Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Հեղինակի խոսքը ինտելիգենտության մասին է։ Մարդ կարող է լավ կրթություն ստանալ, գերազանց սովորել, ունենալ հարգալից վերաբերմունք, սակայն դրանցով չի ավարտվում ինտելիգենտությունը։ Մարդ կարող է ինտելիգենտ լինել նաև առանց լավ կրթություն ստանալու։ Ինտելիգենտությունը մարդու փոխհասկացողության, փոխօգնության, մարդկանց ըմռբնելու, նրանց վիճակի մեջ մտնելու, հարգելու ու բարի վերաբերմունքի մեջ է։ Մարդ կարող է լավ չկրթվել, սեր չունենալ դեպի գիտությունն ու կրթությունը, սակայն կարող է լինել անսահման բարի, կարող է առանց որևէ մեկի ակնարկի հասկանալ, որ մարդը գտնվում է վատ վիճակում և կարող է օգնել նրան, թեկուզ ամենաչնչին բանով։ Ինտելիգենտ մարդը երբեք իրեն թույլ չի տա որևէ մեկին հայհոյել կամ վիրավորել, իսկ հակառակ դեպքում միևնույնն է նրա խիղճը չի թողնի, որպեսզի նա այդպես ապրի։ Ինտելիգենտ մարդը ինչևէ կարող է լինել խելացի, սակայն ոչ միշտ են ամենախելացիները ամենաինտելիգենտները լինում։
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։
Այսինքն ինտելիգենտությունը միայն լավ սովորելու, գերազանց առաջադիմություն, աշխատասիրություն ու այլ տարբեր լավ բնավորություններ ունենալու մեջ է։ Ինտելիգենտությունը նրանում է, թե ինչպես է մարդ հասկանում շրջապատը, նրա հոգսերն ու վիճակը, թե ինչպես է մարդ ձգտում օգնել, ըմռբնել ու ապրումակցել։ Ինտելիգենտ մարդը միշտ չէ, որ պետք է լինի գերազանց կրթվող մարդ։ Ինտելիգենտը կարող է լինել նաև ոչ այնքան լավ սովորողը։ Սակայն իրական ինտելիգենտ մարդը միշտ կփորձի ինչ-որ բանով օգտակար լինել, թեկուզ և նրա կարիքը այդտեղ չլինի։
Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Հեղինակին բնութագրելը դժվար է, քանի որ նա բանաստեղծոթյուն չի գրել, որ կարողանանք հեշտ ու թափանցիկ հասկանալ նրա սյուժեի բովանդակությունը։ Հեղինակը պարզապես “զուգահեռներ” էր տանում։ Փորձում էր ապացուցել, որ ինտելիգենտությունը միայն լավ սովորելու, ինքնակրթվելու ու գերազանց սովորելու մեջ չէ։ Հեղինակը՝ որպես ինտելիգենտ ժողովուրդ ընտրեց ռուս ազգը /քանի որ նա նույնպես ռուս էր/։ Նա պատմեց, թե ինչքան մեծահոգի ու բարեսիրտ կարող են գտնվել մարդիկ, չնայած նրան, որ ապրում են ամենացուրտ ու ամենաամայի վայրերից մեկում։ Օրինակը ցույց տվեց, որ վերաբերմունքը, փոխըմռնումը, փոխօգնությունը կապված չէ կլիմայից կամ էլ տեղանքից, կապված է մարդու սրտի “մեծությունից”։ Մարդ կարող է լավ ուսում չստանալ, բայց ունենալ այնպիսի մաքուր, բարի ու մեծ սիրտ, որ նույնիսկ ամենախելացիները նախանձեն նրան այդ “տաղանդում”, այդ գործում։ Հեղինակը պարզապես հասկանում է, թե ինչպես պետք է լինի ինտելիգենտը, թե ինչպես պետք է վարվի և՛ իր հետ, և՛ մարդկանց հետ։
Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
Ես վերնագիրը կդնեի «Ինտելիգենտ լինելու ունակություն» կամ «Ինտելիգենտ լինելու արվեստը»։
Ես ընտրեց ունակություն ու արվեստ բառերը, քանի որ ինտելիգենտությունը մեր դարում այնպիսի հազվադեպ երևույթ է, որ նույնիսկ մարդիկ տեսնելով ու լսելով այդպիսի մարդու, ապշում են, որ մեր դարում դեռ պահպանվել է մարդու հենց այդ տեսակը։ Դա արվեստ է, դա տաղանդ է։ Փոխհարգանք ունեցողը միշտ ինտելիգենտ է, քանի որ նա հասկանում է, թե ինչպես պետք է վարվել մարդկանց հետ, փոխհարաբերվել մարդկանց հետ։ Դա ունակություն է նույնպես, քանի որ միայն այն մարդիկ են ունակ դա անելու, ովքեր ունեն սիրտ, ովքեր ունեն ներքին աշխարհ, մտածելակերպ, հարգանք ու պատիվ։ Այդպիսի մարդիկ միշտ գնահատվել են, սակայն մեր դարում նրանց քանակը գնալով նվազում է։ Այդպիսի մարդիկ միշտ կարողացել են հասկանալ մարդուն, այլ ոչ թե միանգամից հայհոյել։ Այդպիսի մարդիկ կարողացել են օգնել մարդուն, այլ ոչ թե հարվածել նրան։ Այդպիսի մարդիկ հասկացել են կյանքը, թե ինչպիսի դժվար ու աննկարագերլի է այն՝ իր դաժանություններով, իր խոչընդոտներով։