1․ Գրականագիտական բառարանից դուրս գրել 5 տերմին, սովորել։

Ես ընտրել եմ հետևյալ 5 հայտնի տերմինները։

  • Աբրևիատուրա (հապավում, կրճատագրություն)
  • Ալեգորիա (այլաբանություն)
  • Ակրոստիքոս (ծայրոտն)
  • Էլեգիա (սիրո և թախծի մեջ խորտակված)
  • Աֆորիզմ (կրճատ ասույթ)

Բացատրություններ՝

«Աբրևիատուրա» — փոխանցում է որոշակի իմաստ հապավումի տեսքով։ Օրինակ՝ ՀՀ-ն աբրևիատուրա է, իսկ այն բացվում է հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետություն։

«Ալեգորիա» — գեղարվեստական գաղափարների ներկայացում կոնկրետ հերոսի կամ դիալոգի կողմից։ Այն օգտագործվում է հեքիաթներում և բանաստեղծություններում։ Այլաբանությունը պատկերելու հիմնական միջոցը մարդկային հասկացությունների ընդհանրացումն է անշունչ առարկաներում, որոնք փոխաբերական նշանակություն են ստանում։

«Ակրոստիկոս» — նույնն ձև է հանդես գալիս, ինչպես աբրևիատուրան։ Սակայն այն կարող է կիրառվել նաև ոչ հատուկ անունների ժամանակ։ Ակրոստիկոս կարելի է ստանալ որոշակի բառերի հպումից։ Օրինակ՝ ՀՀԱԱ — հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։

«Էլեգիա» — քնարական ժանր, որը բանաստեղծական ձևով պարունակում է կյանքի բարդ խնդիրների վերաբերյալ փիլիսոփայական մտորումների հուզական արդյունք։

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/...

«Աֆորիզմ» — ուրիշ կերպ կարելի է անվանել “մտքի թռիչք”։ Այն փիլիսոփայական իմաստ փոխանցող տող է, նաև կարող է լինել նախադասություն։ Հիմնականում իմաստը հասկացվում է այն ժամանակ, երբ մարդ այն չի դիտարկում ուղիղ ձևով։ Օրինակ՝ “Մարդ լսում է միայն այն, ինչ-որ հասկանում է”։

2․ Ընտրել որևէ տերմինին համապատասխան ստեղծագործություն, տեղադրել բլոգում, վերլուծել։

«Էլեգիա» — քնարական ժանր, որը բանաստեղծական ձևով պարունակում է կյանքի բարդ խնդիրների վերաբերյալ փիլիսոփայական մտորումների հուզական արդյունք։ Փորձեցի հետևյալ թեմայով մի բանաստեղծություն գտնել։ Էլեգիային համապատասխան գտա Վահագն Դավթյանի հետևյալ բանաստեղծությունը։

ՎԻՐԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ

Գարնան առավոտ… 

Կանաչ է ուռին… Մի կռունկ իջավ 

Մեր տան կտուրին։ 

Օրը զնգում է, 

Օրը վրնջում,

Բայց տատիս երգը 

Տխուր է հնչում։

«Ձնից ճերմակ է 

Քո թևը, կռո՛ւնկ, 

Սիրտդ ամպի պես, 

Ախ, սև է, կռո՛ւնկ, 

Դու զույգ գնացիր, 

Մենակ ես գալիս, 

Ո՞ւր է, ախ, ո՞ւր է

Քո սերը, կռո՛ւնկ»։

Երամից զատված 

Իջել կտուրին, 

Կտուցով թևն է 

Շոյում նա լռին։ 

Մղկտում է նա, 

Վիրավոր լալիս 

Ու հետո նորից 

Թևին է տալիս։

«Հարավա քամին 

Թեթև է, կռո՛ւնկ, 

Բայց, ա՜խ, ջարդել են 

Քո թևը, կռո՛ւնկ, 

Դու էլ չես հասնի 

Չված երամիդ, 

Կարմիրդ անցավ, 

Քո սևն է, կռո՛ւնկ»…

Վերլուծություն՝

Իհարկե, «Էլեգիան» արտահայտվում է ավելի բարդ, ավելի դժվար կառուցվածք ու սյուժե ունեցող բանաստեղծությունների ու պատմվածքների մեջ։ Սակայն այս բանաստեղծությունը նույնպես կարելի է դասակարգել «Էլեգիայի» շարքին, քանի որ այն ունի տխուր ու փիլիսոփայական իմաստ, որն մեզ փոխանցում է փոխաբերական իմաստով գործածված բառերի օգնությամբ։ Այն նման է «Էլեգիային» իր տխուր տրամադրությամբ։ Ընդհանուր առմամբ բանաստեղծությունը “ողբալի” գրված չէ։ Բանաստեղծությունը սկսվում է շատ հանդարտ, շատ հանգիստ, բայց սյուժեի պտույտի շնորհիվ, մենք հասկանում ենք, որ կռունկը ընկել էր տանիքին, ու տատիկը ցանկանում էր օգնել նրան։ Տատիկը փոխաբերական իմաստով գործածել է հետևյալ նախադասությունը՝ «սիրտդ ամպի պես սև է»։ Իրոք, որ սիրտը երբեք սև երանգի չի կարող լինել, այն կիրառված է փոխաբերական իմաստով, կամ էլ որպես փիլիսոփայական մտորում։

Բանաստեղծության հեղինակը ցանկանում է ցույց տալ թռչնի ապրումները, թե ինչպես է նա իրեն զգում, ինչպիսի ապրումներ է զգում և ինչպես է հետագայում շարունակելու ապրել։ Հեղինակը կարողանում է փոքրիկ մասնիկներ իրար կապելով, կրճատ ցույց տալ թռչնի այդ մեկ ակնթարթի ապրածը։ Հենց այդ մասով է այն նման «Էլեգիային»։ Նաև երբ խոսքը գնում է երամի մասին, տատիկը օգտագործում է փոխաբերական իմաստով գործածված տող՝ «կարմիրը գնաց, սևը՝ մնաց»։ Իրականում դա անհնար է, որ կարմիր գույնը “ոտքեր ունենա” ու գնա, իսկ կապույտը գա։ Դրա համար սա փոխաբերական իմաստ է փոխանցում։ Նա ցանկանում է ասել, որ լավ ու պայծառ օրերը մնացին հուշ, իսկ սևը՝ դառը իրականությունը, սկսվեց։ «Էլեգիայի» հիմքում է ընկած հուզիչ ապրումները տողերի ու փոխաբերական իմաստով գործածելը, իրար կապելը, որը մեր բանաստեղծության հեղինակի մոտ հիասքանչ է ստացվել։ Եվ հենց դրա համար ես կարծում եմ, որ սա էլեգիա է, քանի որ մեզ ցույց են տալիս թռչնի ապրումները, թե ինչպես է նա իրեն զգում, ինչպիսի մտքեր ունի ընդհանրապես, իսկ մյուս կողմից ջրի երես են գալիս փիլիսոփայական իմաստները, մտորումները, որոնք ավելի ալտերնատիվություն են մտցնում բանաստեղծության մեջ։ Սա հուզիչ ու ցավալի ապրումների և փիլիսոփայական մտորումների կերտում է։ Այս բանաստեղծությունը կարելի է անվանել «Մինի-Էլեգիա», քանի որ այն համապատասխանում է «Էլեգիայի» բուն գաղափարին։