Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի  լրիվ մեխանիկական էներգիա։

Eլ=Eպ+Ek

Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝ համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ։Այլ կերպ ասած էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում, այն սոսկ կարող է փոխանցվել մի մարմնից մյուսին, կամ փոխակերպվել մի տեսակից մյուսը։Մարմնի մասնիկների ջերմային շարժման, կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը անվանում են մարմնի ներքին էներգիա։

Ներքին էներգիան կարելի է փոփոխել երկու եղանակով՝ կատարելով աշխատանք։Երկրորդ եղանակ՝  առանց աշխատանք կատարելու ներքին էներգիայի փոփոխման պրոցեսսը անվանում են ջերմահաղորդում։Ջերմահաղորդման եղանակները երեքն են։
Առաջին՝ ջերմահաղորդականություն, մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերիցսառը մասերի անվանում են ջերմահաղորդականություն։ Երկրորդ՝ կոնվեկցիա։ Անվանում են հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդոյմը, որը հետևանք է հեղուկի կամ գազի անհավասարաչափ տաքացմանը։Կոնվեկցիա լատիներեն բառ է “կոնվեկտիո” բառից, որը նշանակում է բերել֊հասցնել֊մատուցել։Կոնվեկցիա անվանում են հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմանը։ Երրորդ ճառագայթային ջերմափոխանակում։Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակման և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում։