Դասի հղումը 

Ավստրալիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի ափերն են ողողում Ավստրալիական Մեծ ծոցի, Կորալյան ծովի, Արաֆուրյան ծովի, Թասման ծովի, Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների, Թիմորի ծովի ու Բասսի նեղուցի ջրերը։

Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիայի աշխարհագրական դիրքը շատ բազմազան է։ Այն միակ պետություն-մայրցամաքն է աշխարհում։ Ավստրալիան կղզի պետություն է, որի ափերն են ողողում 8 ծովերի, ծոցերի, օվկիանոսների ու նեղուցների ջրերը։ Նրա հարավարևելյան մասը անտառապատ է, բայց երկրի գրեթե 80%-ը անապատային, տափաստանային է։ Միջին հատվածը, կամ էլ կենտրոնական հատվածը անապատային է, և այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր անապատներից մեկը՝ Վիկտորիան։ Այս տարածքները օգտագործվում են՝ որպես արոտավայրեր։ Քանի, որ Ավստրալիան կղզի է իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, ապա այստեղ զարգացած է մեքենաշինությունը, նավաշինությունը, ծովային տրանսպորտը։ Այստեղ կան որոշ հատվածներ, տարածաշրջաններ, որոնք կոչվում են ռեզերվացիաներ, այստեղ են բնակվում աբորիգենները, բնիկ ցեղերը ու նրանք զբաղվում են անասնապահության, որսորդությամբ։ Աշխարհագրական դիրքի պատճառով նրա բուսական աշխարհը զարգացած չէ, և դրա հետ մեկ տեղ զարգացած չէ կենդանական աշխարհը։ Այստեղ ամենահաճախ հանդիպվող կենդանիներից են կենգուրուները և նապաստակները, որոնք պատահականության սկզբունքով սկսել են արագ բազմանալ ու այդպես լցրել են ամբողջ Ավստրալիան։ Մեկ առավելություն կա, որ Ավստրալիան անջատ պետություն է, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ, ու այն աշխարհից շատ հեռու է գտնվում, ու ըստ դրա չի մասնակցում որոշ կոնֆլիկտները, այդպես նա չի ավիրում իր ինֆորստրուկտուրան ու տնտեսությունը։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ, ընդերքը հարուստ է վոլֆրամի, ուրանի, ոսկու, երկաթի, արծաթի, կոբալտը, գունավոր մետաղների մեծ պաշարներով։ Նաև որոշ տարածքներում զարգացած է անանսնապահությունը, ոչխարաբուծությունը։

Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:  

Ավստրալիայի ամենամեծ զարգացման նախադրյալը դա կզղի-պետություն լինելն է, քանի որ չորս կողմից այն շրջապատված է ջրով։ Իր զարգացման նախադրյալների մեջ է մտնում իր յուրահատկությունը, որ նա ունի և՛ զարգացած պետության, և՛ զարգացող պետության հատկանիշներ։ Այսինքն Ավստրալիայում զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, նավաշինությունը, նորանոր տեխնոլոգիաների ներդրումը, արտադրումը, բայց դրա հետ մեկ տեղ զարգացած է գյուղատնտեսությունը, մշակաբույսերի աճեցումը, անասնապահությունը, որսորդությունը, ձկնորսությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը։ Մեկ այլ առավելությունն այն է, որ պետությունը ըստ ոչխարների գլխաքանակի ու բամբակի արտադրմամբ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։ Այսքանը դեռ բավարար չէ։ Ավստրալիայում զարգացած է սպասարկման ոլորտը։ Ավստրալիայի մեկ այլ զարգացման նախադրյալը այն է, որ այդ պետության բնակչության միջին տարիքը:

Տղամարդկանց միջին տարիքը կազմում է 25-29 տարեկան, իսկ կանանցը՝ 30-34, այսինքն սա լավ ցուցանիշ է նրանով, որ բնակչությունը պատրաստ է աշխատանք կատարելու, այսինքն աշխատուժը բավական ակտիվ է ու շատ է, որը նույնպես զարգացման նախադրյալ է։ Ավստրալիան նաև տուրիստական երկիր է։ Միջին կյանքի տևողությունը կազմում է 83.9:

Լավ ցուցանիշ է ուրբանիզացման մակարդակը, որը նույնպես նպաստում է սպասարկման ոլորտի զարգացման վրա։ Գրեթե 90%-ը բնակչության ապրում է քաղաքներում։

Խոշոր քաղաքներ են Սիդնեյը, Մելբուրնը, Նյուքասլը, Կանբերան։

Այլ զարգացման նախադրյալներից է իր հեռավորությունը աշխարհի կենտրոնից՝ Եվրոպայից, Ասիայից։ Դա և՛ օգտակար է, և՛ վնասակար։ Օգտակար է նրանով, որ Ավստրալիան չի մասնակցում այնտեղ շարունակական բնույթ կրող պատերազմների, չի մասնակցում տարբեր ժողովների և այդուհանդերձ նա նեյտրալ է պահում իր կարգավիճակը, նպաստելով իր տնտեսության զարգացմանը։ Վատ, վնասակար կողմն էլ այն է, որ նա շատ հեռու է գտնվում ԱՄՆ-ից, եթե հաշվի չառնենք Խաղաղ օվկիանոսը, շատ հեռու է գտնվում Եվրոպայից ու Ասիայից, բայց միևնույնն է նրա կապերը մնում են սերտ։ Նաև հայերի համար Ավստրալիան մեծ հնարավորությունների երկիր է։ Հայերը այստեղ են ապրում 19-րդ դարից, մասամբ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո, և դրանց ժամանակ։ Նրանք շատ մեծ ներդրում ունեն տնտեսության մեջ և նրանց թիվը կազմում է մոտ 60.000 մարդ։ Նրանք աշխատում են ռադիոէլեկտրակայաններում, տարբեր լրագրերում, այդպես եկամուտ բերելով Ավստրալական տնտեսությանը։ Ինչքան էլ, որ կղզի է, բայց միևնույնն է ունի հարևաններ, որոնցից է Նոր Զելանդիային։ Նրանք շատ սերտ համագործակցում են իրար միջև։ Նաև այդ երկու դրոշների վրա կա Մեծ Բրիտանիայի դրոշը։ Մեծ Բրիտանիան ընդհանրապես շատ մեծ ներդրում է ունեցել այս երկու երկրների զարգացման վրա, բայց մասամբ օգտագործել է այն, որպես արտովայր ու փոխադրումների միջոց։