Այստեղ կան շատ նմանություններ։ Առաջին նմանությունը դա մեծ տարածքն է։ Կանադան ըստ տարածքի զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Ռուսաստանից հետո, իսկ Ավստրալիան՝ վեցերորդը։ Այստեղ բնակչությունը մեծ է, բայց ոչ այնքան, ինչքան Բանգլադեշում, կամ էլ Նիգերիայում։ Կանադայում ապրում է 37 միլիոն մարդ, իսկ Ավստրալիայում՝ 26 միլիոն։ Դա որոշակի թերություն է, քանի որ դա ահռելի տարածքներ են, բայց շատ նոսր են բնակեցված։ Կանադայում բնակեցված են հարավային շրջանները, իսկ Ավստրալիայում բնակեցված են ափամերձ շրջանները։

Կանադան թերակղզի է, իսկ Ավստրալիան՝ կղզի է։ Եվս մեկ նմանությունն այն է, որ երկու երկրներն էլ շատ հեռու են գտնվում կոնֆլիկտային տարածաշրջաններից, որոնցից են Կենտրոնական Ասիան, Եվրոպան։ Դա հիմա առավելոթյուն է, քանի որ երկու պետությունները չեն խառնվում այդ լարված գործողություններին, բայց պետք է փաստել, որ և՛ Կանադան, և՛ Ավստրալիան միացել են սանկցիաներին ու պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նրանք երկուսն էլ աջակցում են Ուկրաինային և օգնություն են ցուցաբերում։ Երկու երկրներից Կանադան իր մեծ դերն է զբաղեցնում “Մեծ ութնյակ”-ում և ՆԱՏՈ-յում։ Բայց Ավստրալիան այնքան հաջողված չէ այդ գործոններում։ Ինչպես Ավստրալիան, այդպես էլ Կանադան փորձում են ավելի շատ աջակցել զարգացող պետություններին, ինչպես դա անում է Կանադան ՀՀ-ի հետ։ Ավստրալիան փորձում է իր ազդեցությունը ունենալ Օկեանիայում։ Կանադան ունի մեծ կախվածություն ԱՄՆ-ից, բայց դրա հետ մեկտեղ շատ լավ, կարելի է ասել, հիանալի հարաբերություններ ունի Կանադայի հետ։ Ավստրալիան նույնպես իր հարևանների հետ լավ հարաբերություններ ունի, ինչպես Նոր Զելանդիայի, կամ էլ Ինդոնեզիայի հետ։ Բայց այդ լքվածությունը կարող է նաև որոշակի թերություններ ունենալ, որոնցից են հետամնացությունը։ Բայց, հետևյալ երկրներում այդ գործոնը տեղի չի ունենում։ Ավստրալիան, Կանադան նավթի, բնական գազի, ածխի, նիկելի, կոբալտի, ոսկու, պղնձի, երկաթի, գունավոր այլ մետաղների, մարմարի մեծ պաշարներ ունեն, որոնք արտահանվում են տարբեր երկրներ։ Ավստրալիան ու Կանադան նման են ձկնորսության առումով։ Քանի, որ Կանադայի ափերն են ողողում Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսները, իսկ Ավստրալիայինը՝ Թասմանի ծովը, Խաղաղ օվկիանոսները և այլն, դա մեծ ձկնեղենի ու ծովամթերքի պաշար է հանդիսանում երկու երկրների համար։

Երկու երկրների խոշորագույն քաղաքները գտնվում են ծայրամասերում։ Կանադայի խոշորագույն քաղաքները՝ Մոնրեալը, Տորոնտոն, Քվեբեկը, Օտտավան և Վանկուվերը գտնվում են Կանադայի հարավային հատվածներում։ Իսկ Ավստրալիայի խոշորագույն քաղաքները՝ Կանբերրան, Սիդնեյը գտնվում են ափամերձ շրջաններում, հաճախ արևելյան հատվածներում։ Այդպիսի տեղաբաշխումը պայմանավորված է կլիմայով, անհարթ ռելիեֆով։ Կանադայի հյուսիսում հնարավոր չէ նորմալ գոյատևել, քանզի այնտեղ շատ ցուրտ է, իսկ Ավստրալիայում՝ Վիկտորիա անապատի տարածաշրջանում, չի կարելի գոյատևել, քանզի այնտեղ շատ շոգ է։ Հիմնական պատճառները դրանք են։ Նմանություններ կան տնտեսության մեջ։ Երկու երկրներն էլ ունեն զարգացած տնտեսություն, գյուղատնտեսության բաժնում զարգացած է անասնապահությունը և տավարաբուծությունը, ինչպես նաև որսն ու ձկնորսությունը, արդյունաբերական ոլորտում զարգացած է թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը, գունավոր մետալուրգիան, վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը։ Իսկ սպասարկման ոլորտը զարգացած է ժամանակակից մասնագիտություններով։ Նաև պետք է նշել, որ համաշխարհային տնտեսության մեջ այս երկու երկրները ունեն իրենց ներդրումը, ու իրենց դերը։ Երկու երկրները վարում են ակտիվ քաղաքականություն, բանակցում են հարաբերությունների ձևավորման մասին եվրոպական, ասիական, աֆրիկական և լատինաամերիկյան երկրների հետ։ Վարում են եվրոպամետ քաղաքականություն։ Այս երկու երկրների միջև տարբերությունները նյութական են, կախված են տարածքի մեծությունից, ռեսուրսների տեղաբաշխումից, ռելիեֆից, կլիմայից, ու ընդհանրապես տարածաշրջանից։ Բայց, ընդհանուր առմամբ այս երկու երկրները բավական շատ նմանություններ ունեն։
Կանադայի ՀՆԱ-ն՝

Ավստրալիայի ՀՆԱ-ն՝
