Տևողությունը 10․10- 14․10 2022 թ․

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ: Հոսանքի ուժը ցույց է տալիս հաղորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը: Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են “I” տառով: Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Credit: Popperfoto/Getty Images/Popperfoto
Անդրե Ամպեր (1775-1836թ․)

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I*t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում 1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

Պատ՝․ սահմանը 100 Միլիամպեր է։

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

Բանաձև՝ t=q/l

I=18000Ա

q=40Կլ

___________________

t=?

t=l=q/t=> 40Կլ/18000Ա=0,002վ

t=0,002վ

Պատ՝․ 0,002վ

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

Բանաձև՝ l=q/t

t=5ր=300վ

q=400Կլ

_________________

I=?

l=q/t=> 400Կլ/300վ=1,3Ա

l=1,3Ա

Պատ՝․ 1,3Ա

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

Բանաձև՝ t=q/l

q=48

I=1,5

_________

t=?

t=q/l=> 48Կլ/1,5Ա=32վ

t=32վ

Պատ՝․ 32վ

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Պատ՝․ էլեկտրական շղթան կազմված է մարտկոցից, վոլտաչափից, լամպից և սպառիչից։

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

Բանաձև՝ q=I*t

t=40վ

I=4,8Ա

________

q=?

q=I*t=>4,8Ա*40վ=192Կլ

q=192Կլ

Պատ՝․ 192Կլ