Բարև բոլորին, մեր տեսանյութում կտեսնենք, թե օրգանիզմի ինչպիսի տեսակներ կան, կախված տեսակից կամ սնվելու ուղիներից։ Ովքեր են ավտոտրոֆները, հետերոտրոֆները, հեմոտրոֆները, ֆոտոտրոֆները և միքսոտրոֆները։ Այս թեման, մի կողմից, պարզ է ու հեշտ, բայց մյուս կողմից՝ ոչ այնքան հասկանալի։ Բանն այն է, որ դպրոցական ծրագրում և ավարտական քննություններում այն հաճախ հանձնարարվում է կտրտված ու աղավաղված տեսքով, և այստեղից են այդ բոլոր դժվարությունները գալիս։ Ուստի կփորձենք միասին ամեն ինչ հասկանալ։
Այսպիսով, սնունդը օրգանիզմի կողմից ստացվող էներգիայի ու նյութերի պրոցես է։ Եվ սրա շնորհիվ մենք ստանում ենք երկու դասակարգում։ Առաջինը օրգանիզմների դասակարգումն է ըստ օրգանական նյութերի ստացման աղբյուրի կամ էլ ածխածնի ստացման աղբյուրի։ Այստեղ կարող է լինել երկու տարբերակ՝ ավտոտրոֆներ ու հետերոտրոֆներ։ Ավտոտրոֆները ինքնուրույն են սինթեզում օրգանական նյութերը անօրգանականներից, նաև կարելի է ասել, որ ավտոտրոֆները օգտագործում են ածխածնի անօրգանական աղբյուրներ։ Իսկ հետերոտրոֆները ստանում են օրգանական նյութերը դրսից, ուստի օգտագործում են ածխածնի օրգանական աղբյուրներ։
Օրգանիզմների երկրորդ դասակարգումը ըստ սննդի տեսակի հիմնված է էներգիայի ստացման աղբյուրների վրա։ Եվ այստեղ նույնպես երկու տարբերակ է՝ ֆոտոտրոֆներ ու հեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների էներգիայի աղբյուրը լույսն է, իսկ հեմոտրոֆներինը՝ քիմիական միացությունների օքսիդացումը կամ էլ թթվացումը։
Միավորելով երկու դասակարգումները, մեզ մոտ ստացվում է կենդանի օրգանիզմների չորս տարբերակ ըստ սննդի տեսակի։ Սկսենք ֆոտոավտոտրոֆներից։ Դրանք օրգանիզմներ են, որոնք օգտագործում են լույսի էներգիան և ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութերը անօրգանականներից։ Ֆոտոավտոտրոֆներին են դասակարգվում ֆոտոսինթեզվող բույսերն ու բակտերիաները։ Ավարտական քննությունների թեստերում ֆոտոավտոտրոֆներին անվանում են ֆոտոտրոֆներ կամ էլ ֆոտոսինթեթիկներ։ Երկրորդը հեմոավտոտրոֆների խումբն է։ Այս օրգանիզմները, ինչպես ֆոտոավտոտրոֆները, ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութերը անօրգանականներից։ Բայց դրան մեկ տեղ նրանց համար էներգիայի աղբյուր է ծառայում քիմիական միացություններից թթվացումը կամ էլ օքսիդացումը։ Հեմոտրոֆներին են պատկանում որոշ բակտերիաների տեսակներ։ Ավարտական քննությունների թեստերում նրանց հաճախ անվանում են հեմոտրոֆներ կամ էլ հեմոսինթեթիկներ, սակայն հեմոավտոտրոֆ տերմինը ես /հեղինակը/ նույնպես հանդիպել եմ։
Եվս մեկ խումբ՝ հեմոհետերոտրոֆներ։ Դրանք օրգանիզմներ են, որոնք ստանում են օրգանական նյութերը դրսից և օգտագործում են դրանք որպես էներգիայի աղբյուր։ Հեմոհետերոտրոֆներին են պատկանում կենդանիները, սնկերը, ոչ ֆոտոսինթեզվող բույսերը, ինչպես մակաբույծները, այլ նաև շատ բակտերիաներ։ Ավարտական քննությունների թեստերում նրանց հաճախ անվանում են շատ պարզ՝ հետոտրոֆներ։

Հաջորդ խումբը ֆոտոհետերոտրոֆների խումբն է։ Նրա մասին շատ հաճախ մոռանում են և ոչինչ չեն խոսում։ Նրան են պատկանում որոշ բակտերիաներ, որոնք որպես էներգիայի աղբյուր օգտագործում են լույսը, սակայն օրգանական նյութերը ստանում են դրսից։
Եվ վերջապես, վերջին՝ հինգերորդ խումբը միքսոտրոֆների խումբն է։ Դրանք կենդանի օրգանիզմներ են, որոնց մոտ կան սնվելու տարատեսակ տարբերակներ։ Միքսոտրոֆի հարմար օրինակ է համարվում կանաչ էվգլենան, որը լույսի ժամանակ կարող է սնվել որպես ֆոտոավտոտրոֆ, իսկ մթության ու օրգանական սննդի ներկայության ժամանակ՝ որպես հեմոհետերոտրոֆ։
Ահա այսպիսի սնվելու տեսակներ կան կենդանի օրգանիզմների մոտ։ Հուսամ, այս թեման հիմա Ձեր համար դարձավ ավելի հասկանալի․․․
Թարգմանածս տեսանյութը ստորև՝