Առաջադրանք 81

ա․ Լեռնային Արցախի գլխավոր քաղաք Շուշիի բերդը հիմնադրել են Քաջակորով Ավան հարյուրապետը և Վարանդայի Մելիք Շահնազարը 17-18-րդ դարերում։

բ․ Այցելելով Եղեգնաձոր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ցաղաց քարի վանքում, Սմբատաբերդում, տեսավ Գլաձորի վանքն ու համալսարանը։

գ․ ՀՀ Առողջապահության նախարարության ընդունարանում հանդիպելով Մհերին՝ Արշալույսը կռահեց, որ նա է իրեն սպասողը, և մոտենալով դիմեց նրան․ «Բարև՛ Ձեզ, ես փոխնախարար Հովհաննիսյանն եմ․ ի՞նչ է Ձեր ազգանունը»։

դ․ Նշանավոր Խոր վիրապի վանքից մենք ուղևորվեցինք դեպի Վայոց ձոր, ուր այցելեցինք Նորավանք, Սմբատաբերդ և Արատեսի վանք։

ե․ Գառնուի վրձնին են պատկանում «Երկրային դրախտ» նկարաշարը, Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ» ներկայացման բեմանկարները, Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գրքի նկարազարդումները։

զ․ 1970 մետր բարձրության վրա՝ Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Ծաղկանց և Հայկական Տավրոսի լեռների միջև է պարփակված Վանա լիճը։

է․ Տավրոսի լեռնաշղթայի մի բարձրունքի վրա ՝ հնագույն հայկական Կոմագենե երկրի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի կառուցած սրբավայրը՝ հեթանոս աստվածներ Արամազդի, Արեգի, Արտագնեսի հսկա քանդակներով։

ը․ Այդ ժամանակ Գարդմանա իշխանը՝ Սահակ Սևադան, և Ուտիքի տերը՝ Ցլիկ Ամրամը, ապստամբության դրոշ էին բարձրացրել հայոց արքայի՝ Աշոտ Երկաթի դեմ։

թ․ Սեղանի գլխին՝ փառավոր բազմոցի մեջ, նստել էր Տաճատուհին՝ Վահան Մամիկոնյանի կինը, նրա կողքին՝ Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին, դիմացը՝ Վռամշապուհ արքան։

ժ․ 1939 թվականին Մոսկվայում առաջին անգամ հնչեցին Արմեն Տիգրանյանի «Անուշը»․ Սպենդիարյանի «Ալմաստը» և ժողովրդական երգի գոհարներ՝ Հայաստանի Ժողովրդական երգի-պարի պետական համույթի կատարմամբ։

ժա․ Արաքսի վտակ Ազատ գետի կիրճի պռնկին կանգնած Գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վերաշինվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց Ապիրատ Վասակի ձեռքով։

ժբ․ Թողած իրենց կիսավեր ոստանը՝ Վազեն ու Ոսկանը Անիից եկել էին Նոր Նախիջևան՝ օթևան փնտրելու օտար ու անհյուրընկալ այդ երկրում՝ Ռուսաստանում։