Կալիումն անփոխարինելի միներալ և էլեկտրոլիտ (իոն) է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար: Կալիումը մասնակցում է նյարդերի և մկանների նորմալ գործունեությանը, ինչպես նաև բջիջների սննդանյութերով և արգասիքներով փոխանակությանը:
Մեծ մասամբ, կալիում պարունակվում է օրգանիզմի բջիջներում, նաև ներբջջային հեղուկի մեջ: Նատրիումի հետ միասին, կալիումն անհրաժեշտ է օրգանիզմի փափուկ հյուսվածքների տոնուսի, նաև մկանների պաշտպանության համար: Կալիումը նաև օժտված է հակասկլերոտիկ արդյունքով, այսինքն, անոթներից և բջիջներից հանում է վտանգավոր աղերը:

Կալիումի դերը
Կալիումը կյանքի համար անփոխարինելի իոն է: Այն թույլ է տալիս նյարդերին, որ պատասխանեն ազդանշաններին, իսկ մկաններին (այդ թվում՝ սրտամկանին)՝ որ կծկվեն: Կալիումը նաև հակազդում է նատրիումի ազդեցությանը (որն առկա է կերակրի աղի մեջ) արյան ճնշումը բարձրանալիս, ինչպես նաև տեղափոխում է սննդանյութերը բջջից ներս և նյութափոխանակության արգասիքները՝ բջջից դուրս:
Կալիումի ևս մեկ կարևոր գործառույթն է դրա մասնակցությունը նյարդային ազդակների ստեղծման համար: Սիրտն օրգանիզմի ամենակարևոր օրգանն է, որը, հատկապես կալիումի կարիքն ունի: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում սրտամկանի և սրտային փականների աշխատանքի վրա: Հիպոտոնիայով տառապող մարդկանց օրգանիզմում հաճախ է նկատվում կալիումի ցածր պարունակություն:
Մարդկանց մեծ մասն կալիումի անհրաժեշտ ամբողջ քանակը ստանում է սննդով և ըմպելիքներով, սակայն ցածր կամ բարձր կալիումի մակարդակները կարող են առաջացնել ծանր առողջական խնդիրներ:
Օրգանիզմում ինչպես և մնացած այլ միկրոտարրերը, կալիումը նույնպես օգտակար է ճիշտ խտության դեպքում: Երեխաների համար կալիումի օրական չափաքանակը կազմում է 600-1700 մգ, իսկ մեծահասակների համար` 1800-5000 մգ:
Կալիումի ցածր մակարդակների ռիսկերը
Եթե ձեր օրգանիզմում (և արյան մեջ) կալիումի մակարդակը ոչ նորմալ նվազել է (կոչվում է հիպոկալեմիա), դուք կարող եք զգալ թուլություն և հոգնածություն, ունենալ մկանային կծկանքներ և ջղաձգումներ, ինչպես նաև նշել փորկապություն:
Ցածր կալիումի ամենալուրջ խնդիրը սրտի անկանոն ռիթմն է (առիթմիա), հատկապես, եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն:

Կալիումի բարձր մակարդակների ռիսկերը
Կալիումի բարձր մակարդակը (կոչվում է հիպերկալեմիա) լուրջ և կյանքին վտանգ սպառնացող վիճակ է: Այն սովորաբար հայտնաբերվում է արյան հետազոտությամբ՝ առկա վիճակն ախտորոշելու կամ մեկ այլ հիվանդության վերահսկման ընթացքում:
Եթե ձեզ մոտ առկա է կալիումի մակարդակի անսովոր բարձրացում, կարող եք զգալ թուլություն և հոգնածություն, լինել նյարդային և ունենալ սրտի անկանոն ռիթմ (առիթմիա):
Եթե ունեք այս ախտանիշները և կարծում եք, որ ձեր արյան կալիումի մակարդակը նորմայից բարձր է, անմիջապես կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Կալիումի ավելցուկի դեպքում դրսևորվում է հիպերկալիեմիա, որը կարող է հանգեցնել բարակ աղիների խոցի: Հիպերգլիկեմիայի բարձիթողի փուլի դեպքում հնարավոր է սրտի հանկարծակի կանգ:
Կալիումով հարուստ սննդամթերքներ
Կալիումի բնական աղբյուր են մրգերը (բանան, նարինջ, կիվի), բանջարեղենը (կարտոֆիլ, հատիկավորներ, սմբուկ), կաթնամթերքը, լյարդը, ձկնեղենը:
Մարդկանց մեծ մասը բավարար քանակով կալիում ստանում է սննդամթերքների միջոցով: Կալիումի մեծ քանակներ կան հետևյալ մթերքներում՝
- կանաչատերևներ, օրինակ՝ սպանախ, կաղամբ և բազուկ
- մագլցողների պտուղներ, օրինակ՝ պոմիդոր (լոլիկ), վարունգ, ցուկինի, բադրջան (սմբուկ) և դդում
- արմատային բանջարեղեններ, օրինակ՝ գազար, կարտոֆիլ և «քաղցր» կարտոֆիլ (բատատ)
- ծառի մրգեր, օրինակ՝ ավոկադո, խնձոր, նարինջ և բանան
- ոլոռներ և լոբիներ
- կաթ, յոգուրտ և միս:
Կալիում՝ հաշվարկ
- Քիմիական տարրի նշանը — K (kalium)
- Կարգաթիվը, միջուկի լիցքը — A=19; Z=(+19)
- Քանի պրոտոնից, էլեկտրոնից ու նեյտրոնից է բաղկացած տարրը — (19p, 20n) -19e (N=39-19)
- Որերո՞րդ պարբերությում է գտնվում, լրիվ լրացված էներգիական մակարդակներ — Չորրորդ պարբերություն, 3 լրիվ լրացված էներգիական մակարդակ
- Խումբը, ենթախումբը, արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնի քանակը — Առաջին խումբ, գլխավոր ենթախումբ, արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնների քանակը 1.
- Էներգիական մակարդակներ — K(+19) )2 )8 )8 )1
- Էլեկտրոնային բանաձև — 4s1
- Մետաղական է՞, թե ոչ — մետաղական հատկություններ ունի, այն մետաղական տարր է
- Տարատեսակ նյութեր, որոնց կազմի մեջ է մտնում տվյալ տարրը — KO2, KCl, KMnO4, KOH, K2CO3
Նաև պատրաստել եմ փոքրիկ ցուցադրություն կալիումի վերաբերյալ՝