Ի՞նչ է ուսումնասիրում քիմիան։
Քիմիան ուսումնասիրում է նյութերը, նրանց կառուցվածքը, բաղադրությունն ու կիրառումը։ Քիմիան նյութերի հետ կատարում է փոխարկություններ ու ռեակցիաներ, որոնց արդյունքում ստեղծվում են հատուկ էկոլոգիապես մաքուր նյութեր, որոնց մենք անվանում ենք դեղեր կամ հաբեր, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել դժվար հիվանդությունները և պահել օրգանիզմը կայուն ու առողջ վիճակում։ Ընդհանրապես քիմիան օգնում է հասկանալ, թե ո՞ր նյութերը որտե՞ղ են օգտագործվում և ի՞նչ նպատակներով։ Քիմիան՝ մեր օրերում, շատ է մեզ պետք գալիս ու տեղ-տեղ նրա առկայությունը անհրաժեշտություն է։ Քիմիան օգնում է մեզ հաղթահարել նոր ու նոր հիվանդությունները, որոնք ամեն վայրկյան հայտնաբերվում են աշխարհի տարբեր ծայրերում։

Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները։ Այդ փոփոխությունները մենք անվանում ենք երևույթներ կամ ռեակցիաներ։ Ֆիզիկան ուսումնասիրում է ֆիզիկական, լուսային, ջերմային, էներգիական երևույթները և փորձեր կատարելով պարզում է, թե ո՞ր երևույթը երբ է տեղի ունենում և ի՞նչ պայմաններում։ Ընդհանրապես ֆիզիկան ենթադրություններ է անում, վարկածներ է կազմում, որոնց հիման ու ընթացքի վրա փորձեր է կատարում։ Եթե այդ փորձերը վարկածի ենթադրությանը համապատասխանում են, ապա փորձը կատարված է և ապացուցված է, կարելի է ասել արդիականացված է։ Այդպես և ստեղծվում են օրենքները, որոնք գործում են մեր ժամանակակից աշխարհում։

Ի՞նչ է ուսումնասիրում աստղագիտությունը։
Աստղագիտությունը ուսումնասիրում է գալակտիկաները, մոլորակները, տիեզերքը։ Ոսումնասիրում է տիեզերքում տեղի ունեցող երևույթները, պայթյունները, համաստեղությունները, մատերիաները։ Աստղագիտության շնորհիվ հնարավոր է դառնում կանխել երկնաքարերի հանկարծակի ընկնումները Երկիր մոլորակի վրա և ընդհանուր առմաբ օգնում է մեզ հասկանալ, թե որ մոլորակում է կյանքը առկա, որում՝ ոչ։ Այդպես մենք դարերի ու էվոլյուցիաների ընթացքում կարողացել ենք ուսումնասիրել և հասկանալ, թե որտե՞ղ ենք մենք ապրում, ո՞ր գալակտիկայում և ո՞ր համաստեղծության ժամանակ ենք ծնվել։ Ի դեպ, ըստ գիտնականների տիեզերքի տարիքը շուրջ 20 միլլիարդ է, որն ահռելի թիվ է։ Այդ թիվը հաշվում են այն պահից, երբ տեղի ունեցավ Մեծ պայթյունը։

Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան։
Էկոլոգիան ուսումնասիրում է բուն բնագիտության ճյուղերը՝ ընդհանրացված։ Այսինքն էկոլոգիան ուսումնասիրելով ամեն ճյուղը՝ առանձին, մի ընդհանուր բանաձև է կազմում ամեն առարկայի ու ճյուղի իմաստի ու կառուցվածքի հիման վրա։ Այն մեզ ցույց է տալիս, թե ինչպե՞ս էկոլոգիապես մաքուր սնունդ ու ջուր օգտագործել ու պատրաստել։ Ինչպես ճիշտ խնամել բույսերին, կենդանիներին ու մարդկանց՝ մեզ ինքներիս։ Էկոլոգիան բնագիտության հիմքն է և նրա շնորհիվ մենք ունենք հստակ պատկեր, թե ինչպես վարվենք, որ էկոլոգիապես մաքուր լինենք ու ապրենք էկոլոգիապես մաքուր միջավայրում։ Էկոլոգիան՝ բոլոր չորս բնագիտական առարկաների և մյուս տասնյակ այլ գիտությունների զարգացման ու մաքրության վերջին աստիա

Ի՞նչ է ուսումնասիրում կենսաբանությունը։
Կենսաբանությունը նույնպես բնագիտական առարկա է։ Այն ուսումնասիրում է մարդու օրգանիզմը, կառուցվածքը, բաղադրությունը։ Կենսաբանությունը նաև ուսումնասիրում է մարդու օրգանները՝ առանձին-առանձին, ըստ որի մենք գիտենք, թե որ օրգանը ինչի պատասխանատուն է։ Կենսաբանության շնորհիվ մենք գիտենք, թե օրգանները ինչ հատկություններ, բաղադրություններ ու կառուցվածքներ ունեն։ Կենսաբանությունը ուսումնասիրելով, մենք կարողանում ենք ուսումնասիրել օրգանները, մարդու կյանքի համար պատասխանատու համակարգերը, որոնց հիման վրա կազմում ենք օգտակար նյութեր, որոնք էլ ստեղծում է քիմիան՝ փորձարկումների ժամանակ։ Կենսաբանությունը ուսումնասիրում է օրգանիզմը, իսկ քիմիան ստեղծում է օգտակար դեղեր ու նյութեր օրգանիզմին լավ ու առողջ վիճակում պահելու համար։
