Սահմանել և գրել օրինակներ

Քիմիական ռեակցիայի տեսակներն են․ միացման, տեղակալման, փոխանակման, քայքայման, օքսիդավերականգնման, կատալիտիկ, ջերմանջատիչ և ջերմակլանիչ։

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

images.jpg

CaO+H2O=Ca(OH)2

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:

images (2).jpg

Cu(OH)2=CuO+H2O

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

images (7).jpg

Zn+2HCl=H2↑+ZnCl2

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

Իոնափոխանակման ռեակցիաներ — դաս։ Քիմիա, 9-րդ դասարան.

CuO+H2SO4=CuSO4+H2O

Օքսիդավերականգնման ռեակցիաները ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ։

Մագնեզիումի այրման ռեակցիայի հավասարումը թթվածնում հետևյալն է.

2Mg+O2=2MgO

այդ ռեակցիայի հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ կիսառեակցիաների միջոցով.

ա. օքսիդացում.     Mg0−2e→Mg2+

բ. վերականգնում. O02+4e→2O−2

Ջերմաանջատիչ ռեակցիաների ժամանակ անջատվում է ջերմություն, իսկ ջերմակլանիչ ռեակցիաների ժամանակ, քիմիական ռեակցիայի ենթարկված նյութերը սկսում են կլանել ջերմություն։

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:

download (1).jpg

CH4(գ) + 2O2(գ) = 2H2O(հ) + CO2(գ) + Q

Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:

Օրինակ՝ կալիումի պերմանգանատի քայքայումը:

images (13).jpg

2KMnO4(պ)=K2MnO4(պ)+MnO2(պ)+O2(գ)−Q

Մագնեզիումի փոխակերպման շղթա

Mg —> MgO —> Mg(OH)2 —> MgCl2

Այս փորձը չեզոքացման ու փոխանակման ռեակցիա է։ Մագնեզիումից օքսիդ և մագնեզիումի օքսիդից հիմք ստանալու համար տեղի են ունենում միացման ռեակցիաներ։