1) Աշխարհագրական դիրք
Այս լանդշաֆտները գտնվում են ծովի մակարդակից 2200-3500 մետր բարձրության վրա։ Այս լանդշաֆտում հիմնականում գտնվում են բարձր սարեր, ինչպիսիք են՝ Արագածը, Թեժ լեռը, Սևաժայռը, Աժդահակը, Օղուկը և այլն։ Այս լանդշաֆտում հիմնական, մշտական բնակչություն կա, սակայն շատ ու շատ քիչ, որովհետև այս լանդշաֆտը շատ անհարմար է ապրելու համար։ Մասամբ այս լանդշաֆտները գտնվում են բարձր լեռնանցքներում, լեռնաշղթաներում և նմանատիպ այլ վայրերում։

2) Կլիմա
Կլիման շատ ցուրտ է։ Տարեկան տեղումների քանակը գերազանցում է 300 մմ-ը։ Այս լանդշաֆտները գտնվում են՝ Բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային ու ձյունամերձ կլիմայական վերընթաց գոտիներում։ Տարեկան տեղումները թափվում են կես տարուց ավել։

3) Հող
Այս լանդշաֆտներում տարածված են տորֆային, ճմային, լեռնամարգագետնյանին հողերը։ Նրանք տարբերվում են ամրության թուլությամբ, ավելի քարքարոտ են ու փշրվող։ 3600-5000 մետր բարձրության վրա յուրահատուկ (ալպիական) բուսածածկ ունեցող տարածություններ են գտնվում։ Ավելի բարձր (հիմնականում 3200 մ և ավելի), խիստ ցուրտ լեռնային կլիմայի պայմաններում գրեթե բուսազուրկ գոտում տարածվում են թերզարգացած կմախքային հողերը։

4) Բույսեր
Այս լանդշաֆտում այնքան էլ շատ բույս չի աճում, քանի որ այսպիսի լանդշաֆտներում մեծամասամբ բուսականության չկա և այդ իսկ պատճառով բույս հանդիպելը այստեղ հազվադեպ երևույթ է։ Սակայն կան բույսեր, որոնք աճում են Արագածի լանջերին, Գեղամա լեռների լանջերին և այլ լեռնազանգվածների ու լեռնաշղթաների լանջերին։ Դրանցից են Աղվեսագի տուշեթականը և Աստղաշուշան Գաբրելյանինը։

5) Կենդանիներ
Կենդանիները նույնպես սակավ են, սակայն կան ցրտադիմացկուն կենդանիներ, որոնցից են Ավրորինա Դեղնաթիթեռը, որը բնակվում է Արագած ու Արայի լեռների լանջերին։

6) Կարմիր գրքում ընդգրկված բույսեր
Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտներում բնակվող կարմիր գրքում գրանցված բույսերից են՝ Արծվապտերը, Բանպոտ նիզականմանը, Բոշխ սակավածաղիկը, Բրոմոպսիս Գաբրիելյանինը, Բրոմոպսիս Զանգեզուրինը, Գազ բասիանիականը, Գազ գնդաձևը, Գազ Զանգեզուրինը, Գազ սաղանլուղինը, Գրոսհեյմիա Կարլ-Հենրիինը, Դորոնիկում Բալանզայինը, Լռջուն Թախտաջյանինը, Խլոպուզ Գրոյտերինը և Խլածաղիկ ցողունագիրկը։

Կարմիր գրքում գրանցված կենդանիներ
Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտներում բնակվող կարմիր գրքում գրանցված կենդանիներից են՝ Բոուդենի ճերմակաթիթեռը, Դարչնագույն առվակային գնայուկը, Ալեքսանդրի գնայուկը, Ալեքսանդրի երկրաչափ թիթեռը, Ալեքսանոր առագաստաթիթեռը, Երկգիծ երկարաբեղիկ, Իշամեղու ալագյոզյանը, Խայտաբղետ քարակեռնեխը, Խնձորյանի գնայուկը, Կարճամարմին ոսկեբզեզը, Հայկական մուֆլոնը, Հարավային պայտաքիթը, Հնդկական մացառախոզը, Հսկա գիշաճանճը, Ճախրուկը, Մազոտ մեղուն, Մախմալ մրջյունը և Մեծաչք ճպուռը։







Բույսերի ինտերակտիվ քարտեզ՝

Կենդանիների ինտերակտիվ քարտեզ՝
