Այս օրն էլ շատ հետաքրքիր անցավ, այն առումով, որ մենք ծանոթացանք «Բնագիտատեխնիկական ստուգատեսի»-ի բովանդակության ու հայտագրման բանաձևի հետ, և ոմանք սկսեցին արդեն հայտագրվել։ Իրոք մեզ հետաքրքիր օրեր են սպասվում։ Բացի այդ, մենք մեր ստեղծագործական թիմով արդեն հասցրել էինք հերթագրվել նաև Դիջիթեքին, որում ներկայացրել էինք մեր պրոյեկտը։
Առաջին ժամին, մենք գնացինք Սոֆյա Այվազյանի դասարան՝ քննարկում անցկացնելու։ Քննարկումը այդքան էլ չգոհացրեց մեզ, քանի որ գրեթե բոլոր պասիվ էին, սակայն պետք է արձանագրեմ, որ թեման շատ տարբերվող էր ու բացառիկ, ուստի ակնկալումները մեզ մոտ շատ մեծ էին։ Քննարկումից հետո՝ երկրորդ դասին, մենք վերադարձանք մեր դասարան, որտեղ քննարկեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի անելիքները և պրոյեկտ ներկայացնելու բանաձևը։
Երրորդ և չորրորդ դասաժամերին, մենք մասնակցեցինք մարմնամարզության պարապմունքերին՝ ընկեր Անդրանիկի մարզադահլիճում։ Շուտվանից այդպիսի առանձնահատուկ պարապմունք չէի անցկացրել։ Այս դասերից հետո, մենք վերադարձանք դասարան և քննարկեցինք քիմիայի մեր նախագծերը և այդպես սկսեցինք աշխատելը, որպեսզի բնագիտական ստուգատեսին ներկայացնենք մեր նյութերը։ Այս օրն էլ այսպես անցավ․․․