Ֆրանց Կաֆկա. Առակներ և պարադոքսներ.

Տեքստում բոլոր նշումները շատ ճիշտ են ընտրված, գոնե միայն այն առումով, որ բոլորը համապատասխանում են մեր օրերի կամուրջների գործառույթներին։ Մեր երկրում, մեր աշխարհի տարբեր ծայրերում, կամուրջներով են անցնում միլիոնավոր մարդիկ, լինի դա սովորական գերան, թե ժամանակակից շինություն։ Սակայն, ոչ բոլորն են պարզապես անցնում։ Ոմանք լրիվ ուրիշ նպատակով են գալիս։ Ոմանք՝ ինքնասպանության, ոմանք՝ սիրո, ոմանք՝ գեղեցկության, ոմանք՝ գայթակղության, ոմանք՝ տեսիլքի համար և ոմանք էլ ավերության ու վանդալիզմի համար։ Այդպիսի մարդիկ նորություն չեն մեր աշխարհում և այդ իսկ պատճառով աշխարհի տարբեր վայրերում ազգերն ու ժողովուրդները արդեն ընտելացել են այդպիսի իրավիճակներին։ Ով էր անցել կամրջով հստակ չեմ կարող ասել, քանի որ տարբերակները շատ են, ընտրությունները՝ նույնպես, սակայն երբեք չես կարող հասկանալ, թե ով կանցնի քո մեջքի վրայով՝ կամրջի վրայով։ Ուստի դա կարող էր լինել ցանկացած ոք, ով որ ցանկանում էր անցնել այդ կամրջով, սակայն ճակատագիրը նույն էր մնալու բոլորի համար և միևնույնն է վերջում նրանք խորտակվելու էին կամրջի պատճառով։ Նույնն էլ մեր կյանքում է, ոմանք անցնում է ուրիշի «մեջքի վրայով» և ի վերջո այդ ուրիշը, երբ հասկանում է, որ նրան օգտագործում են, միանգամից դադարում է լինել ծառա որևէ մեկի համար։ Մեր աշխարհում դա շատ հայտնի ու տարածված երևույթ է, երբ մեկը մյուսին օգտագործում է սեփական շահի վրա և դիտարկում է նրան, որպես կամուրջ։ Իսկ այդ կամուրջը ժամերով, օրերով, թեկուզ ամիսներով ու տարիներով չի կարողանում հասկանալ, թե ով է նրան օգտագործում։ Այդպիսի մարդիկ նման են կամրջի, ովքեր մյուսների համար հենարան են, սակայն ոչ միշտ շահի համար։ Այդպիսի կամուրջ կարող է հանդես գալ իսկական, վստահելի ընկերը, որը թեկուզ և անելանելի իրավիճակում կհասնի ու կօգնի իր ընկերոջը։ Ընկերը ավելի համապատասխան կերպար է կամրջի համար, քանի որ տասնյակ, հազարավոր, թեկուզ և միլիոնավոր մարդիկ իրենց հույսերն ու վստահությունն են դնում կամրջի վրա։ Վստահ են լինում, որ նրանք կկարողանան անվտանգ անցնել այդ փոքրիկ ճանապարհը՝ մեծ գետակի վրայով։ Իմ կարծիքով սա հենց ընկերությունն է ցույց տալիս, թե ինչպիսին է նա, թե ինչպիսի փխրուն կարող է լինել։ Ընկերները մեկը մյուսի համար «կամուրջ» են, քանի որ փոխադարձ նրանք վստահություն են հայտնում։ Կամուրջ դա ընկերոջ թիկունքն է, հենարանը, եթե դա չլինի և «կամուրջը փլվի», ապա ընկերություն այդտեղ չի լինի, քանի որ այլևս մյուս ընկերը վստահություն ու հավատարմություն չի դրսևորի առաջինի նկատմամբ։ Այսպես հեշտ մի փոքրիկ պատահարի արդյունքում, կարող են փլվել ու վերանալ տասնյակ հավատարիմ զույգեր, հազարավոր ընկերություններ։