Դասի հղումը 

1. Որո՞նք են աֆրիկյան երկրների հետամնացության պատճառներ: 

Աֆրիկյան երկրների հետամնացության պատճառը նրանց գաղութներ լինելն է։ Նրանք համաշխարհային շուկա «ոտք» են դրել ու դնում միայն այն ժամանակ, երբ հումքի պահանջարկ կա։ Գաղութային տարիներին հզոր ու ազդեցիկ երկրներն ու կայսրությունները աֆրիկյան գաղութները օգտագործել են օգտակար հանածոներ «վերցնելու» համար։ Մյուս պատճառը՝ հյուսիսի համար, անապատային տարածքն է, որտեղ ոչ բուսականություն կա, ոչ էլ նորմալ զարգացած կենդանական աշխարհ։

2. Զարգացման ի՞նչ նախադրյալներ ունեն աֆրիկյան երկրները։ 

Երևի թե ամենազարգացած նախադրյալը կլինի օգտակար հանածոները։ Ընդհանրապես, եթե դիտարկենք որպես նախադրյալ, ապա աֆրիկյան երկրները շատ էժան աշխատուժ ունեն, սակայն անգրագիտության աստիճանը ցածր է, ուստի այդ աշխատուժը օգնում է միայն շինարարության կամ էլ բանվորության մեջ։

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Աֆրիկայի առավել զարգացած երկրները: 

(HDI) Մարդկային Զարգացման Զեկույց

Որպես զարգացման նախադրյալ ընտրել եմ (ՄԶԶ-ն) Մարդկային Զարգացման Զեկույցը։ Այն հաշվի է առնում բնակչության աշխատասիրության ու գիտելիքի չափը։

Կանաչով նշված են առավել զարգացած երկրները, իսկ շագանակագույնով՝ առավել ոչ զարգացած։ Հետևելով ինդեքսին։

4. Ուրվագծային քարտեզ վրա նշել աֆրիկյան այն պետությունները, որոնք ժամանակին եղել են որևէ երկրի գաղութ (յուրաքանչյուր երկրի գաղութ նշել առանձին գույնով):

Գաղութային անցյալ

Բրիտանական գաղութներ են եղել՝ Եգիպտոսը, Սուդանը, Նիգերիան, Գանան, Կամերունը, Սիերրա-Լեոնեն, Անգոլան, ՀԱՀ-ն, Էսվատինին, Լեսոթոն, Տանզանիան, Կենյան, Ուգանդա, Ռուանդան, Բուրունդին, Զամբիան, Զիմբաբվեն, Բոթսվանան, Մալավին և Գամբիան։

Ֆրանսիական Գաղութներ են եղել՝ Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը, Մավրիտանիան, Մալին, Բուրկինա Ֆասոն, Կոտ Ի՛Դյուվուարը, Գվիենան, Բենինը, Տոգոն, ԿԱՀ-ը, Սենեգալը, Ջիբութին, Գաբոնը, Կոնգոն, Չադը, Կոմորները, Մավրիտիոսը, Նիգերը և Մադագասկարը։

Իտալական գաղութներ են եղել՝ Լիբյան, Սոմալին և Էրիթրեան։

Պորտուգալական գաղութներ են եղել՝ Անգոլան, Մոզամբիկը, Կաբո Վերդեն, Գվինեա Բիսսաուն և Սաո Տոմե ու Պրինսիպին։

Իսպանական գաղութներ են եղել՝ Արևմտյան Սահարան և Հասարակածային Գվինեան։

Բելգիական գաղութ է եղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

Գաղութներ չեն եղել Եթովպիան և Լիբերիան։