Գոյականի առումները
Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է: Օրինակ՝ Նա երգ է լսում:
Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են ը— ն և ն -ն: Օրինակ՝ Երգը Երևանի մասին է:
Այս նախադասության մեջ երգ բառը որոշյալ առումով է: Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին: Ը հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է:
Ուշադրություն՝ Ե, և, ո տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ: Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն ը հոդը: Այսպես՝ սխալ է՝ գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:
Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ տառակապակցություններից առաջ հաճախ լինում է ը հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց: Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Առաջադրանքներ․
1. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
| Որոշյալ առում | Անորոշ առում |
| Լեզուն, հյութերը | Տեղեկություններ |
| Ծառը, հետախույզները | Լաբորատորիա |
| Թուփը, կազմությունը | Լուծույթներ |
| Ծաղիկը | Մետաղներ |
| Խոտը | Հանքավայր |
| Արմատները | |
| Պաշարները | |
| Մետաղը | |
| Նմուշները | |
| Մոխիրը |
2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին