1) Աշխարհագրական դիրք /լեռնատափաստանային լանդշաֆտ/
Լեռնատափաստանային լանդշաֆտը տարածվում է հանրապետության հյուսիսային, հյուսիսարևելյան, կենտրոնական ու հարավային մասերում։ Տարածվում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի ու Սյունիքի որո հատվածներում։ Այս լանդշաֆտը գտնվում են ծովի մակարդակից 1400 և բարձր մակարդակների վրա։ Այդ լանդշաֆտում են գտնվում բազում քաղաքներ, ինչպիսիք են Գավառը, Գյումրին, Տաշիրը, Ապարանը, Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը, Հրազդանը, Սիսիանը, Գորիսը, Աբովյանը, Սոթքը, Վարդենիսն ու Վայքը։

2) Կլիմա
Լեռնատափաստանային լանդշաֆտի կլիման շատ բազմազան է։ Ամբողջ հանրապետության տարածքով սփռված այս լանդաշֆտում կան 4 տեսակի կլիմայական գոտիներ։ Դրանք են՝ Բարեխառն լեռնային /ամենաշատ տարածք զբաղեցնող կլիման/, ցուրտ լեռնային, չափավոր շոգ ու ձյունամերձ կլիմայական գոտիներ։ Կլիմայի ամենատարածված տեսակը դա բարեխառն լեռնայինն է, որը տարածված է հանրապետության գրեթե բոլոր մարզերով ու տեղանքներով։ Բարեխառն լեռնային կլիման գտնվում է լեռնատափաստանային ամբողջությամբ և լեռնաանտառային՝ որոշակի տարածքներում։ Տեղումները համեմատաբար ավելի քիչ են, մոտավորապես 150-200 մմ, սակայն եղանակը միևնույնն է ցուրտ է տարեկան կտրվածքով։

3) Հող
Այստեղ տարածված են սևահողերը։ Սևահողերը ավելի հեշտ մշակվող ու ավելի շատ պարեն տվող հողեր են։ Տարվա գրեթե բոլոր եղանակներին մշակվում են, դարձել են կուլտուր-ոռոգելի, սակայն անդադար մշակումից ու պարարտացումից որոշ մասերում առաջացել են ոչ պիտանի վարելահողեր։ Այս հողերը խոնավ են, բարձր ծակոտկենություն ունեն, իսկ պարարտանյութերի քանակը հողում հասնում է 4-11%։ Այստեղ տարածված են լեռնային սևահողերը, լեռնաանտառային գորշ ու դարչնագույն հողերը, լեռնային սևահողերը, հետահովտամարգագետնային հողերը։

4) Բույսեր /լեռնատափաստանային/
Լեռնատափաստանային գոտին հարուստ է էնդեմիկ բույսերով ու կենդանիներով։ Հայտնի բույսերից այստեղ կան հետևյալները՝ Ականթ դիոսկորեանման, Անմեռուկ կլորատերև, Անմոռուկ ցեղակից, Անտոխլամիս կաթնախոտային, Ասպլեն Վորոնովի, Աստերոլինոն աստղաձև,Աստերոլինոն աստղաձև։



5) Կենդանիներ /լեռնատափաստանային/
Կենդանիները նույնպես այստեղ էնդեմիկ են։ Կան որոշ տեսակներ, որոնք գտնվում են անհետացման եզրին, սակայն կան նաև որոշները, որոնց վիճակը այդքան էլ մտահոգիչ չէ։ Այստեղ բնակվում են՝ Ամառային բախտակը, Ամրակազմ մեղուն, Անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, Բուլղարական խխունջ, Գաճաճ արծիվը, Գառնանղգը և այլն։



6) Կարմիր գրքում ընդգրկված բույսեր /լեռնատափաստանային/
Կարմիր գրքում գրանցված բույսերից են՝ Արգիրոլոբիում հացհամեմավորը, Արոսենին, Արոսենի հայաստանյանը, Արքայածաղիկ բլրակայինը, Արևադարձը (բույս), Բթաթեփուկը, Բոխին, Բոշխը, Բոշխ աղքատացածը, Բոշխ բոհեմականը, Բոշխ կախվածը, Բոշխ պիրենեյանը, Գազ Ախունդովին, Գազ Աղասուն, Գազ բթաթեփուկը, Գազ թավոտը, Գազ Կարյագինին, Գազ կիսալուսնաձևը, Գազ Մասսալսկուն, Գազ Շելկովնիկովին, Գազ Շուշիինը, Գազ չորասերը, Գազ չռվածը, Գազ Սուկաչովին, Գազ Վեդուն, Գազ Օրդուբադին, Գայլաթաթ Սևանինը, Գառնառվույտ լազիստանյանը, Գառնառվույտ Կարյագինինը, Գառնառվույտ հայկականը, Գարադիոլուս փուփուլիկակիրը, Գելի բոխի ծալքաթևը, Գեղմնախոտ ռավենյանը, Գետնաստղ ցեղակիցը, Գիհի կազակականը, Գնարբուկ սրտատերևը, Գնարբուկ սքանչելին, Գնդապտուղ կասպիականը, Գնկոր նրբագեղը, Գորտնուկ երկարատերևը, Գրամոսցիադիում թևապտուղը, Գրենլանդիա խիտը, Եզնակող Սոսնովսկուն, Եղբորոսին քրդականը, Եղեսպակ կիսաթփայինը, Եղեսպակ փշոտը, Երեքնուկ խոշորածաղիկը, Երեքնուկ Սեբաստիանինը, Երնջնակ Վանատուրին, Եփրատի բարդին, Զանգակ ազգակիցը, Զանգակ Զանգեզուրինը, Զանգակ կովկասյանը, Զանգակ Մասալսկունը, Զանգակ Մինստերինը, Զիվան Նախիջևանինը, Զուվանդա Մեյերին, Էվնոմիա կլորատերևը, Թաղաղու ղրիմյանը, Թամամշյանիելա կարմրավունը, Թանթռնիկ ընձյուղակիրը, Թրաշուշան հայաստանյանը, Թրաշուշան Շովիցինը, Թրաշուշան Ջավախքինը, Իժալեզու սովորականը, Իննաքիստ պարսկականը, Լերդախոտ ալեհերը, Լոմատոգոնիում կարինտյանը, Լռջուն Կարյագինինը, Լռջուն Սևանինը, Լվածաղիկը, Խանձիլ հաղարջինը, Խաղող անտառայինը, Խենորին գերեյականը, Խլածաղիկ ատրպատականյանը, Խլածաղիկ Թախտաջյանինը ու Խլոպուզ Գրոյտերինը։






















Կարմիր գրքում գրանցված կենդանիներ /լեռնատափաստանային/
Կարմիր գրքում գրանցված կենդանիներից են՝ Ամառային բախտակը, Ամրակազմ մեղուն, Անդրկովկասյան բազմագույն մողեսիկը, Բուլղարական խխունջ, Գաճաճ արծիվը, Գառնանղգը, Գանգրափետուր հավալուսնը, Գեղանի կռունկը, Գեղարդյան ոսկեբզեզը, Գեղարքունին, Գորշ ականջեղ չղջիկը, Գորշ արջը, Գորշ գայլը, Դալի մողեսը, Դարևսկու վահանագլուխ իժը, Դեղնագլուխ խաղտտնիկը, Դիանա կապտաթիթեռը, Եղևնու խաչկտուցը, Եվրոպական ճնճղաճուռակը, Երևանյան կապտաթիթեռը, Երևանյան սևամարմինը, Զոլավոր ծածկաչքը, Ընձառյուծը, Թամբակուրծք թարախահանը, Թավշաոտ բվիկը, Թշշան կարապը, Թավշաոտ ճուռակը, Թուրքական կապտաթիթեռը, Իշամեղու գետնայինը, Իշամեղու դաղստանյանը, Իշամեղու ձնափայլը, Իշամեղու մարգագետնայինը, Լայնականջ ոզնին, Լայնակտուց բադը, Լճային խխունջը, Լորաճուռակը, Խայտաբադը, Խայտաբղետ նրբագեղիկը, Ծվվան սագը, Կազիկոպորանյան երկարաբեղիկը, Կապարագույն իժանման սահնօձը, Կապույտ ճպուռը, Կապտափող սոխակը, Կատարավոր խխունջը, Կարելինի մռայլ արջաթիթեռը, Կարմիր բադը, Կարմրախածի սագը, Կարմրավուն մրջյունը, Կիսասպիտակավիզ ճանճորսը, Կիսափայլ երկարաբեղիկը, Կոռոստելյովի երկարաբեղիկը, Կովկասյան բնդեռիկը, Կովկասյան կատվաօձը, Կպչուկի իլիկաթիթեռը, Կրկնակտցարը, (Հայաստանի ձկնային ռեսուրսներ), Հայկական գիշերաչղջիկը, Հայկական իժը, Հայկական մկնիկը, Հայկական մուֆլոնը, Հայկական սևամարմինը, Հաշամը, Հաստածղրիդ լայնացածը, Հարթ խխունջը, Հնդկական մացառախոզը, Ձմեռային իշխանը, Ճահճային ճպուռը, Ճչան կարապը, Ճստիկ սպիտակատամը, Մեդվեդևի բնդեռիկը, Մեծ արորիկ /Սևան/, Մեծ ենթարծիվը, Մեծ ձկնկուլը, Մթնշաղային կապտաթիթեռը, Միջերկրածովյան բազեն, Մնեմոզինան, Մոխրաայտ սուզակը, Մոխրագույն բադը, Մոխրագույն երկարաբեղիկը, Մոխրագույն մեղուն և Մոխրագույն սագը։























































Բույսերի ինտերակտիվ քարտեզ՝

Կենդանիների ինտերակտիվ քարտեզ՝
