ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908    

Սիրելի ընկերներ,    

Կեցցե՛ հեղափոխություն.    

Կեցցե՛ ազատություն։

Պատկեր:Phanjuni pic 25.png

Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ’արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե որքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցությունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։

Սիրելի ընկերներ,

Կեցցե՛ հեղափոխությունը.    

Կեցցե՛ ազատությունը։

Վճռական պահը, ինչպես գուշակում էի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարում։ Երկու օր է ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան, որոնք արժեն մանրամասն պատմելու այստեղ, ցույց տալու համար, թե որքան շրջահայացությամբ վարվեց կուսակցությունս վճռական րոպեներին և, թե՝ փաստացի կերպով ապացուցելու համար մութ ուժերի անազնիվ և վատ դերը։

——————————————————————————————

Մի շաբաթ առաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապետի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։

Պատկեր:Phanjuni pic 67.png

Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։

Մի շաբաթ առաջ ավարտել էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ բաղկացած կլինի ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահից և վարժապետի համար մի փոքրիկ խցից՝ բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապաետության պահանջմունքներից․ բայց հարցը դրա մեջ չէ։

Այն ինչ իմացա, որ դպրոցի շենքի շինությունը ավարտել է, և նոր ուսուցիչը ճամփա է ընկել Արաբկիրից, անմիջապես ինձ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերին, Սմենց Վարդանին, Խև Ավոյին և ուսանողական միության նախագահ՝ Կարոյին, որպեսզի խորհրդակցենք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։

——————————————————————————————

Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ անտակտ գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ’ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության. ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, որևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։

Պատկեր:Phanjuni pic 60.png

Խև Ավոն առաջարկեց իբրև արմատական ելք, անմիջապես այրել դպրոցի շենքը, բայց ես մի քիչ անվայել գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներին, որ մենք պետք է ցույց տանք սառը պաղարյունություն և մեր հակառակորդների նման չդիմենք ծայրահեղ արարքների։ Դրան հակառակ, եթե Ավոն ուզեր մի այդպիսի բան անել անհատական պատասխանատվության տակ՝ առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության, ես այն ժամանակ անհատապես կկարողանայի համամիտ լինել իր հետ, քանի որ կուսակցությունս, որն ամեն հարց մեջ ունի իր ազատ հայեցակետը, որևէ կերպով չի կարողանա ճնշում գործադրել իր ընկերների անհատական գործունեության վրա։

——————————————————————————————

Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։

Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։

Երկար վիճաբանությունից հետո, որոշում կայացվեց կուսակցությանս կողմից մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ժամանակ ուսուցչին պիտի ծեծենք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չի ընդունում այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարների հաղթանակի համար խոսքից ու գրչից բացի, ուրիշ զենք չի ճանաչում։

Որպեսզի կեղտոտ բուրժուազիայի և սև կղերականների մթի մեջ սարքած դավադրության զոհ չլինենք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի «Կարլ Մարքս» ակումբի քարտուղար Հասոյին, ով արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզել էր դպրոցական հարցի շուրջ։

——————————————————————————————

Վերջապես երկու օր աոաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։    

Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։    

Եվ ահա երևցավ թափորը։ Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առին եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերեն՝ ցույցը պայթեցավ.

Պատկեր:Phanjuni pic 68.png

Վերջապես երկու օր առաջ լուր ստացանք, թե ուսուցիչը ցերեկվա մոտ պիտի հասնի Ծապլվար։ Արդեն իսկ Ռես Սերգոն, Տեր Սահակը, Սերգոյի երկու որդիները, Սըհո Ջանը, Փրենց Հարոն և Կոլոշենց Սեդոն, գյուղի բոլոր մենծ-աղայական կուսակցությունները իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով եկել էին դիմավորելու բուրժուազիայի պաշտոնական ներկայացուցչին, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։

Մենք իսկույն հավաքվեցինք եկեղեցու մոտերը՝ պատշաճ դիրքեր գրավելու։

Եվ ահա երևաց թափորը։ Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առան եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերից, ցույցը պայթեց։

——————————————————————————————

— «Անկցի՛ն հետադիմականները, անկցի՛ն դավաճանները, անկցի՛ն սուտ դպրոցասերները, անկցի՛ն կեղծավոր ուսուցիչները, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ պրոլետարիատի ինքնագիտակցությունը, կեցցե՛ Ծապլվարի մտավորական երիտասարդությունը»,— աղաղակները օդը կը թնդացնեին։

Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։

 — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։

Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։

Պատկեր:Phanjuni pic 69.png

— «Ո՛չ հետադիմականներին, ո՛չ դավաճաններին, ո՛չ սուտ դպրոցասերներին, ո՛չ կեղծավոր ուսուցիչներին, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ պրոլետարիատի ինքնագիտակցությունը, կեցցե՛ Ծապլվարի մտավորական երիտասարդությունը», — աղաղակները օդը թնդացնում էին։

Պետք է տեսնեիք մութ ուժերի շփոթությունն ու վախը։ Տեր Սահակը անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց, որ վերջ տանք ցույցին։

— Հեղափոխությունը պայթեց Ծապլվարում, — պատասխանեցի, — և չի կարելի հեղեցի ընթացքը կասեցնել։

Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեց․ Խև Ավոն՝ իր անհատական պատասխանատվության տակ, մի քար շպրտեց ուսուցչի ճակատին և վիրավորեց նրան։ Արյունը հոսում էր և խուճապն ընդհանուր էր։ Ռես Սերգոն, Սըհո Ջանը, Փրենց Հարոն և Կոլոշենց Սեդոն մի վայրագ հարձակում գործեցին խեղծ պատանու վրա, ով շվարած մեր մոտ ապաստանեց։

——————————————————————————————

 — Հասի՛ր Հասո,— գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։

Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Սմենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։

Կռիվի միջոցին մի քանի ռեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։

Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։

Պատկեր:Phanjuni pic 64.png

— Հասի՛ր Հասո, — գոչեցի ակումբի քուրդ քարտուղարին, ով հաստ գավազանը՝ ձեռքը, մի քիչ այն կողմ էր դիրք բռնել։

Այն ժամանակ պայքարը ստացավ ծանր հանգամանք, և հազիվ հաջողեցինք ես, Ավոն, Կարոն, Սմենց Վարդանը և Հասոն, խուժանին ճեղքելով ապաստանել դպրոցի շենքում, որի դուռն ամրապես փակեցինք։

Կռվի ժամանակ մի քանի ռեակսիոների գլուխները վիրավորվեցին, մեր կողմից ոչ ոք չվնասվեց։

Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը, որը նախապես պատրաստել էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղում։

——————————————————————————————

Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կառավարության՝ մեզ բռնի դուրս հանելու համար շենքե մը որ ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կու գա։

Սվինի քաղաքականությունն է որ ծայր կու տա։ Դե՛հ թո՛ղ ցույց տան իրենց բո՛ւն, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկիր։

Առ այժմ փութով փող ուղարկեցե՛ք։

Պատկեր:Phanjuni pic 71.png

Այժմ երկու օր է ի վեր մնում ենք դպրոցում՝ զորավոր կերպով ամրացած։ Լսում ենք, թե մութ ուժերը վատաբար, ինչպես են դիմում կառավարությանը՝ մեզ բռնի շենքից դուրս հանելու համար, որը ամբողջ ժողովրդի սեփականությունն է։

Սվինի քաղաքականությունն է, որ ծայր կտա։ Դե, թո՛ղ ցույց տան իրեն բունը, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկում։

Առ այժմ փութով փող ուղարկե՛ք։