1. Ո՞րն է կոչվում երևույթ։

Բնության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Երևույթները լինում են ֆիզիկական, քիմիական և ֆիզիկաքիմիական։

2. Ո՞րն է կոչվում ֆիզիկական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

3. Ո՞րն է կոչվում քիմիական երևույթ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութ է առաջանում, փոխվում է գույնը, հոտը և անջատվում է գազ ու էներգիա, կոչվում է քիմիական երևույթներ։ Քիմիական երևույթ, քիմիական փոխարկում, քիմիական ռեակցիաների ընթացքում առաջանում են նոր նյութեր նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։

Քիմիական երևույթների հատկանիշներն են՝ ջերմության անջատումը կամ կլանումը, գույնի փոփոխությունը, համի փոփոխությունը, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի առաջացում կամ անհետացում, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացում։

Քիմիական ռեակցիաների տեսակները՝

  • Միացման
  • Տեղակալման
  • Քայքայման
  • Փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև և որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով: 

Լաբորատոր փորձ՝ «Ջրածնի ստացումը տեղակալման ռեակցիայով և այրումը»

Zn+2HCl=> ZnCl2+H2

2Al+6HCl=> 2AlCl3+3H2

Mg+2HCl=> MgO2+H2

2H2+O2=2H2O

Անհրաժեշտ նյութեր՝

Ցինկ Տոնուս
Ցինկ (Zn)
Աղաթթու - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Աղաթթու (HCl)
Magnesium - Wikipedia
Մագնեզիում (Mg)

Սկզբից ցինկի մի քանի հատիկ լցնում եմ անոթի մեջ։ Այնուհետև ես լցրեցի աղաթթվի լուծույթը ու տեսա, որ ինչ-որ քիմիական երևույթ տեղի ունեցավ անոթի հատակում, ջուրը խշշաց, ու սկսեց կամաց-կամաց դադարել։ Իսկ հետո ավելացնելով մագնեզիումի մի քանի հատիկ, ես արագորեն փակեցի անոթի բերանը, որպեսզի ջրածինը դուրս չգա անոթից։ Մի որոշ ժամանակ սպասելուց հետո լուցկին այրեցինք և մոտեցրեցինք բերանին և տեսանք մի փոքրիկ պայթյուն՝ բոց։

Փորձը՝ տեսանյութով․․․