1. Գտի՛ր աշուն բառի ծագումնաբանությունը, ստուգաբանորեն ներկայացրու։

Աշունը բնիկ հնդեվրոպական անվանում է, ուրիշ կերպ փոխարկվում է որպես հունձի ժամանակ։ Աշունը տարվա չորս եղանակներից մեկն է, որը գտնվում է ձմեռվա և ամռան միջև։

Աշուն է, պայծառ աշուն | Հայկ Ավետիսյան

2. Գտի՛ր դարձվածքներ, ասացվածքներ աշուն բառով։

Գարուն աշուն իրար խառնել — խառնակել, կեղտոտել, ապականել:

Մոռացեք գարունը, ամառը։ Այդ եղանակներին բոլորը սիրահարվում են։ Եթե ​​սիրես, կսիրես մարդուն, երբ աշնան անձրևները թափվեն քեզ վրա։

Ես դեռ հավատում եմ գարնանը միայն քո սիրով, մինչդեռ դեղին տերեւը մարում է աշնանը:

Եթե ​​գնաս, ես հանկարծ աշուն կդառնամ, այտերիս անձրևը կթափվի։

Ինչպես դեղնած տերևը, որը թափվում է աշնանային զեփյուռից, իմ սերերը փչում են իմ սրտում:

Մինչ շուրթերդ ժպտում են, ես քո աչքերում վախենում եմ աշունից։

Ինչպես մի ծառ, որը աշնանը ցանկացած պահի տերևներ կթափի, սիրտս ապրում է ամենափոքր քամուց մերկ լինելու վախով։

Յուրաքանչյուր բաժանում իրականում աշուն է, այն սառեցնում է սիրտդ, անկախ նրանից, թե որ եղանակին ես։

Արի ինձ մոտ մի աշուն, իմ սեր, ջերմացրու ձեռքերս քո ափերի մեջ, նայենք, թե ինչպես է անձրևը թրջում մեր պատուհանը միասին։ Տարվա եղանակներից ես միշտ քեզ հետ եմ մնալու աշնանը:

Աշունն այն եղանակն է, որը ցույց է տալիս, որ վերջավորությունները նույնպես ունեն իրենց գեղեցկությունը։

Թարգմանել եմ այս կայքից։

3. Կատարի՛ր ուսումնասիրություն՝ «Աշունը գրականության մեջ» վերնագրով։

4. Կատարի՛ր ուսումնասիրություն՝ «Աշունը արվեստի մեջ» վերնագրով և գտի՛ր որևէ բանաստեղծություն աշնան մասին և փորձիր թարգմանել՝ պահպանելով հեղինակի լեզուն։

«Աշունը արվեստի մեջ» նախագծի շրջանակներում, ես թարգմանեցի իմ ռուսերեն լեզվով կատարած-թարգմանած նյութը, որը ես ամենաճիշտն եմ համարել արվեստը ներկայացնելու ու ցույց տալու համար։

Проект: Осень в поэзии

undefined
Իսահակ Լևիտանի հայտնի նկարներից մեկը (1895)

Նկարագրություն

Նկարը ստեղծվել է ռուս հայտնի նկարիչ Իսահակ Լևիտանի ձեռքերով։ Նկարը պատկերվել և հրատարակվել է 1895 թվականին։ Նկարի անվանումն է «Ոսկե աշուն»: Այժմ նկարը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Ինչպե՞ս եմ ես այն տեսնում իմ սեփական աչքերով

Նկարն ինքնին շատ գեղեցիկ է, խոսքեր չկան, նկարիչը շատ է տանջվել դրա վրա։ Ես տեսնում եմ բնությունը, ծառերը, երկինքը: Իմ կարծիքով գույները շատ գեղեցիկ համընկնում են։

Իմ կարծիքով նկարն արտացոլում է նկարչի հայացքը բնության նկատմամբ։ Ինչպես նա պատկերացրեց բնությունը, այնպես էլ կերտեց այս հրաշալի կերպարը։ Գույները համընկնում են և շատ գեղեցիկ տեսք ունեն։ Շատ բաց ու շատ վառ գույները չէին համընկնի աշնան հանգստության ու ներդաշնակության հետ։ Միշտ նկար ստեղծելիս պետք է հաշվի առնել այն տրամադրությունը, որը նկարիչը համատեղել է նկարի հետ։ Տրամադրությունը հանգիստ է, գույները՝ նույնպես։ Նկարիչը ցանկանում է ասել, որ աշունն այնքան էլ արևոտ ու պայծառ եղանակ չէ։ Նկարում առկա այս հանգստությունը դիտողին որոշակի տրամադրություն է հաղորդում։ Նկարիչը հարմարեցրել է նաև գետը, որն այստեղ ավելորդ չէ։

Երբ դիտողը ուշադրություն է դարձնում գետին, դիտողի մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ պատկերն այնքան էլ դատարկ չէ։ Մարդը հասկանում է, որ աշունը այնքան էլ ձանձրալի եղանակ չէ։ Գետը տոն է ավելացնում, մարդը դա հասկանում է։ Նկարին նայելով՝ զգում եմ նկարչի ինտոնացիան, թե ինչպես և ինչ տրամադրությամբ է նա ստեղծել այս նկարը։ Ես հասկանում եմ, որ Իսահակը գտնվում էր հանգիստ, երբեմն լքված և միայնակ վիճակում, քանի որ սովորական մարդը չէր նկարի նման հիանալի նկար նման հիանալի տոնով, այդքան գեղեցիկ և ոչ ցնցող գույներով: Լևիտանը հանգիստ էր, քանի որ նրա պատկերած գույները, նրա կերպարի ընդհանուր բնութագրերը դա են արտացոլում։ Ինչու՞ աշուն: Որովհետև աշունը տարվա ամենախաղաղ եղանակն է, որովհետև տերևների խշշոցը, առվակի ֆշշոցը և ընդհանրապես աշնան գույներն ու ներդաշնակությունը դիտողին հանգստություն են պատճառում։

Սովորական մարդը կնայեր ու առաջ կգնար։ Բայց ես կենտրոնացա այս նկարի վրա, քանի որ նկատեցի մարդկային հույզեր, որոնք սիրում եմ, զգում եմ: Տերևների գույները, առվակի դերը, անմռայլ երկինքը, այս ամենը աշնան համառոտ բնութագիրն է, որը նկարիչը կարողացել է ինձ փոխանցել գույների շնորհիվ։

Փորձել եմ շատ ըմբռնելի բացատրել իմ վերաբերմունքը նկարչի ու ստեղծագործության նկատմամբ։

5. Ստեղծագործական աշխատանք` աշնանային տրամադրությամբ։

Աշունը մարդկանց սրտերի ու հոգիների հանգստության եղանակն է։ Աշունը երբեք առանց նվերի չի գալիս, այն իր հետ բերում է տերևների խշխշոց, առվակի ֆշշոց, ու դրա շնորհիվ մարդկանց խառնիխուռն առօրյան վերածվում է խաղաղ ժամանակահատվածի։ Մարդիկ իրենց ավելի լավ են զգում, ավելի հանգիստ ու մեղմ, երբ որ կտրվում են առօրյայից ու խորանում են հիասքանչ բնության ու եղանակի մեջ։ Աշունը ամենագեղեցիկ եղանակն է։ Սա պարզապես մանկահասակ երեխայի արտահայտած միտք չէ, աշունը իսկապես գեղեցիկ եղանակ է։ Տերևաթափը, անդադար անձրևները, ցրտի ու շոգի հակամարտությունը, ծաղկող ու թառամող ծաղիկներն ու բույսերը, այս ամենը ավելի հագեցած ու ավելի գեղեցիկ են դարձնում աշունը։ Ձմեռն ու գարունը նույնպես կարելի է անվանել “գեղեցիկ”, սակայն երկուսն էլ երբեք չեն հասնի այն մակարդակին, որին որ հիմա հասել է աշունը։ Իրականում, երեք եղանակներն էլ իրարից տարբերվում են, ու համեմատելը ճիշտ չի լինի։ Աշունը արվեստի մեջ, գրականության մեջ նույնպես գեղեցիկ է արտահայտված։ Անվանի գրողներն ու բանաստեղծները այնպես են բնութագրում, այնպես են պատմում աշնան մասին, որ իմ մեջ ծաղկում է այդ եղանակը, իմ մեջ բացվում է աշունը, իմ ներքին աշխարհը սկսում է նմանվել աշնանը։ Գրողների մեղմ, հանգիստ ու հավասարակշռված խոսքերի շնորհիվ, աշնան դիմանկարը դառնում է ավելի զգայուն, ավելի գեղանի, ու մարդ սկսում է ավելի լավ զգալ աշունը, ավելի մոտիկ լինեն աշնանը։ Եթե ոմանց համար հանգստությունը դա առօրյա գործերից խուսափելն է, ապա ինձ համար իրական, բնական հանգստությունը դա գետի կամ առվակի մոտ նստելն ու մտորելն է։ Ոչինչ ավելի լավ միտք չի տա, քան թե արագ ու շտապ վազող գետակը։ Նստելով դրա կողքին, դու լիովին զգում ես աշնան պատկերը, զգացումները, սկսում ես խորանալ իր մեջ։ Իրոք որ, սկսում ես հանգստանալ դիտելով, թե ինչպես են գետի ալիքները առանց իրար հերթ տալու շտապում անհայտ ուղղությամբ։ Գետակը, որն անդադար հոսում է լեռների գագաթներից մինչև հարթ ու ծաղկող մարգագետիններ, իր հետ տեղափոխում է հանգստություն, ու կարծես թե ամեն մեկին, ով կդիտի այդ տեսարանը, այն կբաժանի մի փոքրիկ բաժին հանգստություն։ Առանց աշնան ես չեմ պատկերացնում տարին։ Առանց աշնան, առանց նրա պատկերի ու դիմակի, մարդ երբեք չի կարողանա վայելել, զգալ ու հասկանալ այդ իմաստը, նշանակությունը, մեղմն ու նրբությունը։ Աշունը կարող ենք նկարագրել տասնյակ, հարյուրավոր բառերով, բայց իրական տրամադրությամբ այն չենք կարող բնութագրել, եթե այն իրականում չտեսնենք։ Եվ հենց դրա համար, այն սրտի ու հոգու անդորրությունն է, հանգստությունը ու դու այն կարող ես իրականում վայելել, երբ որ դիտես նրա տեսարաններից մեկը․․․