Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն

Անվանակարգ
  1. Բրազիլիա
  2. Ավստրալիա
  3. Հարավ-արևելյան Ասիա
  4. Հնդկաստան
  5. Հարավային Ասիա
  6. Կենտրոնական Ասիա
  7. Վրաստան
  8. Իրան
  9. Թուրքիա
  10. Ադրբեջան
  11. Հարավ-արևմտյան Ասիա
  12. Չինաստան
  13. Ճապոնիա
  14. Արևելյան Ասիա
  15. ՌԴ-ի ընդհանուր բնութագիրը
  16. Իտալիա
  17. Հարավային Եվրոպա
  18. Գերմանիա
  19. Ֆրանսիա
  20. Մեծ Բրիտանիա
  21. Տրանսպորտ և կապ՝ աշխատանք ուրվագծային քարտեզներով՝ մաս 2
  22. Տրանսպորտ և կապ՝ աշխատանք ուրվագծային քարտեզներով
  23. Անասնապահություն
  24. Բուսաբուծություն
  25. Աշխատանք ուրվագծային քարտեզներով
  26. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն
  27. Մետաղաձուլություն և մեքենաշինություն
  28. Բնական ռեսուրսների տեղաբաշխումը
  29. Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը
  30. Աշխարհի պետությունների խմբավորումը
  31. ՀՀ բնակչության համեմատություն
  32. ՀՀ բնակչությունը, տարածքը — համեմատություն
  33. Լեռնաանտառային լանդշաֆտներ
  34. Մերձ ալպյան, Ալպյան ու Ձյունամերձ լանդշաֆտներ
  35. Լեռնատափաստանային լանդշաֆտներ
  36. Անապատակիսաանապատային լանդշաֆտ
  37. Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով
  38. ՀՀ օգտակար հանածոներ
  39. Հայաստանի և մոտակա ծովերի հեռավորությունները

Ինչու՞ ես որպես առաջադրման փաթեթ ներկայացրեցի այս բոլոր նյութերը։ Ինչպես հասկացաք անվանակարգից, այստեղ են գտնվում մի քանի տասնյակ պատկերներ, որոնք ես անձամբ են պատրաստել՝ օգտվելով տարատեսակ ուսուցողական խաղերից ու ծրագրերից։ Այո, նրանք իսկապես մեզ օգնում են ավելի լավ պատկերացում կազմել։ Ես ներկայացրեցի ամենահաջողված նյութերս, որոնցում հստակ երևում են աշխատանքներս, որոնցում հստակ պատկերված է նյութն ու նրա բովանդակությունը։ Քարտեզները, ըստ խոսքի, մեր կյանքն ավելի են հեշտացնում, քանի որ նայելով նրանց, մենք միանգամից գլխի ենք ընկնում, թե ո՞ր երկիրն է պատկերված` ըստ նրա ուրվագծի, կամ էլ ինչի մասին է խոսքը գնում, եթե մենք լրջորեն զբաղվում ենք այս ոլորտում։ Ես ներկայացրեցի ինտերակտիվ քարտեզներով իմ աշխատանքները, որտեղ ըստ նյութի բովանդակության ու իմաստի նշել եմ երկրները, քաղաքները, արդյունաբերական խոշոր տիրությունները։ Ընդհանրապես, քարտեզի շնորհիվ ես նաև նշել եմ ծովերն ու օվկիանոսները, հարևաններին ու դաշնակիցներին՝ որևէ երկրի (որն մեր դասն է եղել, կամ էլ որպես նախագիծ): Բացի սրանից քարտեզների, ինտերակտիվ խաղերի, ծրագրերի ու ինքնակրթման շնորհիվ, ես կարողացել եմ ավելի զարգացնել իմ հմտությունները այս ոլորտում։ Ես ճիշտ եմ համարում աշխարհագրություն սովորելը և այն անհրաժեշտ եմ գտնում, եթե խոսքը գնում է հայրենիքի մասին։ Պատկերներից շատերը կազմել եմ Paint 3D ծրագրի շնորհիվ, ոմանք համացանցի տարատեսակ կայքերով, որպես օրինակ maphub.net: Այս ծրագրով ստեղծել եմ շատ հետաքրքիր քարտեզներ, օրինակ ՀՀ-ի օգտակար հանածոների, մոտակա ծովերի հեռավորության, լեռնաշղթաների, բարձունքների, գետերի ակունքի ու գետաբերանի հեռավորության՝ քաղաքից-քաղաք՝ քարտեզի մասշտաբով։ Բացի դրանից, նաև բլոգուսուցման գործիքներով եմ աշխատել և այդպես ստեղծել եմ պատկերասրահներ՝ ըստ որևէ բնույթի կարգերի։ Ստեղծել եմ իմ կոլլաժ-քարտեզները, որտեղ նշելով տարածքը, նշել եմ, թե ինչ տեսակի բույսեր ու կենդանիներ են բնակվում այդտեղ։

Մի խոսքով՝ կատարել եմ բազում աշխատանքներ, նախագծեր, մասնակցել եմ նաև ճամփորդությունների և այսքանով հանդերձ, կարծում եմ, որ կարող եմ հավակնել Բնագիտատեխնիկական ստուգատեսի մրցանակին՝ ըստ անվանակարգի։

Կայքեր՝ 1, 2, 3, 4, 5

Համակարգող՝ Դավիթ Մուրադյան

Ուսուցիչ՝ Էմանուել Ագջոյան