Ի՞նչ կլիներ արդյոք, եթե հանրապետության դպրոցներում չլիներ գնահատման համակարգը։ Գնահատման համակարգը Հայաստանի բոլոր դպրոցներում գործում է։ Գնահատման համակարգով է որոշվում երեխայի աշխատասիրությունը, նվիրվածությունը, տրամադրվածությունը և ձեռք բերած հմտություններն ու ունակությունները։ Առանց գնահատման համակարգի դպրոցներում շատ դժվար կլիներ գնահատել երեխաներին։ Եթե գնահատման համակարգը չլիներ, ուսուցիչները և ընդհանրապես ԿԳՄՍ-ն կփորձեր գտնել ալտերնատիվ որոշումներ։ Իմ կարծիքով գլխավոր ալտերնատիվ որոշումը կլիներ տառային գնահատման համակարգը, որը հիմա գործում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ ամերիկյան ու եվրոպական երկրներում։

Թվային գնահատման համակարգը իրենից ենթադրում է թվանշանների հերթականություն։ Այդ հերթականությունը պայմանավորված է աճման կարգով։ Ինչքան երեխան շատ է աշխատել ամսվա, օրվա կամ էլ շաբաթվա ընթացքում, այդքան բարձր կլինի նրա տարեվերջյան ամփոփ գնահատականը։ Նույնը լինում է ճիշտ հակառակ դեպքում։ Ինչքան երեխան քիչ է աշխատում, ինչքան ավելի քիչ է դասերին մասնակցում, ավելի քիչ հմտություններ է ձեռք բերում, այդքան քիչ է պայմանավորվում նրա գնահատականը։ Հանրապետական դպրոցներում «0»-ից մինչև «4» թվանշանները համարվում են անբավարար, իսկ մնացած բոլորը՝ բավարար, բայց որոշները՝ անընդունելի կամ ոչ ցանկալի։ Ըստ ՀՀ օրենքի՝ երեխաները գնահատվում են վարքի, ձեռք բերած ունակությունների, գիտելիքի ու մասնակցության չափանիշներով։ Երեխայի մասնակցությունը կարող է լինել տարբեր արտադպրոցական կամ ներդպրոցական միջոցառումներին, որը գովելի է։
Վերադառնալով տառային համակարգին, կարող եմ ասել, որ նույն սկզբունքով են գնահատվելու երեխաները թվային համակարգից հրաժարվելուց կամ զերծ մնալուց հետո։ Տառային համակարգը իր մեջ ներառում է A-F ընկած տառերը, որոնցից ամենաբարձրը A-ն է, նույնիսկ լինում են բացառություններ, երբ ամենաբարձր գնահատականը «A+»-ն է, իսկ ամենափոքրը F-ն է, որոշ դեպքերում «F-»-ը։ Թվային ու տառային համակարգերը գրեթե նույնն են գնահատման առումով, պարզապես մի տեղ գնահատվում են նիշերով, իսկ մյուս տեղը՝ տառերով, որոնք նույնպես պայմանավորված են որպես թվանշաններ, քանի որ ամեն տառը իրենից ենթադրում է բարձր, միջին կամ ցածր նիշ։ Ամերիկյան դպրոցներում ցածր են համարվում D, E, F տառերը, միջին են համարվում B, C տառերը, իսկ բարձր՝ A, A+։ Այս համակարգով կաշխատեն նաև մեր հանրապետության դպրոցներում, եթե ինչ-ինչ պատճառներով պետությանը շահավետ չլինի գնահատել թվային համակարգով։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես չլիներ գնահատումը, լինի դա տառային կամ էլ թվային։ Իմ կարծիքով գնահատումը պարտադիր է, քանի որ գնահատմամբ է պայմանավորված երեխայի աշխատասիրության, ձեռք բերած գիտելիքի աստիճանը, և առանց գնահատման դժվար կլինի պարզել, թե երեխան ինչ մակարդակի է աշխատել ու հասել ինչ-որ ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում լուծումներ կգտնվեն։ Ուսուցիչներին կվերապահվի իրավունք, որ վերջիններս երեխաներին գնահատեն բառերով և խոսքերով։ Այդ դեպքում կլինեն չորս հիմնական տարբերակներ՝ «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Վատ»։ Այս չորս տարբերակներով ուսման համար հետագայում կգնահատվեն երեխաները։ Բայց իմ կարծիքով այս չորս տարբերակները չեն կարողանա հստակ պարզել, թե երեխան որ մակարդակի արդյունք է գրանցել։ Այս տարբերակները իրենցից ընթադրում են որոշակի սահման, որը իր մեջ պայմանավորում է նիշ կամ նիշեր։ Որպես օրինակ, ուսուցիչները կարող են գնահատել այս կերպ՝ «10», «9» թվանշանները կարող են ենթադրել իրենցից «Գերազանց» ցուցանիշը, «8», «7»՝ «լավ» ցուցանիշը, «6», «5»` «Բավարար» ցուցանիշը, իսկ «4»` «Վատ» ցուցանիշը։ Այս կերպ կգնահատվեն երեխաները, եթե թվային ու տառային գնահատման համակարգերին փոխարինի «խոսքի» գնահատումը։
Այսպիսով, ստացվում է, որ ամեն դեպքում մարդիկ, ուսուցիչները կգտնեն ալտերնատիվ գնահատման տարբերակներ։ Ինչքան էլ, որ ցանկանանք հանել գնահատման համակարգը՝ երեխաների դժգոհության ու ծնողների բողոքների պատճառով, միևնույնն է այն կմնա, կամ էլ կարտահայտվի ուրիշ համակարգերի շնորհիվ։ Ես ինքս ճիշտ եմ համարում գնահատման համակարգը, քանի որ դա միակ տարբերակն է որոշելու, թե երեխան ինչպիսի արդյունք է գրանցել, ինչպես է իրեն պահել և ինչպես է աշխատել։ Գնահատականների շնորհիվ է դասավորվում երեխայի ապագան, իսկ դա և՛ ծնողի, և՛ ուսուցչի, և՛ պետության համար կարևոր իրադարձություն է։ Ինքս շատ անգամներ հայտնվել եմ խնդիրների մեջ ուսուցիչների հետ գնահատման համակարգի պատճառով, բայց երբեք դրան դեմ չեմ եղել։ Ես թվային գնահատման տարբերակը ամենաճիշտն եմ համարում ու շարունակելով խոսքը պետք է ավելացնեմ, որ ամենաճիշտ տարբերակն է դա, քանի որ մյուս համակարգերը որոշ սահմանների մեջ են գնահատվում, որը որպես հստակ գնահատական, ճիշտ չի դիտարկվում։