Թեման․Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:
Դասարանում քննարկվող հարցեր.
Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները
1. Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:
Սառույցը և տաքացված գնդիկները, երբ իրար հպենք, կտեսնենք, որ սառույցի ջերմաստիճանը բարձրանում է ստիպելով իրեն հալվել, իսկ տաքացված գնդիկը սառչում է:
2. Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսային շարժմամբ և փոխազդեցությամբ:
Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերում, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է տեղի ունենում, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառը մոլեկուլները իրար հպվելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան։
3. Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր
Երկաթը, պղինձը, օդը, ջուրը
4.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ
Օդը վատ ջերմահաղորդիչ է, որովհետև այն գազային նյութ է, այսինքն նրա մոլեկուլները իրարից ավելի հեռու են և դրանից էլ հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:
5. Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները
Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:
6. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:
7. Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:
8. Ինչպես է գոյանում ամպը:
Արեգակը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Կոնվեկցիայի շնորհիվ տաքացված օդի այդ զանգվածը բարձրանում է վեր: Բարձրանալուն զուգընթաց՝ տաք օդն ընդհարձակվում է, ընդ որում բավականաչափ արագ: Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է: Վեր բարձրացող օդը սկսում է սառել, եթե որոշ քանակով խոնավ է, ապա որոշ բարձրությունից սկսում է առաջացնել ջրի մանր կաթիլներ, գոյանում է ամպ:
9. Ինչպես է առաջանում քամին:
Քամին առաջանում է այն ժամանակ, երբ տաք և սառը օդերը խառնվում են իրար:
10. Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:
Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և որ այն գոլորշիանա դեպի վերև:
11. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում: Ինչու՞։
Ոչ հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն։
12. Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերել օրինակներ:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
13. Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝ սև, թե սպիտակ: Բերել մի քանի օրինակներ:
Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:
Լրացուցիչ առաջադրանք. Սովորել Ղազարյանի դասագրքից էջ 115-ից մինչև 134-ը։