Առաջադրանք 150

Մաս առաջին

ա․ Հրազդանի ձախ ափին է գտնվում Կոմիտասի անվան այգին, այստեղ հավիտենական քնով ննջում են Կոմիտասը, ճարտարապետ Թորոս Թորամանյանը, հայ բեմի վարպետներ Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը և շատ ուրիշներ։

բ․ Երևանի Մատենադարանի մուտքի առջև դրվել են հայոց մեծերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Անանիա Շիրակացու, նկարիչ Թորոս Ռոսլինի, բժշկապետ Մխիթար Հերացու և այլոց արձանները։

գ․ Աղավնաձորի ջրհան կայանը Արփա գետի ջրով ոռոգելու է Աղավնասարի, Չիվայի, Գետափի, Արենիի խոպան տարածությունները․ Արփա գետը դառնալու է Եղեգնաձորի Նեղոսը։

դ․ Արա Գեղեցիկի անվան 5-րդա դասարանի աշակերտները ճիշտ գրել գիտեն հին և նոր շքանշանների և մեդալների անունները՝ «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ, Փառքի առաջին աստիճանի շքանշան, «Մարտական խաչ» շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, «Կարմիր աստղ» շքանշան և այլն։

Մաս երկրորդ

ա․ 1943թ․ աշնանը, երբ դեռ շարունակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Թեհրանում հանդիպեցին դաշնակից երկրներից երեքի ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը։

բ․ Նոր տերերը Ծովան կովի անունը դրին Ծաղիկ՝ պոչի սպիտակի պատճառով։

գ․ Այսօր Գ․ Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրում է Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման։

դ․ Փոքրիկ Վարդիկը գրախանութից գնեց Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուն, Մուշեղ Իշխանի հատընտիր և Ժոզեֆ Ռոնի Ավագի «Քարանձավային առյուծը»։

Մաս երրորդ

ա․ Հապավումները, որ լինում են տառային, վանկային և խառը տիպի, նույնպես բառեր են, օրինակ՝ ԼՂՀ, ԲՈՀ, բուհ, ջէկ, ՍիԷնԷն, ՓԲԸ, ԵԿՄ, ուսմավար, Հայրենարդբանկ, ՀամԼԿԵմ և այլն։

բ․ — Քանի՞ անգամ եմ ձեզ ասել՝ մի՛ աղմկեք, — հանդիմանեց տիկին Հասմիկը ուսանողներին, ապա դառնալով զրուցակցին՝ ասաց, — Ես Ձեզ խնդրում եմ սպասել մինչև դասի ավարտը, որից հետո ես և Դուք կպարզենք բոլոր հարցերը։

գ․ Հայտնի է, որ պորտուգալացի ծովագնաց Մագելանի արշավախումբը 16-րդ դարում Եվրոպայից մեկնեց արևմուտք, անցավ Հրո երկրի մոտով, կտրեց Խաղաղ օվկիանոսը, և հինգ նավերից միայն մեկը, շրջանցելով Ասեղի հրվանդանը, վերադարձավ տուն։

դ․ Առաջիկայում ՀՀ նախագահի ընտրությունների համար ընտրապայքարի մեջ կմտնեն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Արժանապատիվ ապագա»-ն և քաղաքական այլ ուժեր։

Մաս չորրորդ

ա․ Երբ եղանակը լավ է լինում, և երկնքում շողշողում են աստղերը, պարզ երևում են Կույսի համաստեղությունը, Յուպիտերը, Երկրի արբանյակ Լուսինը և Հալլեյի գիսավոր աստղը։

բ․ Ահա Ծովասարի հյուսիս-արևելքում Հայկական Տավրոսի Սիմ գագաթն է, որի թիկունքից տիրաբար վեր է խոյացել Ծիրինկատար լեռը՝ փառահեղ հայացքը Մշո դաշտին հառած։

գ․ Հայաստանի խորհրդայնացման հենց հաջորդ օրը՝ 1920թ․ նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի հեղկոմը դեկրետ ընդունեց Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի անբաժան մաս ճանաչելու մասին։

դ․ Բանիմաց մարդ է տեր Սուքիասը․ «Գիրք պիտոյից» է կարդում, «Եղծ աղանդոց», Նարեկ և նույնիսկ Փիլոն Ալեքսանդրացի։

Մաս հինգերորդ

ա․ Ավան իշխանը, որին հաճախ անվանում են նաև Գուգարաց կամ Ուտյաց իշխան, իր անունը ստացել է Ավանի քերծ կոչված ամրոցում ապրելու համար․ լինելով դաշնակից հինգ մելիքությունների առաջնորդ՝ նա իրար միացրեց Փոքր Սյունիքն ու Արցախը՝ այդ տարածքում ձևավորելով մի հսկա ուժ։

բ․ 1920-ականներին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և այլ հիմնադրամներ մեծ օգնություն էին ցույց տալիս մասնավորապես Երևանի պետական համալսարանին, Ա․ Մյասնիկյանի անվան հանրային (այժմ՝ ազգային) գրադարանին և մշակութային այլ հիմնարկների։

գ․ Տաթևի վանքը, որը 896 թվականից արդեն գոյություն ուներ, Շաղատա վանքից հետո աթոռանիստ եղավ Սյունյաց արքեպիսկոպոսների համար։

դ․ Հայտնի է, որ մ․թ․ա․ երկրորդից առաջին հազարամյակների սեպագրերում հիշատակվող Հայասա, Ուրարտու, Բիայնա, Արմինիա տեղանունները Հայք-Արմանիի հոմանիշներն են՝ տրված տարբեր գեղային ու լեզվական աշխարհների կողմից։