Թարգմանել եմ հետևյալ տեսանյութից։ Գազի ճնշում։

Դիտարկենք փորձի մեխանիզմը, որը ցույց է տալիս գազի ճնշումը անոթի պատերին։ Փկված, ռեզինե փուչիկը, փակվում է ապակե հարմարանքով՝ գլխարկով։ Կափարիչի պատում տեղադրված է կոր խողովակ՝ գունավոր հեղուկով։ Դա հեղուկային մանոմետր է, այն ցույց է տալիս գազի ճնշման աստիճանը կափարիչի տակ։ Պոմպը միացնելուց հետո, կափարիչի տակ գտնվող ճնշումը սկսում է նվազել։ Տեսեք, փուչիկի ծավալը սկսում է մեծանալ, ինչու՞ է դա տեղի ունենում։ Օդի մի մասը ներծծելուց հետո, ռեզինե թաղանթի վրա ազդող ճնշումը դարձավ ավելի փոքր, քան ճնշումը ռեզինե փուչիկի մեջ, և դրա պատճառով ռեզինե թաղանթը սկսեց ուրճանալ։ Թաղանթի ուրճանալու հետ մեկտեղ, ռեզինե փուչիկի ծավալը մեծանում է, բայց օդի ճնշումը ներսում ընկնում է, նվազում է։ Ռեզինե թաղանթը ձգումը դադարում է այն ժամանակ, երբ փուչիկի մեջ գտնվող գազի ճնշումը համընկնում է դրսի ճնշման հետ։