունից, որի մակարդակը Կանադայում շատ մեծ է։ Սպասարկման ոլորտը ունի տարբեր ճյուղեր ու ենթաճյուղեր։ Գլխավորներից է բուհերի ու ինստիտուտների առկայությունը և դրանց նշանակությունը։ Կարևոր է նորանոր մասնագիտությունները, որոնք մեծ պահանջվածություն ունեն Կանադայում և շատ մեծ գումարով են վարձատրվում։ Սպասարկման ոլորտը նկատվում է առաջին օգնության մասնագիտություններում՝ շտապ օգնությունում, ոստիկանությունում և հրշեջ ծառայության մեջ։ Սպասարկման ոլորտը վերջերս է սկսել լավ զարգանալ։ Սպասարկման ոլորտը կախված է ուրբանիզացիայից, որը Կանադայում շատ լավ ցուցանիշ ունի։ Բնակչության մոտ 80%-ը ապրում է քաղաքներում։
