1) Աշխարհագրական դիրք

Անապատակիսաանապատային լանդշաֆտը տարածվում է Արարատյան դաշտավայրում և Վայոց ձորի շրջաններում, որտեղ բարձրությունը չի գերազանցում 1000-1400 մ-ը։ Տարածվում է Արմավիրի, Երևանի, Արարատի ու Վայոց ձորի որոշ շրջաններում։ Այս լանդշաֆտում է գտնվում նաև Երևանը, Արմավիրը, Արտաշատը և Եղեգնաձորը։

Անապատակիսանապատային լանդշաֆտ ~ Բարի գալուստ
Անապատակիսաանապատային լանդշաֆտը տարածվում է մարմնագույնով նշված վայրերում

Ինտերակտիվ քարտեզ

Ինտերակտիվ քարտեզում ընդգրկված են Երևանը, Արմավիրը, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքները։

2) Կլիմա

Այստեղ կլիման չոր է ու տաք։ Այստեղ տարածված է չոր ցամաքային ու որոշ տեղամասերում չոր խիստ ցամաքային կլիման։ Տեղումները տարեկան չեն գերազանցում 300-400 մմ-ը։ Կլիման նպաստում է ջերմասեր բույսեր ու բանջարեղենի աճեցմանն ու մշակմանը։ Կլիմայի հիմնական տեսակներից այստեղ տարածվում են՝ չոր մերձարևադարձային, չոր, խիստ ցամաքայինը ու չոր ցամաքայինը։

3) Հող

Այստեղ տարածված են գորշահողերը, որոնք երկար մշակման ու պարարտման արդյունքում դարձել են կուլտուր-ոռոգելի հողեր, որոնց վրա ամեն տարի մշակվում են ՀՀ-ի ամենահայտնի ու ջերմասեր մթերքները։ Այս հողերի խորությունը չի անցնում 1 մ-ը։ Հողերը այստեղ փոշոտ են, փշրվող։ Տարածված են լեռնային գորշ կիսաանապատային, աղուտ-ալկալի, կուլտուր-ոռոգելի, լեռնաշագանակագույն։

Անապատակիսաանապատային գորշահող

4) Բույսեր

Ակնհայտ է, որ այստեղ տարածվում են ջերմասեր բույսեր, քանի որ կլիման այստեղ որոշ մասերում չոր խիստ ցամաքային է, իսկ որոշ մասերում՝ չոր ցամաքային։ Այստեղ տարածված են հետևյալ բույսերը՝ օշինդրը, հազարատերևուկը, աղածաղիկը, անթառամը, եզան լեզուն։

5) Կենդանիներ

Կենդանիներից այս լանդշաֆտում հանդիպում են սողուններ։ Ինչպես բույսերը, այդպես էլ կենդանիները այստեղ ջերմասեր են։ Այս գոտում տարածված են կովկասյան ագաման, լորտուն, լայնականջ ոզնին, գյուրզան, իժը, կարմիր գրքում գրանցված սովորական տրիտոնը։

6) Կարմիր գրքում ընդգրկված բույսեր

Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներից, որոնք բնակվում են անապատակիսաանապատային լանդշաֆտում սովորական տրիտոնն է, որը այստեղ հազվադեպ է հանդիպում։ Բույսերից՝ Անթառամը, Ադիանտում Վեներայի վարսը, Ազազու օշինդրանմանը, Ալոխրուզա Թախտաջյանի, Ալոճ Շովիցի, Ակտինոլեմ խոշորաբաժակ բույսը, Աղածաղիկը, Աղածաղիկ կուլապականը, Աղահասկիկը, Աղահասկիկ Բելանժեին, Այծակնը, Այծակն հաստը, Անթեմ կովկասյանը, Աննշմարակող անհարթապտուղը, Անողնուցուկ Գրոսհեյմին, Աշորան, Առյուծաթաթ հայկականը, Ասպերուգինոիդես անութայինը, Աստղաշուշանը, Արմատագլխիկ արևելյանը, Արոսենի կովկասյանը, Արքայածաղիկը, Բիբերշտեյնիա բազմաբաժանը, Բիեներցիա շուրջաթևը, Բոգ Օլիվյեին, Բորակաթուփը, Գազ ամբողջատերևը, Գազ արծվասարայինը, Գազ բծավորը, Գազ խառն, Գազ խզմզաբաժակը, Գազ կարակուշին, Գազ կնճռոտը, Գազ կորաեղջյուրավորը, Գազ կորասերմը, Գազ Ղարաբաղին, Գազ տարօրինակը, Գեղածնկիկ մատիտեղանմանը, Գլխակտուց Կիրպիչնիկովին, Գինեծաղիկ գազարատերևը, Դոդոշախոտ Թախտաջյանին, Դևագի աղուտայինը, Դևագի հատվածը, Երեքօրնիկ պարսկականը, Երկպտղիկ սեղմվածը, Երուկաստրում Թախտաջյանին, էնդեմիկ բույսերից՝ տանձենին, խնձորենին, սալորենին, շլորի ծառը։ Կարմիր գրքում գրանցվածներից են նաև Թանթռնիկ քառաչափը, Թեզիում սեղմվածը, Թեզիում Սովիչին, Ժոբերցիա Սովիչին, Իշակաթնուկ հալեպականը, Իշամառոլ արարատյանը, Լեպտունիս մազանմանը, Խթանաբույս երկարածաղիկը, Խինձ գորովանին և Խինձ Շովիցին։

Կարմիր գրքում գրանցված կենդանիներ

Ընդհանուր առմամբ, կարմիր գրքում գրանցված են 11 տեսակի սողուններ, 2 տեսակի ձկներ, 1 տեսակի երկկենցաղ, 67 տեսակի թռչուն և 18 տեսակի կաթնասուն։

Հայտնի կենդանիներից են՝ Ակրամովսկու շադինիան, Աղավնաբազեն, Անապատային խածկտիկը, Անգղները, Անդրկովկասյան անապատային մողեսիկը, Անդրկովկասյան կապտաթիթեռը, Անդրկովկասյան սահնօձը, Անտառային կատուն, Առաջավորասիական մաբույան, Ասիական լայնականջ չղջիկը, Ավրորինա դեղնաթիթեռը, Արաքսյան բնդեռը, Արաքսյան գիշերաչղջիկը, Արաքսյան չրխկանը, Արաքսյան տերևակերը, Արենիական գնայուկը, Արիոն կապտաթիթեռը, Արջնագռավը, Աքիսը, Աֆրիկական փրոթերեբիան, Բալոբանը, Բզակտուցը, Բոգաչևի սևամարմինը, Բվեճը, Գորբունովի երկարաբեղիկը, Երկարալեզու մեղուն, Երկարաոտ սցինկը, Երևանյան գիշաճանճը, Զարմանահրաշ փղիկը, Զոլավոր ծածկաչք, Զոլավոր մերկաչքը, Թամբակիր ճպուռը, Թամբակիր ճպուռը, Ժայռային մեծ սիտեղը, Իֆիգենիա կապտաթիթեռը, Լինդենի նետիկը, Խճաքարային խխունջը, Խնձորյանի ոսկեբզեզը, Ծովային քարադրը, Կանաչ մեղվակերը, Կանաչավուն դեղնաթիթեռը, Կապարագույն իժանման սահնօձը, Կարճամատ ճնճղուկը, Կարմիր ցինը, Կարմրակատար շամփրուկը, Կարմրաոտ բազեն, Կեղծ խոտային չրխկանը, Կիսաատամ մրջյունը, Կովկասյան կատվաօձը, Կովկասյան փարավոնը, Կուզնեցովի երկրաչափ թիթեռը, Համլետի երկրաչափ թիթեռը, Հայկական բնդեռիկը, Հայկական իժը, Հնդկական եղեգնաթռչնակը, Հուբերտի կապտաթիթեռը, Հսկա գիշաճանճը, Ճպուռ տափակաոտը, Մանուշակագույն մեղու-ատաղձագործը, Մարգագետնային ծիծառակտցարը, Մարմարյա մրտիմնը, Մգաթև մեղուն, Մեծ արոսը, Մեծ իլիկակտցարն ու Մեղու Դեսեպտորիան։

7) Բույսերի ինտերակտիվ քարտեզ

Բույսերի՝

Կենդանիների՝

Չոր լեռնատափաստանային գոտի /Մեղրի/

Մեղրու շրջանում կան կենդանիներ, որոնք նույնպես ընդգրկված են կարմիր գրքում։ Այդպիսի կենդանիներից են Աղաբաբյանի երկարաբեղիկը, Աղաբաբյանի ոսկեբզեզը, Անանդալեի խխունջը, Անապատային կաքավը, Անդրկովկասյան կապտաթիթեռը, Անտառային կատուն, Անտեսված կապտաթիթեռը, Ավետյանի երկրաչափ թիթեռը, Արաքսյան բնդեռը, Արաքսյան գիշերաչղջիկը, Աֆրիկական փրոթերեբիան, Բալոբանը, Դամոնիդես կապտաթիթեռը, Թուրաջը, Կանոնավոր խխունջը, Կապանյան երկարաբեղիկը, Կարմրաթև մագլցողը, Կիսաատամ մրջյունը, Հայկական ֆիտոդրիմադուզան, Հարթ մրջյունը, Հպարտ ոսկեբզեզը և Ճպուռ-ծառան։