Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»: Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել: Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ: Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտեսնենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը:
Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք: Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի: Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից: Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը: Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ:
Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում: Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն: Ընթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ (ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Առաջադրանքներ
Ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Ես կարծում եմ, որ մեր կյանքի ընթացքում, մենք հաստատ որոշակի ժամանակ, լինի դա երկար, կամ էլ կարճ, ծախսում ենք առօրյա գործերից ու հոգսերից հանգստանալու համար, և այդ ժամանակ զբաղվում ենք, թե ընթերցանությամբ, թե ինքնակրթությամբ, թե աշխատանքով։ Մեր ժամանակը գնալով մեծանում է, այն ժամանակ, երբ մենք խորանում ենք տվյալ գործի մեջ։ Ընթերցանության ժամանակ, երբ մենք սկսում ենք մեր ընթերցանությունը, մեզ այն ձանձրալի է թվում, քանի որ մենք չենք հասկանում դեռ, թե ինչի մասին է խոսքը, սակայն խորանալով, “դիպչելով խոսքերին ու բառերին”, ու հասկանալով, թե արդյոք այն մեզ նման է, թե ոչ, մենք հասկանում ենք, որ ընթերցանությանը վատնած ժամանակը թեկուզ և առաջնային չէ, սակայն շատ մեծ դեր է զբաղեցնում մեր կյանքում։ Մեր կյանքը նման է մի պատմվածքի, որտեղ մենք ենք հերոսը և մենք ենք որոշում, թե ինչպես գործենք ու դասավորենք ապագան։ Մենք ենք ստեղծում մեր գիրքը․․․
Ընթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է:
Ընթերցանությունը ոչ մի ընդհանուր կապ չունի հասարակական կյանքի մյուս շղթաների հետ։ Ընթերցանությունը դա մի շրջան է, երբ մարդ խորանում է գրականության ու արվեստի մեջ։ Ճիշտ չեմ համարում ընթերցանությունը համեմատել սիրո կամ էլ այլ կենսակերպերի հետ, քանի որ դա ճիշտ չի լինի։ Ընթերցանությամբ հանդեպ սերը կարող է արտահայտվել, սակայն այն սերը, որով մարդ ապրում է իրական աշխարհում, տարբերվում է այն սիրուց, որով տառապում է ընթերցանության համար։
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Այո, համաձայն եմ։ Իմ հետ նույնպես այդպիսի դեպքեր եղել են։ Կարդալու մեզ տրված, տրամադրված ժամանակը, մեզանից գողանում են։ Բայց ոչ ուրիշները, այլ մենք։ Մենք ինքներս ենք մեր ժամանակը գողանում, որը մեզ տրված է ընթերցանության համար։ Մենք փորձում ենք կենտրոնանանք ընթերցանության վրա, սակայն միշտ ու միշտ խոչընդոտներ են հայտնվում։ Հենց այդ առօրեական խոչընդոտներն են մեզ խանգարում։ Այդպիսի դեպքեր ինձ հետ շատ շատ են պատահել ու վստահ եմ ձեզ հետ նույնպես։
Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ (ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Այո, նախորդ հարցի բուն շարունակությունը հանդիսացավ այս հատվածը։ Այն ժամանակը, որը ինձ տրամադրված է կարդալու ու ինքնազարգանալու համար, եթե ես այն ճիշտ չօգտագործեմ, դա կնշանակի, որ ես այն գողացել եմ, ու “տվել եմ ուրիշին”։ Բայց եթե ես ապացուցեմ, որ ես “գող” չեմ, դրա համար ինձանից միայն կպահանջվի ժամանակը լրացնել գիրք ընթերցելով։ Այն ժամանակը, այն փոքր հատվածը ժամանակի, որը ինձ նվիրված է կարդալու համար, այն ինձ ոչ ոք չի նվիրել, ես այն ինքս եմ “հայթհայթել”, քանի որ առօրյա հոգսերից խուսափելով, ես կարողացել եմ գտնել մի որոշակի ժամանակահատված։ Ընթերցող լինելը, ընթերցանությունը սիրելը մի յուրահատուկ ունակություն է ու իր հերթին երջանկությունն է, քանի որ քչերն են կարողանում իրենց ժամանակը ճիշտ օգտագործել, քչերն են կարողանում տեղավորվել ժամանակի մեջ, և քչերն են կարողանում չվատնել ժամանակը խոչընդոտների վրա։ Եթե այս բոլոր կետերին մարդը հետևի ու իրեն տրամադրի ընթերցանությանը, ապա նա իրոք երջանիկ կլինի, որ կարողացել է այդքան փորձություններով անցնել և “ջրից չոր դուրս գալ”։
Բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ բայը չի սիրում հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել Պենակի այս պատումի վերաբերյալ։
Կարծում եմ, որ վերնագիրը ամբողջությամբ համապատասխանում է պատումի բովանդակության հետ։ Այս պատումը մեզ սովորեցրեց, որ կարդալու ժամանակը երբեք չի կարելի համեմատել կենցաղային հոգսերի հետ։ Իհարկել մտքի հետ հարաբերականորեն համաձայն եմ, քանի որ բոլորս էլ ունենք առօրյա հոգսեր, որոնք շատ մեծ խոչընդոտներ են հանդիսանում մեր ընթերցանության համար, սակայն միշտ էլ ինչքան էլ, որ դժվար լինի կյանքը, մենք մի փոքր ժամանակ ունենում ենք հանգստանալու համար։ Ինչքան էլ բողոքվում ենք, ասում ենք, թե ամեն ինչ դժվար է, խառն է, սակայն այդ բառերի հետևում թաքցնում ենք այն ազատ ժամանակը, որը մենք կարող ենք վատնել լավ գործ անելու համար, ինչպես օրինակ աշխարհայացք ձևավորելու, կամ ընդհանրապես գիրք կարդալու։ Ահա այսպես ենք մենք իրականությունը թաքցնում սուտ բառերի հետևում․․․