Այսօր` հոկտեմբերի 8-ին, ընկեր Լիլիթի հետ ճամփորդեցինք Արագածոտնի մարզով։ Շատ հետաքրքիր էր ամիսներ հետո մասնակցել ևս մեկ հայրենասիրական արշավի ու ճամփորդությունի։ Ճանապարհը շատ զվարճալի, հետաքրքիր անցավ, ու բոլորը վերջում գոհ մնացին։

Սուրբ Խաչ

Մենք Սուրբ Երրորդության Եկեղեցու բակից դուրս եկանք 9:10 րոպե և ճամփա ընկանք։ Մեկ ու կես ժամից մենք արդեն Ապարան քաղաքում էինք։ Բայց մեր առաջին կանգառը եղավ Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Խաչ եկեղեցին արտասովոր եկեղեցի է հիմքերով ու կամարներով՝ ներսից, ու խաչքարներով՝ դրսից պատված։ Սուրբ Խաչ եկեղեցին նման չէր այն եկեղեցիներին, որոնց մենք ճանաչում էինք։ Նա իսկզբանե արտասովոր ձևով էր կառուցվածք ու իսկապես հաղթանդամ ու կանգուն տեսք ուներ։ Ներսում և դրսում ընկեր Լիլիթը պատմեց մեզ խաչքարների մասին, թե ինչպես և ինչու են խաչքարները դրվում ու ինչն են խորհրդանշում այդ սուրբ քարերը։ Մենք ճարտարագիտության դաս անցկացրեցինք։ Շատ շնորհակալ եմ մեր կազմակերպչին, որ այսպես հեշտ ու ըմբռնելի բացատրեց խաչքարների իմաստը, նշանակությունը, օգտագործումը։ Եկեղեցին շատ հետաքրքիր էր ուսումնասիրելը։ Մենք մի քիչ էլ խոսեցինք և հետո էլի ճամփա ընկանք արդեն դեպի մեր երկրորդ կանգառը՝ Թուխ Մանուկ եկեղեցին։

Թուխ Մանուկ մատուռի ճանապարհը ավելի դժվար էր, բայց ավելի նշանակալից, քանի որ մենք ուխտ արեցինք և ինքներս բարձրացանք մատուռին նախորդող բարձրունքը։ Բարձրունքը շատ հեշտ հաղթահարելի ճանապարհ էր։ Թուխ մանուկը մատուռ էր բարձրունքի լանջին։ Ուներ շատ գեղեցիկ տեսք, ու նրա մոտից գրեթե ամբողջ Եղիպատրուշն ու Քուչակը գյուղերը երևում էին։ Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում եկեղեցու դռան մոտից։ Այնտեղ մենք երգեցինք, մոմ վառեցինք մեր զինվորների համար, երկրում խաղաղության համար։ Ունեցանք էլի հետաքրքիր զրույց խաչքարերի մասին, որովհետև այնտեղ նույնպես կային խաչքարեր։ Մենք պարզապես գտնում էինք տարբերություններ ու նմանություններ։

Մեր հաջորդ կանգառը երևի թե ամենասպասված տեղն էր՝ Գնթունիքը, իհարկե, հումորային տեսանկյունից։ Մենք Գնթունիք մտանք, այնտեղ գնեցինք այն ինչ մեզ պետք կգար ամենակարևոր կանգառի համար և ճամփա ընկանք արդեն դեպի մեր գլխավոր կանգառը՝ Ապարանի ջրամբարը։

Ապարանի ջրամբար

Հասնելով այնտեղ մեր դեմ բացվեց հսկայական տարածք ու մակերես զբաղեցնող մի ջրամբար։ Այն իրոք որ շատ մեծ էր։ Իհարկե, ճիշտ եմ համարում նկարներ չհրապարակել, քանզի այն ունի ռազմավարական նշանակություն։ Մենք քայլեցինք նրա ափերով։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց ճաքճքված ափը, որը առաջացել էր, երբ այդ մասի ջուրը գոլորշիացել էր կամ էլ անհետացել։ Այդ մասը շատ փխրուն, զգայուն մի հատված էր, ու այնտեղ գրեթե բուսականություն չկար։ Մենք կատակում էինք, թե իբրև նման է անապատի՝ ամայի տարածքի։ Բայց, չնայած դրան, ջրամբարը հսկայական էր։ Այդ ջրամբարը տեղակայցված է Քասաղ գետի վերին հոսքի վրա։ Այդ ջրամբարը ավելի շատ օգտագործվում է ոռոգման համար։ Մենք այնտեղ արդեն որերորդ անգամ զրույց ունեցանք, խոսեցինք ընդհանուր տեղեկության մասին։

Մի փոքր տեղեկություն՝

Կառուցվել է 1962-1967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը՝ 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ

Ամփոփում՝

Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր այն էլ հայրենիքում։ Հետաքրքիր էր հերթական անգամ կտրվել առօրյա մայրաքաղաքային կյանքից և վերադառնալ հանգիստ ու խաղաղ գյուղատեղիներ։ Ջրամբարը միակը չէր Հայաստանում։ Իր նման տասնյակ այլ ջրամբարներ կան, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն բնակչության համար։ Ես ուրախ էի, որ իմ աշխարհագրության “դասը” դարձավ իրական և ես օնլայն հարթակից բացի կարողա ավելի մոտիկից ուսումնասիրել այն, բայց արդեն իրական կյանքում։ Շատ գոհ ու ուրախ եմ, շնորհակալ եմ ճամփորդության ու հետաքրքիր ինֆորմացիաների համար։ Հուսամ այս տարի կհասցնեմ այլ ուրիշ վայրեր և ուխտատեղիներ այցելել։