Գլուխ Ա (էջ 14-15)
1. Ո՞վ է ատոմի կառուցվածքի տասին տեսության հիմնադիրը։
Պատ՝․ 4 (Է․ Ռեզերֆորդ)։
2. Ո՞րն է ճիշտ շարունակությունը։
Ատոմի միջուկում գտնվում են․ /դրական և չեզոք մասնիկներ։/
Պատ՝․ 3
3. Ի՞նչ մասնիկներ կան ատոմի միջուկում։
Պատ՝․ ատոմի միջուկում կան դրական /p/ և չեզոք /n/ մասնիկներ։
4. Քանի՞ էլեկտրոն կա ջրածնի չեզոք ատոմում։
Պատ՝․ 2 (1)
5. Մասնիկներից ո՞րն է օժտված դրական լիցքով։
Պատ՝․ 2 (պրոտոն)
6. Մասնիկներից ո՞րն է /որո՞նք են/ էլեկտրաչեզոք։
Պատ՝․ 4 (միայն գ-ն)
7. Ի՞նչ հարաբերակցության մեջ են պրոտոնի և նեյտրոնի զանգվածները։
Պատ՝․ 4 (mպր<<mն)
8. Ինչո՞վ է բացատրվում մարմինների էլեկտրականացման երևույթը։
Պատ՝․ 3 (էլեկտրոնների տեղափոխմամբ)
9. Բրդով շփելիս, պլաստմասսայից պատրաստված սանրը լիցքավորվում է բացասական լիցքով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Պատ՝․ 1 (էլեկտրոնները բրդից անցնում են սանրին)
10. Ո՞րն է ճիշտ շարունակությունը։
Եթե չեզոք ատոմը կորցնի էլեկտրոն, ապա այն․ /կդառնա դրական իոն/
Պատ՝․ 2
11. Ինչպե՞ս է լիցքավորված ատոմը, եթե նրա մեջ էլեկտրոնների թիվը գերազանցում է պրոտոնների թվին։
Պատ՝․ Ատոմը լիցքավորված է բացասական լիցքով։
Գլուխ Բ (էջ 8-9)
1. Սինթեթիկ թելից կարված հագուստը մթության մեջ հանելիս նկատվում է առկայծում և լսվում յուրահատուկ ճտճտոց։ Ինչո՞վ է պայմանավորված այդ երևույթը։
Պատ՝․ 2 (հագուստի և մարմնի լիցքավորմամբ)
2. Ո՞րն է ճիշտ շարունակությունը։
Երկու կետային անշարժ լիցքերը միմյանց ձգում են միայն այն դեպքում, եթե այդ լիցքերը․ /տարանուն են, իսկ լիցքերը կամայական արժեքներ ունեն/։
Պատ՝․ 4
3. Կազմի՛ր համապատասխանություններ։
ա) Լիցքավորված ձողը հպեցին էլեկտրացույցին։ Դրանք լիցքավորվեցին. դրական լիցքերով /1/
բ) Երկու գնդիկ փոխադարձաբար վանվում են, ուրեմն լիցքավորված են․ նույնանուն լիցքերով /2/
գ) Ապակին շփել են ռետինով։ Դրանք լիցքավորվել են․ տարանուն լիցքերով /3/
դ) Բրդով շփված էբոնիտե ձողը լիցքավորվել է․ դրական լիցքերով /4/
4. Ի՞նչ նշանի լիցքով է օժտված նկարում պատկերված երկու լիցքերի միջև տեղադրված կետային լիցքը /սլաքներով պատկերված են լիցքերի շարժման ուղղությունները/։
Պատ՝․ + (դրական), քանի որ դրական ձգում է բացասական լիցքին և ընդհակառակը վանում դրական լիցքին։
5. Նկարներից որու՞մ են ճիշտ պատկերված երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժերի ուղղությունները։
Պատ՝․ 3
6. Ապակե չեզոք ձողը շփեցին մետաքսով։ Որքա՞ն է ապակու և մետաքսի վրա առաջացած լիցքերի հարաբերությունը։
Պատ՝․ 3 /1/
7. Ի՞նչ երևույթ է ուսումնասիրել Կուլոնն իր փորձերում։
Պատ՝․ 4 /լիցքերի փոխազդեցությունը/
8. Նկարներից որու՞մ է ճիշտ պատկերված երկու q & 3q կետային լիցքերի փոխազդեցության ուժերը։
Պատ՝․ ա
9. Ինչպե՞ս կփոփոխվի երկու կետային լիցքերի կուլոնյան փոխազդեցության ուժը, եթե լիցքերի միջև հեռավորությունը փոքրացնեն 3 անգամ։
Պատ՝․ 2 /կմեծանա 9 անգամ/
10. Կփոփոխվի՞ արդյոք երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը, եթե դրանց հեռավորությունը և լիցքերից յուրաքանչյուրի մեծությունը մեծացվի 2 անգամ։
Պատ՝․ 1 /ոչ, կմնա նույնը/
Գլուխ Բ (էջ 15-16)
1. Ի՞նչ հարաբերակցության մեջ են պրոտոնի և էլեկտրոնի զանգվածները։
Պատ՝․ 4 /mպր>>mէ/
2. Որքա՞ն է պրոտոնի և էլեկտրոնի զանգվածների հարաբերության մոտավոր արժեքը։
Պատ՝․ 3 /1840/
3. Թթվածնի չեզոք ատոմի միջուկում կա 8 պրոտոն։ Քանի՞ էլեկտրոն է պտտվում միջուկի շուրջը։
Պատ՝․ 4 /8/
4. Ի՞նչ տեղի կունենա նյութի հետ, եթե հնարավոր լինի նրա ատոմի միջուկում փոխել պրոտոնների քանակը։
Պատ՝․ 4 /կփոխակերպվի այլ նյութի/
5. Ատոմի ո՞ր մասնիկներն են օժտված տարրական լիցքով։
Պատ՝․ 1 /էլեկտրոններն ու պրոտոնները/
6. Ի՞նչ լիցք ունի մարմինը, եթե նրանում էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին։
Պատ՝․ 1 /չեզոք է/
7. Ե՞րբ է չեզոք ատոմը դառնում դրական իոն։
Պատ՝․ 3 /կորցնում է էլեկտրոն/
8. Մետաքսով շփված ապակե ձողը լիցքավորվեց դրականորեն։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Պատ՝․ 4 /էլեկտրոններն ապակուց անցնում են մետաքսին/
9. Դրական լիցքավորված պլաստմասսե քանոնը հպում են բացասական լիցքավորված ապակե ձողին։ Ի՞նչ տեղի կունենա արդյունքում։
Պատ՝․ 2 /Բոլոր հավելուրդային էլեկտրոնները ձողից կտեղափոխվեն դեպի քանոնը/
10. Ալյումինե թեթև պարկուճը նախ մոտեցնում են +q, ապա -q լիցք ունեցող գնդին։ Ի՞նչ լիցք կարող է ունենալ պարկուճը, եթե երկու դեպքում էլ այն ձգվում է գնդի կողմից։
Պատ՝․ 3 /0-չեզոք/
11. -e լիցք ունեցող փոշեհատիկը կորցրեց մեկ էլեկտրոն։ Որքա՞ն դարձավ նրա լիցքը։
Պատ՝․ 4 /0-չեզոք/
12. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը։
Պատ՝․ Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն։