Կարծրատիպեր երկրների մասին, որոնց մարդիկ լսելով բարկանում են։ Կատարել եմ թարգմանական աշխատանք։ Դիտել եմ հետևյալ տեսանյութը և թարգմանել եմ այն։

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը: Հեռավար առցանց ուսուցում  աշխարագրությունից։ — Լիլիա Ռուստամյանի բլոգ

  1. Ավստրիա — Մարդիկ մտածում են, որ ավստրիացիները գերմանացիներ են, ու նրանք սիրում են վարել կենգուրուներ։
  2. Գերմանիա — Դուք աշխատում եք միայն ավտոմեքենաների արտադրամասերում, խմում եք միմիայն գարեջուր և ուտում եք միմիայն սաուսերկրաուտ։
  3. Շվեյցարիա — Մարդիկ մտածում են, որ դուք միմիայն ուտում եք պանիր, շոկոլադ։ Նաև շատերը կարծում են, որ դուք շատ հարուստ եք։
  4. Եգիպտոս — Բոլորը կարծում են, թե դուք շատ եք սիրում կատուներին և միմիայն ապրում եք բուրգերում։ Այդպես չէ։
  5. Իռլանդիա — Դուք բոլորտ լեպրիկոններ եք։ Ունեք գանգուռ մազեր ու ամբողջ օրը ուտում եք կարտոֆիլ։
  6. Իրան — Բոլորը մտածում են, թե դուք տեսնելով ամերիկացի պարզապես ցանկանում եք նրան սպանել։
  7. Վրաստան (Georgia) — Օհ, դուք այնտեղից եք, դա իմ սիրած նահանգն է։ Այո, մարդիկ հաճախ շփոթում են Վրաստան երկիրը ու ԱՄՆ-ի Ջորջիա նահանգը։
  8. Նոր Զելանդիա — Բնակիչները ատում են, երբ քարտեզներում չեն տեսնում իրենց երկիրը։ Այո, այդպես հաճախ պատահում է։
  9. Մալայզիա — Բնակիչները միշտ ատում են այն պահը, երբ նրանց երկիրը շփոթում են Ինդոնեզիայի հետ, ասելով, թե իբրև դա Ինդոնեզիայի տարածք է համարվում։
  10. Նիգեր — Մարդիկ զզվում են այն պահից, երբ ամբողջ աշխարհից տարբեր մարդիկ ասում են, թե իբրև դուք ռասիստ եք ձեր անվանման պատճառով։
  11. Չադ — Այստեղ բնակվողները ատում են, երբ նրանց երկիրը ճանաչում են միայն կատակներով, մեմերով։
  12. Ճապոնիա — Բոլոր մարդիկ նայում են պարտադիր անիմե, ուտում են սուշի, գովում են ռամենը։
  13. Ուկրանիա — Դու այն մարդն ես, ով որ մեղավոր է Չեռնոբոլի ավիրման մեջ։ Այդպես չէ՞։
  14. Մոնղոլիա — Դուք տխուր եք, քանի որ ձեզ ճանաչում են միայն Չինգիս Խանի շնորհիվ։
  15. Վենեզուելա — Մարդիկ այստեղ տպում են փողեր ապրելու համար։
  16. Հարավային Կորեա — Դուք միմիայն լսում եք ԲԹՍ, այդպես չէ՞։
  17. Չինաստան — Բոլորդ սիրում ու զբաղվում եք մաթեմատիկայով։ Դուք բոլորդ նման եք իրար, մարդիկ չեն կարողանում տարբերել ձեզ։ Ի դեպ Չինաստանում Յութուբը արգելված է։
  18. Մադագասկար — Մարդիկ մտածում են, թե դու միայն ֆիլմ ես, բայց ոչ դու երկիր ես նաև։
  19. Բուլղարիա — Դուք Ռուսաստանից եք։ Դուք շփոթում եք ձախն ու աջը, առաջն ու հետը։
  20. Ֆինլանդիա — Դուք ինտրովերտ եք ու զզվում եք, երբ ձեր հետ ուզում են խոսալ։

Հայաստան — Դուք միայն ուտում եք խորոված, խմում եք, ու դուք առաջին ազգն եք, որը ընդունել է քրիստոնեությունը։

Ահա այսպիսի արդյունք գրանցեցի։ Թարգմանել եմ, ու շատ հետաքրքիր էր իմանալը, թե մարդիկ ինչ են մտածում քո երկրի մասին։