Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում, ես հասցրեցի ընթերցել ամերիկացի հեքիաթագիր ու նովելիստ Հարփըր Լիի ստեղծագործություններից մեկը։ Այն ինձ հետաքրքրեց իր անվամբ։ “Ծաղրասարյակ սպանելը” շատ հետաքրքիր միտք իմ մոտ առաջացրեց և ես որոշեցի հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, արդյո՞ք դա պարզապես թռչնի սպանություն էր, թե ավելի խորը իմաստ կրող միտք։ Ընկեր Անուշի միջնորդությամբ, ես վերցրեցի այն և սկսեցի կարդալ։
Վեպը երկար էր, սակայն բովանդակալից ու դրվակներով հագեցած։ Վեպը պատմում էր մի ընտանիքի մասին, որն ապրում էր Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի Մեյքոփ քաղաքում և այն բաղկացած էր հորից՝ Աթիքըսից և երկու երեխաներից՝ Ջինից՝ Սրաչուկից, և Ջիմից։ Վեպի սկիզբը շատ տարօրինակ էր, քանի որ այն արդեն գործողության ու սյուժեի զարգացման փուլում էր գտնվում։ Ես սովոր էի, որ ամեն պատմվածք, վեպ, թե վեպը սկսվում էր ինձ արդեն ծանոթ բառերից՝ «լինում է չի լինում, ապրում էին և այլն․․․»։ Բայց այս վեպը սկսվեց ավելի հետաքրքիր։ Պատմվածքի սկզբի մասը այնքան հետաքրքիր չէր, քանի որ մեզ պարզապես հեղինակը ծանոթացնում էր ընտանիքի ու երեխաների հետ։ Ֆինչերի ընտանիքի գլխավորը՝ Աթիքըս Ֆինչը այրի տղամարդ էր, ում կինը շուտվանից մահացել էր։ Ջիմ Ֆինչը առաջնեկն էր, նա ակտիվ տղա էր, ով 10 տարեկան էր վեպի սկզբում և արդեն իսկ հաճախում էր դպրոց։ Իսկ Ջին Ֆինչը, ում այլ կերպ նաև ասում էին Սրաչուկ, ընտանիքի կրտսեր աղջիկն էր, ով առաջին անգամ էր դպրոց գնում և ոչ այնքան պակաս ակտիվ էր, քան իր եղբայր Ջիմը։ Նրանք երկուսով ամառային արձակուրդների ընթացքում լավ ժամանակ էին անցկացնում և զվարճանում էին, մինչև որ ձեռք բերեցին նոր ընկեր, ում անունն էր Դիլ։ Այդ տղան ամեն ամառ գալիս էր Մեյքոփ քաղաք, որպեսզի վայելեր իր հանգիստը մորաքրոջ տանը։ Մորաքրոջ տունն էլ գտնվում էր Ֆինչերի տնից երկու-երեք տուն ներքև, և այնքան էլ դժվար չէր նրանց միջև հաղորդակցական կապը։ Այսպես, ամեն ամառ Դիլը գալիս էր և Սրաչուկի ու Ջիմի հետ նրանք ամբողջ օրը խաղում էին ու ուրախանում։ Դիլը հետաքրքիր խաղային պիեսներ ու սցենարներ էր գրում, իսկ Սրաչուկն ու Ջիմը դրանք ներկայացնում էին։
Նրանց թաղամասում ապրում էր շատ խորհրդավոր մի անձ՝ Բոբ Ռադլին, ում տունը գտնվում էր լքված վայրում, իսկ նրա հետ ոչ մեկ չէր շփվում։ Այդպես երեխաները խաղ էին բռնում նրա հետ և փորձում էին ամեն կերպ նրա ուշադրությունը գրավել պիեսների միջոցով։ Դիլը այնպիսի սցենարներ էր գրում, որ դրանք ներկայացնելով, երեխաները Բոբ Ռադլիին ու նրա հորը՝ Արթուր Ռադլիին ծաղրանքի առարկա էին դարձնում ամբողջ թաղամասում, որը ընդհանրապես շնորհալի չէր նրանց կողմից։ Մի օր նրանց այդ գործունեությամբ զբաղվելիս նկատում է Աթիքըսը և պատժում է, չթողնելով, որ հաջորդ անգամ դա կրկնվի։ Իսկ Աթիքըսը մի ուրիշ տեսակի զբաղված մարդ էր։
Այս պատմվածքը ռասսիզմի մասին է նաև։ Այս վեպում սևամորթների իրավունքները և դերերը ոտնահարվում էին և այդ իսկ պատճառով Մեյքոփ քաղաքում սևամորթներին չէին սիրում։ Աթիքըս Ֆինչը իրավապաշտպան էր, ում գործ էր ընկել պաշտպանելու սևամորթ մի անձի՝ Թոմ Ռոբբինսոնին, ով ոչ մի ապօրինի բան չէր արել։ Այսպես սևամորթների իրավունքները այս քաղաքում և այս վեպում ոտնահարվում են։ Աթիքըսը ամեն ձև փորձում էր պաշտպանել իր ընկերոջը, ով անմեղ էր այդ հարցում, պարզապես նրան ցանկացել են կալանավորել միմիայն մաշկի գույնի պատճառով։ Այսպես Աթիքըսը զբաղված էր այդ գործով, իսկ երեխաներին տանը նայում ու դաստիարակում էր մի ուրիշ մարդ։ Այդ մարդը շատ հավատարիմ, խելացի, հավասարակշռված մի կին էր, ում անունն էր Քալփըրնիա, սակայն երեխաները նրան կրճատ դիմում էին «Քալփ» կամ «Քալփի»։ Երեխաների մայրիկը մահացել էր, երբ Ջինը՝ Սրաչուկը դեռ 2 տարեկան էր, այդ իսկ պատճառով, Ջինը այդքան էլ ցավ չի ապրել, սակայն նրա եղբայրը շատ էր ցավում մոր կորուստը, բայց ցույց չէր տալիս։ Քալփըրնիան ամեն ձև օգնում էր երեխաներին և ամենից շատ ուշադրություն էր դարձնում նրանց վարքագծին։
Ամառվա մի գեղեցիկ ու լուսավոր օր, երեխաները որոշում են գնալ Բոբ Ռադլիի տուն և վախեցնել նրան։ Քաղաքի բոլոր բնակիչները այդ մարդուց վախենում էին և փորձում էին ամեն կերպ նրանից ու նրա տնից հեռու մնալ։ Որոշները նրան անվանում էին “տգեղ”, իսկ մյուսները ընդհանրապես կարծում էին, որ նրա տունը անիծված էր։ Սակայն այդ մարդը շարունակում էր ապրել այնպես, ինչպես, որ նա էր ցանկանում, սակայն դուրս չէր գալիս տնից և ամենաշատ ժամանակը անցկացնում էր տանը՝ թերթեր կարդալով։ Այդ օրվա գիշերը եռյակը պայմանավորվեց մտնել ցանկապատից ներս և վախեցնել Բոբին ու Արթուրին, սակայն երբ նրանք ներխուժեցին ներս, հանկարծակի բացվեց տան դուռը և հայրը՝ Արթուրը նրանց տեսավ, սակայն չհասկացավ, թե դրանք ովքեր էին, երեխա՞ էին, թե կենդանի։ Երեխաները հասցրեցին փախչել, իսկ Արթուրը սկսեց իր հրացանով կրակել։ Սակայն փախչելու ճանապարհին նրանցից մեկը՝ Ջիմը, տաբատով դիպչեց ցանկապատին և այդպես մնալով այդտեղ չկարողացավ որոշ ժամանակով ազատվել։ Այդ ժամանակը շատ թանկ դարձավ Ջիմի համար, քանի որ ամեն գնդակ կարող էր դիպչել նրան: Ի վերջո տաբատը ճղելով, պատառոտելով, այն հանեց Ջիմը և առանց տաբատի վերադարձավ տուն, այդպես կասկածանքի տակ գցեց և՛ նրան, և՛ նրա քրոջը՝ Ջինին։ Երբ առավոտյան նա մոտեցավ այդ տանը, որպեսզի պատառոտված տաբատը գտնի ու տանի տուն, հանկարծ նա տեսավ կոկիկ ծալված ու կարած իր տաբատը, որը երեկ շատ վատ վիճակում էր գտնվում։ Այսպես նա զարմանալի դեմքով վերադարձավ տուն, սակայն փորձեց անել այնպես, որպեսզի կասկածելի չլինի նրա բացակայությունը և տաբատի պատմությունը։
Արդեն իսկ ավարտվում էին արձակուրդները և Դիլը աշնան կեսին վերադարձավ հետ իր տուն։ Իսկ Ջինը սկսեց հաճախել դպրոց։ Ամեն անգամ դպրոցից տուն վերադառնալիս նա անցնում էր Ռադլիների տան կողքով և սարսափում էր։ Սակայն օրերից մի օր նա Ռադլիների տան կողքը գտնվող ծառի փչակում մի փայլուն բան տեսավ, որը վերջում պարզվեց, որ մաստակի տուփ էր։ Նա այդ մաստակը հաճույքով ծամեց մինչև տուն, իսկ տանը այն հարցին, թե դա որտեղից է, նա պատասխանեց, որ գտել է։ Այդպես նա թաքցրեց իր մեղքը։ Ամեն օր դասից վերադառնալիս, նա այնտեղ գտնում էր տարբեր թանկարժեք իրեր՝ ժամացույցներ, փոքրիկ թևնոցներ և այլ տարատեսակ իրեր։ Բայց արդեն չէր կարողանում թաքցնել իր մեղքը: Ի վերջո նա ամեն ինչը պատմեց իր մեծ եղբորը՝ Ջիմին։ Երբ որ Ջիմը իմացավ դրա մասին, օրեր հետո, այդ փչակը փակվեց։ Հարևաններից ինչ-որ մեկը փչակը գաջով էր պատել, որը չորանալով փակել էր այն ամբողջությամբ։ Այդպես նվերների շարքը ավարտվեց։ Սակայն երկուսից ոչ մեկը չկարողացավ հասկանալ, թե որ ընկերասեր ու շնորհքով մարդն էր այս նվերները այնտեղ դնում, բայց հետագայում նրանք իմացան:
Ահա և գալիս է մի շատ ճակատագրական օր Ջինի համար։ Մի օր հարևաններից մեկի տունը սկսում է հանկարծ այրվել։ Մեծ հրդեհ է բռնկվում և այնտեղ են ժամանում մի քանի հրշեջ ծառայության մեքենաներ։ Բոլորը ցանկանում են տեսնել այդ տեսարանը և այդ իսկ պատճառով դուրս են գալիս իրենց տներից։ Այդպես Սրաչուկն ու Ջիմը նույնպես դուրս են գալիս։ Աթիքըսը սկսում է պատմել, թե ինչպես պետք է պաշտպանվել հրդեհից։ Բայց քանի որ նրանք հեռու էին կանգնած հրդեհից և եղանակը շատ ցուրտ էր, այդ իսկ պատճառով Ջինը սկսեց մրսել։ Հանկարծ նրա ուսերին ինչ-որ մի անձ հաստ կտոր է գցում, այդպես տաքացնելով երեխային։ Բայց երբ Ջինը պտտվում է, որպեսզի տեսնի, թե ով է այդ բարի մարդը, հանկարծ տեսնում է, որ դա “տգեղ” Բոբ Ռադլին է, ով նրան ի պատասխան ժպտում է։ Ջինը սկսում է շատ վախենալ և դրա պատճառով արագորեն տուն է վերադառնում և ամեն ինչ պատմում է իր հայրիկին ու եղբորը։
Հետագայում, Ջինը անցնելով Ռադլիների տան կողքվ սկսում է ավելի ջերմորեն վերաբերվել այդ մարդուն, քանի որ այդ մարդը գնաց բոլոր վարկածներին դեմ և ապացուցեց, որ մարդկային է, այլ ոչ թե հրեշ, ինչպես իրեն ներայացնում էին հարևանները: Սակայն այս ձև էին մտածում ընդամենը մի քանի հոգի: Իսկ Աթիքըսը բացի կենցաղային գործունեությունից շարունակում էր իր դատավճիռը: Դատարանի դատավորը նույնպես դեմ էր սևամորթ Թոմին, և անչափ ուզում էր նրան շուտ կալանավորել, սակայն Աթիքըսի դիմադրությամբ այդ գործին արագ ընթացք չտրվեց: Սևամորթը ընդհանրապես ոչ մի կապ չուներ մեղադրանքների հետ, որոնք ներկայացվել էին դատարանում: Սակայն բոլորը նրա դեմ էին նորից ու նորից և միայն Աթիքըսն էր, որ իրեն պաշտպանում էր ու սրտանց ցանկանում էր օգնել:
Արդեն եկավ ձմեռը: Ձմռանը Աթիքըին օգնելու ցանկությամբ լցված հորաքույր Ալեքսանդրիան է գալիս նրանց տուն: Ալեքսանդրիա հորաքույրը գալիս է Ջոնի իր ամուսնու, և Ջիլի` իր երեխայի հետ: Նրանք ջերմ զրույցներ են բռնում նոր տարվա վերաբերյալև մինչև ուշ երեկո խոսում են դրա մասին: Սակայն Ալեքսանդրիան Ջինին չէր հավանում և այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում էր երեխային նվաստացնել ու ծաղրել մեծերի մոտ: Որպես նոր տարվա նվեր քույրն ու եղբայրը ստանում են խաղալիք հրացաններ, որոնք սակայն ունենում են շատ խիտ ու ամուր փամփուշտներ, որոնք մեծ վտանգ էին սպառնում: Բայց երեխաներին հրամայվեց, որպեսզի նրանք դա օգտագոծեն միմիայն բաց տարածքում և ոչ շատ մարդկանց աչքի առաջ: Երեխաները շատ խելոք էին, ուստի ենթարկվեցին «հրամանին»: Ալեքսանդրիայի երեխան ամեն ինչ անում էր, որպեսզի Ջինը ենթարկվի քննադատություններին, որը ի վերջո ի կատար ածվեց: Ջիլը սկսեց լացել, որը հանգեցրեց մայրիկի գալուն: Ալեքսանդրիայի ներս չմտած արդեն սկսեց գոռգոռալ Ջինի վրա և վերջում Ջին սկսեց նույնպես լացել: Ջոն հորեղբայրը սկսեց երեխայի վրա բարձր գոռալ, իսկ Աթիքըսը վերջում բարի կերպով խոսաց Ջինի հետ: Կռվի մեջ Ջինը մեղավոր չէր, և դա շատ լավ Աթիքըսը հասկանում էր: Այսպես ձմեռը անցավ-գնաց, և նորից եկավ գարունը: Գարնանը երեխաները հրացաններով խաղում էին մի մեծ, բաց ու ազատ այգում: Այդ պահին եկավ Աթիքըսը և տեսնելով, որ իր երեխաները թռչուններ են որսում, նրանց ասաց, որ ծաղրասարյակներին ձեռք չտան, քանի որ այդ թռչունները ամենաանմեղ թռչուններն են: Այս տողը ամենահուզիչ տողերից մեկն էր ու հենց այս տողը բացեց իրական սյուժեն:
Մինչ այդ թաղամասում շատ հետաքրքիր բան եղավ: Թաղամասում ապրում էր մեծ գամփռ, որը իր տեսքով բոլորին վախեցնում էր և մի օր այդ գամփռը սկսեց անիմաստ, անկապ ու վախենալու շարժումներ կատարել: Դա նա անում էր այն ժամանակ, երբ քաղաքի փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով ու ավտոմեքենաներով: Շունը արդեն շատ ծեր էր և նրա կյանքը մազից էր կախված, և նա այդ շարժումներով ցանկանում էր ասել ու փոխանցել, որ նա արդեն այս դաժան կյանքից հեռանում է, սակայն բոլորը հակառակն էին մտածում:
Երբ որ շունը սկսում է տարօրինակ ու բարձր ձայներ հանել, բոլոր մարդիկ սկսում են վախենալ և փակվել իրենց տներում: Փողոցները վայրկյաններ հետո դառնում են դատարկ: Բոլոր մարդիկ իրենց տներում փակվում են ու դուրս չեն գալիս: Սակայն շունն էլ չի դադարում ձայներ հանել: Այդտեղ են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները և շերիֆը, ով իր հետ բերում է Աթիքըսին: Ինքն ու Աթիքըսը լավ բարեկամներ ու ընկերներ էին և այդ իսկ պատճառով, շերիֆը դժվար պահին նրան մենակ չթողեց և իր հետ բերեց թաղամաս: Աթիքըսը վերցրեց իր երեխաների մեկի հրացանը և հեռիվ գնդակ արձակեց մեծ շան վրա, որը արդեն գազազել էր: Վերջում բացահայտվում է, որ Աթիքըսը մանուկ հասակում ունեցել է «սուր աչք» կամ «արծվի աչք» մականուն: Դա նրան տվել են իր բացարձակ ուղիղ կրակելու համար:
Ահա այսպես անցնում է վեպը և ամենավերջում կատարվում է ամենահետաքրքիրը…
Ջինը վերադառնում էր դպրոցից: Այդ օրը իրենց մոտ ցուցահանդես էր, որին նա գնացել էր հետաքրքիր կոտյումով: Վերադարձի ճամփին նա մենակ չէր, այլ իր եղբոր` Ջիմի հետ էր: Նրանք արդեն տուն էին հասնում, երբ նրանց վրա դանակով հարձակվում է Բոբ Ռոբբինսոնը, այն մարդը, ով սևամորթին դատի էր տվել: Նա գտնվում էր ոչ սթափ վիճակում, իսկ երեխաները անօգնական վիճակում էին: Ջիմը մի փոքր կարողացավ դիմադրել հակառակորդին, մինչև որ չստացավ շատ վատ վնասվածք: Այդ պահին իր դեմ է դուրս գալիս թաղամասի «տգեղ» Բոբ Ռադլին և սպանում է Բոբ Ռոբբինսոնին, ով նույնպես ցանկանում էր սպանել դիմացինին: Այդպես թաղամասը իմանում է սխրանք գործած մարդու մասին, սակայն չեն բարձրաձայնում: Աթիքըսը վերադարձի ճանապարհին էր, երբ հեռվում տեսավ գետնին պառկած իր դստերը: Նա նույն վայրկյանին վազեց դեպի իրեն և տեսավ Բոբ Ռադլիին, ով նոր էր սպանել Ռոբբինսոնին: Աթիքըսի խիղճը չէր ներում, որպեսզի նա դատարան կանչեր Ռադլիին, չէ որ նա սպանել էր այն մարդուն, ով հարձակվել էր իր աղջկա վրա ու սպառնում էր անմեղ սևամորթին: Այդպես Աթիքըսն ու Բոբը մտերմացան, իսկ ամբողջ թաղամասը այս դեպքը պահեց որպես գաղտնիք:
Վերջաբան`
Եվ հենց այս պահն է հետաքրքիր: Ինչու՞ ծաղրասարյակ, ինչու՞ սպանել: Այո, վեպը տվեց բոլոր հարցերի պատասխանները: Քանի որ ծաղրասարյակը ամենաանմեղ թռչունն է, որի մասին մեզ դեռ վեպի կեսերին պատմեց հայրը` Աթիքըսը: Ես կարծում եմ, որ այս վեպը մեզ դաս ուսուցանեց, որ պետք չի մեղադրել մարդուն արտաքինից, պետք է մարդուն լավ ճանաչել ներսից: Ահա և Բոբ Ռադլին: Նրանից բոլորը զզվում էին, բոլորը վախենում ու ատում էին նրան, սակայն նա հակառակը ապացուցեց: Հենց այսպես նա կարողացավ բոլորի աչքին բարձրանալ և ապացուցել, որ իր «մականունը» իրեն չի համապատասխանում: Հիմա ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում «Ծաղրասարյակ սպանելը»…