Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:
![](https://i0.wp.com/encyclopedia.am/upload_files/book_1/letter_9/header_252/Image_816.jpg)
Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:
![Birds Images | Free Vectors, Stock Photos & PSD](https://img.freepik.com/premium-vector/various-cartoon-birds-collection-any-visual-design_88272-1598.jpg?w=2000)
Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:
Հայաստանում բնակվող հայտնի թռչունների ցանկը՝
- Ազնվասարեկ
- Ալպիական ճայ
- Աղավնաբազե
- Այգու շահրիկ
- Անտառային աղավնի
- Արտույտաբազե
- Առափնյա ծիծեռնակ
- Անտառային կաչաղակ
- Բևեռային ջրածիծար
- Բվեճ
- Գեղանի կռունկ
- Գիշանգղ
- Գյուղական ծիծեռնակ
- Դաշտային արտույտ
- Դաշտային ճնճղուկ
- Դեղնափոր գեղգեղիկ
- Եղջրավոր արտույտ
- Եվրոպական բվիկ
- Երկարապոչ արծիվ
- Երկարագի երաշտահավ
- Երգող շահրիկ
- Երկնագույն երաշտահավ
- Թխակապույտ աղավնի
- Թշշան կարապ
- Ժայռային ծիծեռնակ
- Լոր
- Խայտաբադ
- Կանաչ փայտփոր
- Կապտափող սոխակ
- Կարճամատ ճնճղուկ
- Կարմրկտուց ճայ
- Կարմրաոտ բազե
- Կռնչան բադ
- Հարավային սոխակ
- Հոպոպ
- Մեծ ենթարծիվ
- Մոխրագույն ագռավ
- Մոխրագույն արտույտ
- Մոխրագույն բադ
- Մոխրագույն կռունկ
- Մոխրագույն սագ
- Սև անգղ
- Սև արագիլ
- Սև փայտփոր
- Սովորական կաչաղակ
- Սովորական կկու
- Սովորական ճայ
- Սովորական սարյակ
- Սպիտակապոչ արծիվ
- Տափաստանային արտույտ
- Տնային ճնճղուկ
- Փոքր արտույտ
- Փոքր կարապ
- Փոքր ձկնկուլ
- Օձակեր արծիվ