Նամակ որդուս

Ես քո հայրն եմ լինելու, բայց ով կլինի քո մայրը չգիտեմ, սակայն շատ եմ սիրելու քո մայրիկին։ Սա իմացիր։ Որդիս, անունդ Գաբրիել է լինելու։ Այս պահից ընտելացիր քո անվանը, որովհետև բոլորը քեզ այդ անունով կկոչեն մինչև դու մահանաս, բայց քո ընտանիքը, ընկերներդ, մտերիմներդ Գաբի են քեզ ասելու: Որդիս, քո տատիկը բրազիլացի կլինի և նրա հետ խոսալու համար պորտուգալերեն ես սովորելու։

Քո համար շատ-շատ գիրք կկարդամ, հեքիաթներ կպատմեմ, միասին կզվարճանանք։ Դու էլ կկարդաս իմ մանկության գրքերը։

Մենք ամռանը կգնանք հանգստի, մեր արձակուրդը կանցկացնենք ընտանիքի հետ։ Դու կզվարճանաս ծովում զարմիկներիդ հետ, իսկ ես՝ ձեզ հետ։ Երեկոյան մենք բոլորս միասին ընթրելու ենք, և դու երբ որ ավարտես ափսեիդ ուտելիքը, անպայման դրսում կխաղաս քո ընկերների հետ։

Պապիկիդ հետ շատ ժամանակ կանցկացնես։ Դու ինձանից և նրանից կսովորես մեր ընտանիքի արժեքները, մարդկային արժեքը։ Դու միշտ հարգալից կլինես քո մոր, հոր և մեծերի հանդեպ և կլսես մեր խոսքը։ Դու ինձ երբեք չես ստի, դու ազնիվ մարդ կլինես։

Դու վճռական և աշխատասեր կլինես այս կյանքում քո երազանքներն իրականացնելու համար: Ես քեզանից շատ եմ ակնկալում Գաբի։ Երբեք մի մոռացիր սա! Ես սիրում եմ քեզ և միշտ քո կողքին եմ լինելու, քանի որ ես քո «սուպեր հայրիկն» եմ։