Միրմեկոլոգները /մրջյուններին հետազոտողները/ հայտնաբերել են «խմբի էֆֆեկտը»։ Եթե մջրյունին զգույշ, առանց նրան վնաս պատճառելու իզոլացնենք ուրիշ մրջյուններից, ապա մրջյունի վարքն ու վերաբերմունքը միանգամից կփոխվի։ Նրա մոտ կկորչի հասարակությանը հայտնի «աշխատասիրությունը», նա կդառնա անտարբեր, կաղ, քիչ շարժվող, «հիվանդ»։ Մի խոսքով, մջրյունին բուժելը դժվար չէ։ Նրա ակտիվությունը միանգամից կաճի, եթե նրան վերադարձնենք մջրյունների «հասարակություն», և ինչքան ուժեղ, այդքան շատ անհատներ կլինեն այդ հասարակության մեջ։ Հենց սա է «խմբի էֆֆեկտը»։

Ի՞նչ է սա։ Մրջյունի առանձնահատուկ վերաբերմու՞նք, հատկությու՞ն։ Բայց կարելի է հիշել մեկ ուրիշ պատմություն ևս։
Վերադառնանք մրջյունին։ Մրջյունների խմբին հավատարիմ մնալը միջոց է մրջյունների տեսակի գոյատևումն ապահովելու համար։ Բնությունը հոգ է տանում իր կոնստրուկցիաների ապահովման մասին։ Կան տարբեր տեսակներ այդ ապահովումը մեծացնելու համար։ Կարող ենք հասնել համակարգի ամեն էլեմենտի մեծագույն պաշտպանությանն ու ապահովմանը։ Բայց կարելի է կրկնապատկել էլեմենտների քանակը և համակարգի հուսալիությունը միանգամից կաճի, հաշվի չառնելով յուրաքանչյուրի հուսալիության բացասականությունը։ Հենց այսպիսի կարողությամբ է ապահովված «մրջնանոց» համակարգի անխափան գործունեությունը, որի դարավոր հուսալիությունը երաշխավորված էր բնական ընտրությամբ՝ էվոլյուցիայիով։
Ըստ վիճակագրության, ամենամեծ թվով մարդիկ, ովքեր իրենց զգում են միայնակ Բրազիլիայում, Թուրքիայում ու Հնդկաստանում են, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Ճապոնիան ու Նիդերլանդները զբաղեցնում ես այս վիճակագրության վերջին տեղերը։
Ի՞նչ բան է միայնակությունը․
Մենակությունը, մեկուսացումը և միայնության զգացումը նմանատիպ երևույթներ են, որոնք ունեն որոշակի տարբերություններ։
Առանձնացումը հարկավոր է յուրաքանչյուր մարդուն, նույնիսկ էքստրավերտին։ Միայնակության ժամանակ մարդ կարող է զարգանալ ու անալիզներ անել։ Սա հնարավորություն է մեծացնելու մտավոր ռեսուրսները և կարգավորելու բոլոր մտքերը։

Մեկուսացումը առաջանում է, երբ մարդը հայտնվում է հասարակությունից կտրված վիճակում։ Այդ ժամանակ միայնակությունը օբյեկտիվ վիճակ է։
Միայնակության զգացումը։ Ինչպես սովի զգացումը մեզ հիշեցնում է ուտելիքի ու ուտելու մասին, այդպես էլ միայնակության զգացումը հուշում է մեզ, որ մենք չենք կարող բավարարել մտերմության կարիքը։ Օրինակ, դեռահասը կարող է զգալ իրեն միայնակ ծնողների ներկայությամբ, և այդ իսկ պատճառով նա փորձում է օգնություն փնտրել իր տարեկիցների մեջ։
Ինչու՞ են մարդիկ իրենց զգում միայնակ․
Միայնակության զգացումը առաջանում է այն ժամանակ, երբ մարդ հասկանում է, որ հասարակությունից առանձնացված է, նման չէ ուրիշներին, այսինքն մտածում է, թե «Ես նման չեմ ուրիշներին, ես այնպիսին չեմ ինչպես ուրիշները և ոչ ոք ինչ ունակ չէ հասկանալու»։ Հաճախ մարդիկ կարող են զգալ իրենց միայնակ ընտանիքում, քանի որ ընտանիքի անդամների միջև կա էմոցիոնալ հեռավորություն։ Փոխհասկացության ու աջակցության բացակայությունը կարող է բերել միայնակության զգացումի։ Ինչպես նաև կարող են լինել օբյեկտիվ իրավիճակներ, օրինակ, տեղափոխումը, ուսման կամ էլ գործի վայրի փոխումը։
Ինչպես նաև միայնակ են դառնում մարդիկ, որոնք ունեն դիսբալանս ինքնագնահատականի ու պահանջների մակարդակի մեջ։ Միայնակ մարդկանց ինքնագնահատականը, չնայած նրանց կարգավիճակին ու ձեռքբերումներին, հաճախ շատ ցածր է, իսկ ընկերոջ նկատմամբ պահանջների մակարդակը չափազանց բարձր է:
Մարդուն կարող է ձեռնտու ու շահավետ լինել միայնակությունը։ Օրինակ, եթե դուք ապրում եք առանց ընկերոջ երկար ժամանակ, միայնակության վիճակը կարող է օգուտներ տալ․ Ձեզ հարկ չի լինի ինչ-որ մեկի մասին հոգ տանել, դուք իրավունք ունեք ինքնուրույն սարքել, պատրաստել, երբ կցանկանաք, կամ էլ չպատրաստեք ընդհանրապես, ծախսեք գումարները միմիայն Ձեզ վրա։
Ինչպե՞ս պայքարել միայնակության դեմ․
Նայեք այսօրվա ձեր հարաբերությունների վրա․ եթե դրանք կան, սակայն միայնակության զգացումը ձեզ չի լքում, մտածեք, ի՞նչ է տեղի ունենում ձեր միջև հիմա, ինչպե՞ս եք դուք տեսնում իդեալական հարաբերությունները մարդկանց հետ։ Կողմնորոշվեք, թե կարելի է դրանք փոխել կամ բարելավել, քննարկեք բոլոր հարցերը ընկերների հետ, ընտանիքի անդամների հետ։ Եթե կապը կոնֆլիկտային է, ապա կարող եք դիմել ընտանեկան հոգեբանին, միգուցե նա կարողանա ձեզ օգնել։
Կարելի է փորձել նայել այն հարաբերություններին, որոնք մեջ դուք արդեն եղել եք։ Օրինակ, գրել հին ընկերոջը կամ զանգահարել տատիկին, ում հետ դուք ինչ-ինչ պատճառներով երկար չեք շփվել։ Հնարավոր է, որ հին հարաբերությունների հոսքը կարողանա ձեզ մոտիկություն պատճառել, որը ձեզ համար բավարար չէ։
Իմ կարծիքով միայնակությունը հասարակության մեջ տհաճ երևույթ է, սակայն հանդիպվում է շատ հաճախ։ Կարծում եմ, որ եթե դիտարկենք այն, որպես փախուստի միջոց, այսինքն ընկերներից, ընտանիքից կամ էլ մտերիմներից, ապա դա կարելի է որակել որպես հոգեբանական միայնակություն։ Սակայն եթե միայնակություն է առաջանում այն ժամանակ, երբ դեռ մարդ նոր է մուտք գործել նոր հասարակություն, ապա դա լրիվ ուրիշ մի երևույթ է, քանի որ այդ ժամանակ մարդը իր ներսում միայնակ իրեն չի զգում։ Սա էլ նյութական միայնակություն է, երբ մարդ ցանկանում է տեսնել, շփվել, հարաբերվել կամ էլ խոսել մեկի հետ, սակայն այդ հնարավորությունը որոշ ժամանակով չի ունենում։