Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Արքիմեդյան ուժի չափում։

Դիտարկենք փորձի մեխանիմզը, որն ապացուցում է Արքիմեդի օրենքը։ Մեր դիմաց է գլանաձև, մետաղական մարմին և փոքր տարրա, որի ծավալը հավասար է մետաղական մարմնի ծավալին։ Կպցնենք տարրան և մարմինը դինամոմետրին։ Դրա հետ մեկտեղ դինամոմետրի աստիճանը կիջնի և կդառնա A: Տարրայի մեջ կլցնենք ջուր այնքան ժամանակ, մինչև մետաղական մարմինը ամբողջությամբ սուզվի ջրում։ Եվ դրան զուգահեռ դինամոմետրի սլաքը կբարձրանա և կլինի B արժեքը։ Մարմնի կշիռը փոքրացավ, քանի որ նրա վրա ազդում է ջրի դուրս հրման ազդեցությունը։ Հիմա կլցնենք ջուր տարրայի մեջ, որը կախված է բռնիկով դինամոմետրից։ Հիշեցնենք, որ տարրայի ծավալը հավասար է գլանաձև, մետաղական մարմնի ծավալին։ Սլաքը նորից վերադարձավ A արժեք։ Եվ ահա, Արքիմեդի ուժը, որն առաջացրել է մարմնի քաշի նվազում, հավասար է այդ մարմնի կողմից տեղահանված հեղուկի քաշին։

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր և հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին։