Որպես համեմատություն ես ընտրեցի Կոստա-Ռիկա պետությունը, քանի որ բնակչության թվաքանակով, այդ երկիրը շատ մոտ էր Հայաստանի բնակչության թվաքանակին։ Կազմենք համեմատություն տարբեր չափանիշներով։

1. Բնակչության թիվը

Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին ըստ բնակչության թվի զբաղեցնում է ամբողջ աշխարհում 137-րդ, իսկ Կոստա-Ռիկան՝ 122-րդ հորիզոնականը, 2.963.200 և 5.134.110 համապատասխանաբար բնակչությամբ։ Կոստա-Ռիկան ու Հայաստանը բնակչության թվով ահռելի տարբերություն չունեն։ Կոստա-Ռիկայի բնակչությունը 2-2.1 միլիոնով ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը։

1.1 Սեռատարիքային սանդղակ

Սեռատարիքային սանդղակը ցույց է տալիս, թե բնակչության որ տոկոսն են կազմում տվյալ տարիքի ներկայացուցիչները, անկախ սեռից։ Հայաստանի սեռատարիքային սանղդակի ամենամեծ տոկոսն են կազմում 30-34 տարիքի ներկայացուցիչները, և սա նշանակում է, որ Հայաստանի ամենամեծ տոկոսի ներկայացուցիչները ամենաունակն են աշխատելու, այսինքն Հայաստանի աշխատուժը նորմալ վիճակում է։

Այս սանդղակը ցույց է տալիս, որ բնակչությունը տարեկան նվազելու է և մինչև 2100 թիվ, այն զգալիորեն կնվազի, որը ձեռնտու չէ Հայաստանի համար։ Սակայն պետք է հաշվի առնենք այն, որ վերջին ամիսներին Հայաստան են ներգաղթել տասնյակ միգրանտներ, տարազգիներ, օտաերկրյա հայեր և այլոք։

Կոստա-Ռիկայի սեռատարիքային սանղդակի ամենամեծ տոկոսն են կազմում 30-34 տարիքի ներկայացուցիչները, և սա նշանակում է, որ Կոստա-Ռիկայի նույնպես ամենամեծ տոկոսի ներկայացուցիչները ամենաունակն են աշխատելու, այսինքն Կոստա-Ռիկայի աշխատուժը նույնպես նորմալ վիճակում է։ Եվ սա ցույց է տալիս, որ Հայաստանի ու Կոստա-Ռիկայի միջին սեռատարիքային ներկայացուցիչները ամենաունակն են նորմալ, որակյալ, արդյունավետ ու շահավետ աշխատելու։ Ուստի ՀՀ-ի ու Կոստա-Ռիկայի սեռատարիքային բնակչության տոկոսները գրեթե նույնն են։

Իսկ սա ցույց է տալիս, որ Կոստա-Ռիկայի բնակչությունը նույնպես մինչև 2100 թվական կնվազի, սակայն պետք է նշել, որ 2020-2070 թվականներին զգալիորեն կաճի, որը դրական կազդի հասարակական, տնտեսական կյանքի վրա։

2. Տարեկան փոփոխություն

Հայաստանի Հանրապետության ու Կոստա-Ռիկայի բնակչության տարեկան փոփոխությունը բավականին մեծ է։ Հայաստանինը կազմում է 0.19% տարեկան փոփոխություն, իսկ Կոստա-Ռիկայի՝ 0.92% տարեկան փոփոխություն։ Միջինում տարբերվում է 0.73 — 0.75%-ով։

3. Թվաքանակի տարեկան փոփոխություն

Տարեկան թվաքանակի փոփոխությունը նույնպես շատ մեծ տարբերություն չկա։ Կոստա-Ռիկայի տարեկան թվաքանակի փոփոխությունը կազմում է 46.000 — 50.000 մարդ, իսկ Հայաստանի տարեկան թվաքանակի փոփոխությունը՝ 5.000 — 5.500 մարդ։

4. Խտություն (մ/կմ2)

Բնակչության խտությունները գրեթե նույնն են երկու երկրներում։ Հայաստանում այդ չափանիշը կազմում է 104 մարդ, իսկ Կոստա-Ռիկայինը՝ 100: Բայց պետք է նաև նշեմ, որ տարածքային համեմատությամբ Կոստա-Ռիկան գերազանցում է Հայաստանին։

5. Տարածք (կմ2)

Կոստա-Ռիկայի տարածքը կազմում է 51,179 կմ2 (51.060 կմ2), իսկ Հայաստանի տարածքը՝ 29,743 կմ2 (28.470 կմ2), ուստի խտության առումով Կոստա-Ռիկան ավելի նոսր է բնակեցված, քան Հայաստանը, քանի որ տարածքի առումով, Կոստա-Ռիկան գրեթե երկու անգամ մեծ է Հայաստանից։

6. Միգրանտներ

Միգրանտների առումով, Հայաստանը ըստ ցուցանիշների տարբերվում է։ Կոստա-Ռիկան աճ է գրանցում, իսկ Հայաստանը՝ պակաս։ Այսինքն Հայաստանից ավելի շատ արտագաղթում են, քան ներգաղթում։ Սակայն պետք է հաշվի առնենք այն, որ վերջին ամիսներում, շաբաթներում Հայաստան է ժամանել մոտավորապես 100.000 մարդ, որը շատ մեծ ցուցանիշ է Հայաստանի համար։ Նույնիսկ տարեկան այդքան մարդ չի եկել, քան մի քանի ամիսների ընթացքում։

7. Միջինում ամեն ընտանիքում երեխաների քանակը

Այս ցուցանիշով Հայաստանն ու Կոստա-Ռիկան նույնն են։ Միջինում ամեն ընտանիք ունի 1, 2 երեխա երկու երկրներում։

8. Միջին տարիք

Հայաստանի ու Կոստա-Ռիկայի բնակչության միջին տարիքը կազմում է 33, 35 համապատասխանաբար։ Սա նշանակում է, որ երկու երկրների հիմնական բնակչությունը, ում տարիքը ընկած է 30-50 տարիքների սահմանում, ունակ են լավ աշխատելու, այսինքն երկու երկրների շահն այն է, որ ունեն աշխատուժ, որն ունակ է աշխատանքը որակյալ կատարել։ Սա բխում է հասարակական ու պետական շահերից։

9. Ուրբանիզացման մակարդակը

Ուրբանիզացման մակարդակը ամենակարևոր ցուցանիշներից մեկն է։ Կոստա-Ռիկայի ուրբան բնակչությունը կազմում է 80% , իսկ Հայաստանինը՝ 63%։ սա նշանակում է, որ երկրի բնակչության կեսից ավելին կենտրոնացած է սպասարկման ոլորտի ու արդյունաբերության ոլորտների վրա, որը շատ լուրջ խնդիր է։ Սա նշանակում է, որ երկու երկրների բնակչության 20%-ն ու 37%-ը կենտրոնացած են գյուղերում ու համայնքներում, և սրանից կարող ենք հետևություն անել, որ մարդկանց որոշ տոկոս կենտրոնացած է և զբաղվում է գյուղատնտեսության ոլորտով։

10. Բնակչությունն՝ աշխարհի մաշտաբով

Իհարկե, երկու երկրների բնակչությունները շատ փոքր թիվ են կազմում ամբողջ աշխարհի մաշտաբով, սակայն եթե դիտարկենք թվերով, ապա Կոստա-Ռիկայի բնակչությունը գրեթե երկու անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից։ Այս ցուցանիշը կառուցվում է միայն բնակչության թվի հիման վրա և այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհի մաշտաբով, երկու պետություններն էլ դիտարկվում են որպես “գաճաճ”։