Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Teacher teaching Images | Free Vectors, Stock Photos & PSD

Աշխատողի իրավունքներն են՝

  1. Մասնակցելու դպրոցական միջոցառումների ըստ իր կամքի, լինեն դրանք արտդպրոցական, թե ներդպրոցական, նաև մասնակցելու ժողովներին ու հանդիպումներին։
  2. Բողոքելու աշխատանքի վայրի, կրթական պլանի վերաբերյալ։ Ունի իրավունք մասնակցել կառավարման խորհրդին, որում նա նույնպես կարող է կարծիք հայտնել, բողոքել, առարկել և այլն։
  3. Կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, ճամփորդություններ, նախագծեր։
  4. Առաջադրել որևէ մեկին բարձր պաշտոնում, կամ էլ ինքնաառաջադրվել։
  5. Դասապրոցեսը կազմակերպել այնպես, ինչպես որ ճիշտ ու պատշաճ է համարում, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության ու օրենսդրության համաձայն։
  6. Բացակայել իր աշխատանքային վայրից, միմիայն հարգելի պատճառներով։
  7. Առաջարկել որևէ փոփոխություններ մտցնել ուսումնական պլանի մեջ։
  8. Օգտվելու դպրոցում գտնվող հասարակական հաստատություններից՝ գրադարանից, ճաշարանից, գրասենյակից և այլն։
  9. Իր հետ դասապրոցեսսին բերել առարկաներ, որոնք ավելի մատչելի կդարձնեն ուսումնական ընթացքը։ Դա կարող է լինել նաև նյութական իր, ինչպես՝ համակարգիչ, գիրք։
  10. Բողոքելու սովորողների ու ուսանողների պահվածքի մասին տնօրինությանը։
  11. Աշխատելու դպրոցից դուրս որևէ վայրում, եթե այդ աշխատանքային վայրը խոչընդոտ չի հանդիսանում իր մանկավարժական կարիերային կամ էլ կրթապրոցեսսին։

Աշխատողի պարտականություններն են՝

  1. Հարգել սովորողի իրավունքները։
  2. Զարգացնել երեխայի գիտելիքներն ու հմտությունները սահմանված չափորոշիչներով, հաշվի առնելով երեխայի սովորելու ունակությունը, աշխատասիրությունը։
  3. Դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ տեսական ու գործնական նյութերը լինեն մատչելի, հասկանալի, իսկ հարցերի դեպքում պարտավոր է պատշաճ կերպով պատասխանել այդ հարցերին, եթե այդ հարցերը վերաբերում են կրթությանը, ուսումնական պլանին ու տեսական նյութին։
  4. Սերմանել հայրենասիրություն, պարտավոր է սերմանել պարտքը, սերը դեպի հայրենիքը։
  5. Պատշաճ կերպով հաճախել դպրոց՝ կրթական գործունեություն ծավալելու համար, չբացակայել։
  6. Տիրապետել հիմնական նյութական, հոգևոր գիտելիքներին, որոնց հիման վրա պետք է կառուցել կրթական պրոցեսը։
  7. Հարգել ուսանողներին, պարտավոր է հարգել նրանց հեղինակությունը, անունը և դասապրոցեսսի ժամանակ իրավունք չունի նվաստացնել, հարվածել կամ ապտակել երեխային, որը կազդի նրա վրա հոգեբանորեն և կխախտի օրենսդրության մանկավարժների մասին հոդվածը։
  8. Մասնակցել կառավարական խորհուրդներին, որոնք կապված կլինեն ուսումնական պրոցեսի ու դասավանդման հետ։
  9. Հարգել դպրոցի հիմնադրին, դպրոցի պատմությունն ու հոգևոր մշակույթը։

Հոդված

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանում․

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր: