Թեմատիկ հարցեր.
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ բաղադրության․
Նյութերն ըստ բաղադրության դասակարգում են երկու խմբի՝ պարզ և բարդ։ Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միևնույնն տարրի ատոմներից։ Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են տարբեր տարրերի ատոմներից։ Պարզ նյութերը դասակարգվում են մետաղների և ոչմետաղների։ Բարդ նյութերն էլ դասակարգվում են օրգանական ու անօրգանական նյութերի։
Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ ծագումնաբանության․
Ըստ ծագման դասակարգում են օրգանական ու անօրգանական։
Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք․
Անօրգանական նյութերից են ծծմբական թթուն (H2SO4), նատրիումի հիդրօքսիդը (NaOH), պղնձի քլորիդը (CuCl), կերակրի աղը (NaCl), քլորը (Cl), պղինձը (Cu), ածխաթթու գազը (CO2)
Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք․
Օրգանական նյութերից են սպիտակուցները, ճարպերը, նուկլեինաթթուները, ածխաջրերը, նավթը, խմելու սոդան, գլյուկոզը, ֆրուկտոզը, գինու սպիրտը։
Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք:
Օրգանական նյութերը մարդկությանը ավելի հայտնի են, քանի որ դրանց հայտնիությունը տատանվում է 30 մլն-ի սահմաններում։ Իսկ անօրգանական նյութերի քանակը, որոնք մարդկությանը հայտնի են կազմում է մոտավորապես 2,5 մլն։ Տարբերվում են ածխածնի ատոմի կառուցվածքի յուրահատկությամբ, իզոմերիա երևույթով, հոմոլոգիա երևույթով։
Իզոմերիա — Օրգանական նյութերին բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։
Հոմոլոգիա — համապատասխանություն, կառուցվածքով և ծագմամբ իրար համապատասխանող օրգանների նմանություն։

Առաջադրանքներ.
1). Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանաձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
- Թթվածին (О2)
- Կերակրի աղ (NaCl)
- Երկաթ (Fe)
- Ջուր (H2O)
- Քլոր (Cl2)
- Ծծմբական թթու (H2SO4)
- Ազոտ (N2)
- Պղինձ (Cu)
- Ածխաթթու գազ (CO2)
- Շմոլ գազ (CO)
2). Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները: