Ընկերներ ողջույն, մենք բոլորս գիտենք, որ էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է, բայց եկեք այն ուսումնասիրենք ավելի մանրամասն։ Նախ պետք է սկսել նրանից, որ ամեն ինչ բաղկացած է ատոմներից, իսկ ատոմը իր հերթին բաղկացած է միջուկից, իսկ միջուկը՝ պրոտոններից ու նեյտրոններից։ Ատոմի շուրջը էլեկտրոններն են պտտվում։

Եկե՛ք պատկերացնենք, որ մեր բռունցքը դա ատոմի միջուկն է, իսկ գնդակը, որը կախված է թելից՝ էլեկտրոնն է։ Էլեկտրոնը քաոսային ձևով պտտվում է միջուկի շուրջը, առանց որևէ ուղեծրի, բայց թելի օգնությամբ, իրենից չի հեռանում։ Այս դեպքում, թելը իրենից ներկայացնում է որոշակի ուժ, որով նա պահում է էլեկտրոնը ատոմի միջուկի մոտ։ Սակայն եթե թելը պոկվի, ապա գնդակը՝ կենտրոնախույսի ուժի ազդեցության տակ, կթռչի անհայտ ուղղությամբ։ Վերադառնանք ատոմի միջուկին և էլեկտրոնին։ Ատոմի միջուկը բաղկացած է պրոտոններից ու նեյտրոններից։ Պրոտոնները ունեն դրական լիցք, իսկ նեյտրոնները՝ չեզոք։ Իսկ էլեկտրոնը բացասական լիցք ունի, և հենց դրանով է այն ձգվում պրոտոնի կողմից, և դրա պատճառով միջուկից չի հեռանում, այլ պտտվում է նրա շուրջը։ Հենց այդ ուժը ձգողության ուժն է։ Մեր բռունցքի ու թելից կախված գնդակի փորձում, թելը հոսանքն էր։ Ատոմում պրոտոնները հավասարակշռված են էլեկտրոններով, հետևաբար որևէ գործողություն տեղի չի ունենում։ Բայց երբ որ որևէ գործոնի պատճառով ատոմը կորցնի էլեկտրոններից մեկը, անհրաժեշտ կլինի լրացնել այդ էլեկտրոնը և այն կսկսի էլեկտրոններ ներգրավել դեպի իրեն։ Բոլոր ատոմները հատուկ ձևով կապված են իրար հետ, և այդ կապը շատ ուժեղ ու պինդ է, որի պատճառով ատոմները մնում են իրենց տեղերում։ Գազերում կամ հեղուկներում նրանք կարող են տեղաշարժվել։ Բայց, ատոմները այդքան էլ կանգուն չեն։ Նրանք պարբերաբար թրթռում են, շարժվում են իրենց տեղում և այդ պատճառով էլեկտրոն են կորցնում իրենց ուղեծրից, և դրա շնորհիվ մետաղում հայտնվում են մեծ թվով ազատ ատոմներ, որոնք քաոսային շարժումներ կատարելով տեղաշարժվում են միջատոմային տարածության մեջ։ Ինչքան շատ են այդպիսի ազատ ատոմները, այդքան նյութը ավելի լավ է հոսանք փոխանցում։

Այսպիսով, նյութերը կարելի է բաժանել երկու խմբի՝ հաղորդիչներ, որոնցում կան մեծ թվով ազատ էլեկտրոններ, և դիէլեկտրիկներ կամ մեկուսիչներ, որոնցում շատ ու շատ քիչ են այդպիսի ազատ էլեկտրոնները։ Եթե հաղորդիչի մի ծայրում էլեկտրոնների ավելցուկ է, իսկ մյուս ծայրում սակավ է էլեկտրոնների թիվը, ապա այն ծայրից, որտեղ շատ են էլեկտրոնները, վերջիններս կանցնեն այն մաս, որտեղ հարկավոր են, որտեղ էլեկտրոնների պակասություն կա։ Սա էլ կլինի էլեկտրաէներգիա։ Կուտակիչներում կամ մարտկոցներում տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի պատճառով, հաղորդիչի մի մասում առաջանում է էլեկտրոնների ավելցուկ, իսկ մյուս մասում՝ պակասություն։ Եթե մարտկոցին միացված չէ ցանցը, ապա էլեկտրոններին ուղի չի լինի, որպեսզի անցնել մի ծայրից՝ մյուսը։ Եվ հասնելով որոշակի քանակությամբ էլեկտրոնների, քիմիական ռեկացիան դադարում է։ Բայց, երբ մենք միացնում ենք կապը, ռեակցիան վերսկսվում է, և էլեկտրոնները սկսում են “վազել” մի ծայրից՝ մյուսը մինչև որ չվերջանան ռեագենտները քիմիական ռեակցիայի համար։ Եկե՛ք հետևենք մեկ էլեկտրոնի ուղղուն։ Ահա, այսպես է այն տեղաշարժվում, բայց գործնականում, էլեկտրոնները ավելի ու ավելի շատ են։ Եթե մարտկոցների հետ հասկանալի է վիճակը, նրանցում տեղի է ունենում քիմիական ռեակցիա, ապա ինչպե՞ս է աշխատում գեներատորը, եթե այնտեղ ոչ մի քիմիական ռեակցիա տեղի չի ունենում։

Գեներատորում հաղորդիչը տեղակայվում է մագնիտի ազդեցության տակ և ազատ վիճակում այնտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Բայց, երբ որ սկսենք տեղաշարժել ներսի հաղորդիչը մագնիտի ազդեցության տակ, ապա կարտադրվի հոսանք։ Դա պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնները փոխազդում են մագնիտի հետ և ձգվում են նրա կողմից։ Այն պահին, երբ մենք սկսում ենք շարժել հաղորդիչը ֆիքսված մագնիսի նկատմամբ, ատոմները շարժվում են, և որոշ էլեկտրոններ, որոնցում միջուկի հետ կապն ավելի թույլ է, մագնիսի ազդեցության տակ մնում են տեղում, որի արդյունքում ստանում ենք ավելցուկ հաղորդիչի մի մասում և պակասություն՝ մյուս մասում, որը խթանում է հոսանքի առաջացմանը։ Երբ որ գեներատորը կանգնի, ազատ էլեկտրոնները կամաց-կամաց կշարժվեն դեպի ատոմի միջուկը, և հոսանքը կանհետանա․․․

Վերջաբան՝

Ինչքան հնարավոր է բառացի, հեշտ ու ըմբռնելի փորձեցի պատմել, թե ի՞նչ է էլեկտրական հոսանքը։ Իհարկե, կարող է ապագա մասնագետին նախորդ փորձը հարկավոր չլինի, բայց միևնույնն է հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այնտեղ՝ էլեկտրական շղթայում, և ինչու՞ և ինչպե՞ս է հոսանքը իրենց միջով անցնում։

Թարգմանած տեսանյութս՝