Հայաստանի Թռչունները

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:

Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:

Birds Images | Free Vectors, Stock Photos & PSD

Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:

Հայաստանում բնակվող հայտնի թռչունների ցանկը՝

  1. Ազնվասարեկ
  2. Ալպիական ճայ
  3. Աղավնաբազե
  4. Այգու շահրիկ
  5. Անտառային աղավնի
  6. Արտույտաբազե
  7. Առափնյա ծիծեռնակ
  8. Անտառային կաչաղակ
  9. Բևեռային ջրածիծար
  10. Բվեճ
  11. Գեղանի կռունկ
  12. Գիշանգղ
  13. Գյուղական ծիծեռնակ
  14. Դաշտային արտույտ
  15. Դաշտային ճնճղուկ
  16. Դեղնափոր գեղգեղիկ
  17. Եղջրավոր արտույտ
  18. Եվրոպական բվիկ
  19. Երկարապոչ արծիվ
  20. Երկարագի երաշտահավ
  21. Երգող շահրիկ
  22. Երկնագույն երաշտահավ
  23. Թխակապույտ աղավնի
  24. Թշշան կարապ
  25. Ժայռային ծիծեռնակ
  26. Լոր
  27. Խայտաբադ
  28. Կանաչ փայտփոր
  29. Կապտափող սոխակ
  30. Կարճամատ ճնճղուկ
  31. Կարմրկտուց ճայ
  32. Կարմրաոտ բազե
  33. Կռնչան բադ
  34. Հարավային սոխակ
  35. Հոպոպ
  36. Մեծ ենթարծիվ
  37. Մոխրագույն ագռավ
  38. Մոխրագույն արտույտ
  39. Մոխրագույն բադ
  40. Մոխրագույն կռունկ
  41. Մոխրագույն սագ
  42. Սև անգղ
  43. Սև արագիլ
  44. Սև փայտփոր
  45. Սովորական կաչաղակ
  46. Սովորական կկու
  47. Սովորական ճայ
  48. Սովորական սարյակ
  49. Սպիտակապոչ արծիվ
  50. Տափաստանային արտույտ
  51. Տնային ճնճղուկ
  52. Փոքր արտույտ
  53. Փոքր կարապ
  54. Փոքր ձկնկուլ
  55. Օձակեր արծիվ

Թողնել մեկնաբանություն