Միասնական Սոցիալական Ծառայություններ

Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):

  1. Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները; Այո
  2. Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը; Ոչ
  3. Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ; Այո
  4. Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա; Ոչ
  5. Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով; Այո
  6. Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին; Այո
  7. Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ; Այո
  8. Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում; Այո
  9. Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ; Այո
  10. Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ; Ոչ
  11. Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին; Այո
  12. Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա; Ոչ
  13. Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի; Այո
  14. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ; Ոչ
  15. Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ; Ոչ
  16. Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը; Այո
  17. Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում; Ոչ
  18. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց; Այո
  19. Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք; Այո
  20. Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ: Այո

Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ

Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:

  1. Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց; Այո
  2. Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին; Ոչ
  3. Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա; Ոչ
  4. Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում; Այո
  5. Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում; Այո
  6. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ; Այո
  7. Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ; Այո
  8. Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել; Այո
  9. Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող; Այո
  10. Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ; Ոչ

Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ

Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:

Գործոնների ցանկը`

  1. Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը; +
  2. Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում. +
  3. Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ; +
  4. Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը;
  5. Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը; +
  6. Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ; +
  7. Ուրիշներին օգնելու ցանկությունը; +
  8. Գրավում է անհատական աշխատանքը; +
  9. Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;
  10. Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին; +
  11. Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները;
  12. Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը;
  13. Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը; +
  14. Գրավում է ձեռներեցությունը; +
  15. Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը;
  16. Բիզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը; +
  17. Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը; +
  18. Գրավում են աշխատանքային պայմանները;
  19. Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;
  20. Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի; +
  21. ԶԼՄ-ների ազդեցությունը;
  22. Մարդկանց օգնելու ցանկությունը; +
  23. Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ; +
  24. Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը: +

Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը

Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»; Հետաքրքիր է
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»; Հետաքրքիր է
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին; Հետաքրքիր է
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով; Հետաքրքիր չէ
  5. Կարդալ քիմիայում հայտնագործությունների, ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին; Հետաքրքիր չէ
  6. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին; Հետաքրքիր չէ
  7. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին; Հետաքրքիր չէ
  8. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների; Հետաքրքիր է
  9. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին; Հետաքրքիր է
  10. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները; Հետաքրքիր չէ
  11. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն; Հետաքրքիր չէ
  12. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին; Հետաքրքիր չէ
  13. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով; Հետաքրքիր չէ
  14. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին; Հետաքրքիր է
  15. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին; Հետաքրքիր չէ
  16. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի; Հետաքրքիր չէ
  17. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին; Հետաքրքիր չէ
  18. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին; Հետաքրքիր է
  19. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին; Հետաքրքիր է
  20. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին; Հետաքրքիր է
  21. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն; Հետաքրքիր չէ
  22. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին; Հետաքրքիր չէ
  23. Հետաքրքվել օգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով; Հետաքրքիր է
  24. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում; Ամենաշատ հետաքրքրվող թեմաներից է
  25. Կարդալ քննադատական հոդվածներ; Հետաքրքիր է
  26. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ; Հետաքրքիր չէ
  27. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը; Հետաքրքիր չէ
  28. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը; Հետաքրքիր է
  29. Ծանոթանալ ռազմական տեխնիկային; Հետաքրքիր է
  30. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների; Հետաքրքիր չէ
  31. Իրականացնել ֆիզիկական փորձեր; Հետաքրքիր է
  32. Մաթեմատիկական խնդիրներ լուծել; Հետաքրքիր է
  33. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն; Հետաքրքիր չէ
  34. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն; Հետաքրքիր չէ
  35. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ; Հետաքրքիր չէ
  36. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին; Հետաքրքիր չէ
  37. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները; Հետաքրքիր չէ
  38. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու; Հետաքրքիր է
  39. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը; Հետաքրքիր է
  40. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ; Հետաքրքիր է
  41. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում; Հետաքրքիր է
  42. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել; Հետաքրքիր չէ
  43. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն; Հետաքրքիր չէ
  44. Մասնակցել ռազմականացված արշավների; Հետաքրքիր է
  45. Խաղալ սպորտային խաղեր; Հետաքրքիր է
  46. Հաճախել ֆիզիկայի խմբակ; Հետաքրքիր է
  47. Հաճախել մաթեմատիկայի խմբակ; Հետաքրքիր է
  48. Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ; Հետաքրքիր է
  49. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները; Հետաքրքիր չէ
  50. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ); Հետաքրքիր չէ
  51. Հաճախել կենսաբանության խմբակ; Հետաքրքիր չէ
  52. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին; Հետաքրքիր չէ
  53. Կազմել երկրաբանական քարտեզներ; Հետաքրքիր է
  54. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների; Հետաքրքիր է
  55. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել; Հետաքրքիր է
  56. Հաճախել դրամատիկական խմբակ; Հետաքրքիր չէ
  57. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են; Հետաքրքիր է
  58. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն); Հետաքրքիր չէ
  59. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների; Հետաքրքիր է
  60. Մասնակցել սպորտային մրցույթների; Հետաքրքիր չէ
  61. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ; Հետաքրքիր չէ
  62. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների; Հետաքրքիր չէ
  63. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական  տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները; Հետաքրքիր է
  64. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա; Հետաքրքիր չէ
  65. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի; Հետաքրքիր չէ
  66. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի; Հետաքրքիր չէ
  67. Հոգ տանել հիվանդի մասին; Հետաքրքիր չէ
  68. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն; Հետաքրքիր է
  69. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ; Հետաքրքիր է
  70. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ; Հետաքրքիր չէ
  71. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել. Հետաքրքիր չէ
  72. Պարապել կրտսեր սովորողների հետ; Հետաքրքիր է
  73. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ; Հետաքրքիր է
  74. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ; Հետաքրքիր չէ
  75. Զբաղվել սպորտային խմբակում; Հետաքրքիր չէ
  76. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին, կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից; Հետաքրքիր չէ
  77. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ; Հետաքրքիր է
  78. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին; Հետաքրքիր է
  79. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ; Հետաքրքիր չէ
  80. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ; Հետաքրքիր չէ
  81. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից; Հետաքրքիր չէ
  82. Հաճախել սանիտարների խմբակ; Հետաքրքիր չէ
  83. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների; Հետաքրքիր է
  84. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների; Ամենաշատսիրվողներից է
  85. Սցենարներ գրել գրական երեկույթների համար; Հետաքրքիր չէ
  86. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ; Հետաքրքիր չէ
  87. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ. Հետաքրքիր չէ
  88. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով; Հետաքրքիր չէ
  89. Ուսումնասիրել ռազմագիտությունը; Հետաքրքիր է
  90. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում: Հետաքրքիր չէ
  91. Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  • Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  • Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  • Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  • Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  • Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  • Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  • Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  • Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա. Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ․ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  • Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա. Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ. Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  • Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ. Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  • Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  • Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

  • Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա. Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ. Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  • Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա. Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

Դ. Կարդալ քաղաքական գրքեր, օրինակ՝ «Ջո Բայդեն»

  • Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

Դ. Այդպիսի ցանկություն կամ էլ երազանք չունեմ

  • Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ. Իմ հոբբիով զբաղված լինելով;

  • Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  • Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  • Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա. Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը: