1) Աշխարհագրական դիրք /լեռնաանտառային լանդշաֆտ/

Լեռնաանտառային լանդշաֆտը տարածվում է հանրապետության հյուսիս-արևելյան ու հարավային գոտիներում։ Բարձրությունը չի գերազանցում 2500 մ-ը։ Այս լանդշաֆտը հարուստ է բնությամբ, կենդանիներով։ Լանդշաֆտում են գտնվում ՀՀ-ի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Վանաձոր, Ալավերդի, Ջերմուկ, Կապան, Մեղրի ու Քաջարան քաղաքները։

2) Կլիմա

Լեռնաանտառային գոտում են գտնվում չափավոր շոգ, չոր մերձարևադարձային, մերձալպյան ու ալպյան կլիմայական գոտիները։ Չոր մերձարևադարձային գոտին տարածվում է Տավուշի մարզի հյուսիս-արևելյան և Սյունիքի՝ հարավային մասերում։ Մերձալպյան, ալպյան ու ձյունամերձ գոտիները հանդիպում են բարձրունքներում, որոնք ունեն 3000-ից ավել բարձրություն։ Տեղումները տարեկան ավելի շատ են մինչև 200-350 մմ։

3) Հող

Լեռնաանտառային հողերը ավելի խոնավ են, քան լեռնատափաստանային հողերը։ Այս հողերը ավելի խոնավ են, ավելի ցեխոտ, իսկ գույնը ավելի բաց է՝ շագանակագույն։ Բուսականությունը շատ ու շատ զարգացած է։ Լեռնաանտառային գոտիներում անտառները շատ զարգացած են։ Իջևանի շրջանը, Տավուշը, Սյունիքն ու Վայոց ձորի որոշ հատվածներում կարելի է տեսնել անտառային “խմբավորումներ”։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է  սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր | Լրագիր
Լեռնատափաստանային և լեռնաանտառային գոտիների սևահողեր

4) Բույսեր /լեռնաանտառային/

Լեռնաանտառային լանդշաֆտը շատ հարուստ է տարատեսակ բույսերով, կենդանիներերով։ Այս լանդաշֆտը Հայաստանում ամենահարուստն է տարատեսակ բույսերով ու կենդանիներով։ Բույսերից են՝ Թաղաղու դեղինը, Աբեղախոտը, Ալոճ գանգրամազիկավորը, Ալոճ Տուրնեֆորինը, Ալոճ փոքրատերևը։

5) Կենդանիներ /լեռնաանտառային/

Նույն վիճակն է կենդանիների հետ։ Այստեղ բնակվում են տասնյակ կենդանիներ, որոնց բնորոշ է միայն այսպիսի լանդշաֆտը։ Այդպիսի կենդանիներից են՝ Ալկոն կապտաթիթեռը, Ալպիական ճայը, Ալպյան ռոզալիան, Ակրամովսկու խխունջը, Անդրկովկասյան փասիանը։

6) Կարմիր գրքում ընդգրկված բույսեր /լեռնանտառային/

Ալպիական մանուշակը, Անձխոտ Մարշալինը, Առվույտ արաբականը, Արաբախոտ փխրունը, Արգիրոլոբիում Բիբերշտեյնինը, Արիստոլոխիա վրացականը, Արծվապտեր տավրիականը, Արջատխլենին, Արջտակ գարնանայինը, Բանպոտ Բրաունինը, Բողկուկ Սպասկայինը, Բոշխ մանրագլխիկը, Բոշխ տերևահասկայինը, Գազ բեկվածը, Գազ Բիլովայինը, Գազ թրաձևը, Գազ Կիրպիչնիկովինը, Գազ Պրիլիպկոյինը, Գազ ցածրը, Գետնամուշկը, Գետնաստղ կովկասյանը, Գնարբուկ Կոմարովինը, Գնարբուկ սքանչելին, Գնարբուկ Վորոնովինը, Գորտնուկ մազոտը, Գորտնուկ ցիկուտայինը, Եզնակող Կոզո-Պոլյանսկուն, Եզնակող սակավաճաճանչը, Երեքնուկ նեղատերևը, Երկտերևի ձվաձևը, Էպիպոգիում անտերևը, Թեզիում փռվածը, Թզենին, Թրաշուշան հայաստանյանը, Իլենի թավշայինը և Լերդախոտ հիրկանիականը։

Կարմիր գրքում գրանցված կենդանիներ /լեռնաանտառային/

Կենդանիները, ըստ խոսքի, լեռնաանտառային գոտում ավելի շատ են։ Դրանք են՝ Ապոլլոնը (թիթեռ), Ավետյանի երկրաչափ թիթեռը, Արիոն կապտաթիթեռը, Բեզոարյան այծը, Բեխշտեյնի գիշերաչղջիկը, Բզակտուցը, Բլազիուսի պայտաքիթ չղջիկը, Բլրային արծիվը, Բրենթիս Ինոն, Գորշ արջը, Գորշ գայլը, Դալի մողեսը, Արևսկու վահանագլուխ իժը, Եղևնու խաչկտուցը, Եռագույն գիշերաչղջիկը, Եվրոպական բվիկը, Զարդավոր չրխկանը, Զոլավոր ծածկաչքը, Զոլավոր մերկաչքը, Թավշաոտ ճուռակը, Թուրքական կապտաթիթեռը, Ժայռային դրախտապանը, Իշամեղու գետնայինը, Իսպանական ճնճղուկը, Լայնականջ ծալքաշուրթ չղջիկը, Լայնականջ ոզնին, Խայտաքիսը, Կաղնու մեծ երկարաբեղիկը, Կապույտ ճպուռը, Կիսասպիտակավիզ ճանճորսը, Կովկասյան կատվաօձը, Կովկասյան մարեհավը, Հայկական ծաղկեփոշեկերը, Ձյան ճնճղուկը, Մանուլը, Մարգագետնային մողեսը, Մարգահավը, Մեհելիի պայտաքիթը, Մոխրագույն կռունկը։

7) Բույսերի ինտերակտիվ քարտեզ

8) Կենդանիների ինտերակտիվ քարտեզ