Ինչպե՞ս կարող եք միլիմետրական քանոնով չափել ֆիզիկայի գրքի թերթի հաստությունը,բրնձի,լոբու հատիկների երկարությունները:Օգտագործելով ներարկիչ,որոշիր ջրի,կամ ցանկացած հեղուկի կաթիլի ծավալը:Ցանկալի է ներկայացնել տեսանյութով:
Փորձի ընթացքը՝
Ես հաշվում եմ քանոն օգնությամբ գրքի բոլոր էջերի հաստությունը և դրանից հետո այն բաժանում եմ թերթերի քանակին։ Քանոնով չափեցի բոլոր էջերի հաստությունը։ Հաշվեցի էջերի, թերթերի քանակը և այնուհետև բաժանեցի իրար, որպեսզի ստանամ մեկ էջրի հաստությունը։
Բոլոր էջերի հաստությունը ես նշանակեցի a-ով։
a=17 մմ=1,7 սմ
Գրքի էջերի թիվը ես նշանակեցի b-ով, իսկ մեկ էջի հաստությունը c-ով։ Ստացա հետևյալ բանաձևը՝
a:b=c=1.7:109=0,015 սմ
Այսինքն բոլոր էջերի հաստությունը բաժանելով էջերի քանակի, ես ստացա մեկ էջի հաստությունը։ Մեկ թերթի հաստությունը 0,015 սմ է։
Արդյունքը տեսանյութում՝
Իմ ընկերոջ փորձը՝ այստեղ։