1. Տեղափոխելով ընդամենը 2  լուցկու հատիկ՝ ստացիր  առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր  ամենամեծ վեցանիշ թիվը։

Captionless Image

Այս թիվը ստացել եմ ընդամենը զրոյից հեռացնելով վերևի և ներքևի լուցկիները։ Դրանք հանելով ես ստացա երկու հատ մեկ թվանշանը։ Այսպիսով, երկու լուցկիներից մեկը տեղափոխեցի և միացրեցի առաջին թվին՝ 3-ին, ստացա 9: Իսկ երկրորդ լուցկին միացրեցի երկրորդ թվանշանին՝ 5-ին, որպեսզի ստացվի 6: Ես կարող էի դնել այնպես, որպեսզի ստանայի 9, բայց այդպես չեմ արել, քանի որ չպիտի լինեն հինգ թվեր, որոնք կրկնվեն։ Այսպիսով, ես ստացա 961185 թիվը, որը հնարավորինս համապատասխանեց պահանջներին։

Պատ՝․ 961185

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով   թվաբանական գործողության նշանները:  8 7 6 5 4 3 2 1 = 3

Այստեղ կա երկու տարբերակ՝

Պատ՝․ 87-6-54-3-21=3, 8-7-6+5-4+3×2+1=3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ,  կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված  ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից:   Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին  սպիտակներից։

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

800×2=1600 գրամ

1600-1200=400 գրամ

Պատ՝․ 400 գրամ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝  15։

Գտնում ենք 15-ին պատիկ թիվ։ Հասկացա, թե որ թվերի արտադրյալն է տալիս 15։ Դա 3,5, իսկ նրանց գումարը 3+5=8, այն համապատասխանում է բոլոր պահանջներին։ Դե ամենամեծ երկնիշ թիվն էլ գտնելու համար, պետք է դասավորել թվերը ձախից աջ նվազման կարգով։

Պատ՝․ 53

6. Թվի և իր կրկնապատիկի գումարը քանի՞ անգամ է մեծ այդ թվի կեսից։

Վերցնենք մի թիվ՝ օրինակ 6-ը։ Նրա կրկնապատիկը հավասար է 12: Նրանց գումարը հավասար է 12+6=18: Իսկ 6-ի կեսը հավասար է 3: 18-ը վեց անգամ մեծ է երեքից։

Պատ՝․ 6 անգամ

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։  Քանի՞ տարի հետո Արմենը Միքայելից  մեծ կլինի երկու անգամ։

Պատ՝․ 9 տարուց, քանի որ Արմենը կլինի 20, իսկ Միքայելը` 10:

8.  Քառակուսու մակերեսը 36 է։ 5 այդպիսի քառակուսիներ իրար կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

5×6=30

P=30+30+6+6=72սմ

Պատ՝․ 72 սմ

9. Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել 8 տուփում, նկատեց, որ 2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում, սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։ Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող էր ունենալ Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

Գտնում ենք ութի պատիկ թիվ, որին գումարելով 2, կարող ենք ստանալ առաջին խնդրի պահանջը։ Երկրորդ անգամ պետք է յոթին պատիկ թիվ գնտել։ Դա 28-ն, որովհետև բացի այդ թվից, ուրիշ թիվ չի կարող բաժանվել և արդյունքում ունենալ 2 մնացորդ։

Պատ՝․ 26 կոնֆետ

10.  Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

20-6=14 ժամ

20+14=34

2720:34=80

80×20=1600

Պատ՝․ 1600 կմ