Այսօր՝ հունվարի 12-ը, ձմեռային մեր ճամբարի հերթական հետաքրքիր ու զվարճալի օրն էր։ Առաջին և երկրորդ ժամերին՝ ընդհանուր պարապմունքից հետո, մենք մասնակցեցինք ռազմամարզական պարապմունքի՝ ընկեր Էմանուելի, ընկեր Սամվելի ու ընկեր Անժելայի խմբերի հետ միասին։ Բացի 9-րդ դասարանցիներից կային նաև 10-եր, 11-եր, 12-եր։ Պարապմունքը շատ հետաքրքիր ու արդյունավետ անցավ։ Սկզբում մենք վերհիշեցինք շարային պատրաստությունը, թե ինչպես պետք է արձագանքել ու դիմել հրամանատարին և, թե ինչպես պետք է մոտենալ ու ողջունել։ Այսքանից հետո մենք սկսեցինք զենքերով պարապմունքը։

Պարապմունքը կոչվում էր ձեռնամարտ, որն ինչպես զգուշացվեց հենց սկզբից, ավելի օգտակար է աղջիկների համար, սակայն տղաները նույնպես պետք է տիրապետեն կանոններին։ Այսքանից հետո, մենք սկսեցինք ալտերնատիվ պարապմունքը՝ զենքի բռնելը, պառկած դիրք ընդունելը, աջ և ձախ կողմերով դիտարկում անելը, այսքանը մենք կարողացանք այնտեղ անել և վերհիշել։ Եվ իհարկե ամենակարևորը, մենք սովորեցինք, թե վճռական ու կրիտիկական պահին ինչպես պետք է “Ուրալ” կոչվող ավտոմեքենայից դուրս գանք՝ շատ վատ վիճակում՝ հետևելով կանոններին։ Առաջինը պետք է իջնի գնդացիրը և տեղավորվի առջևում՝ պառկած դիրքում, և դիտարկի իր դիմացի տարածքը։ Նրա կողքը լինելու է դիպուկահարը՝ կծկված, մի ծնկի վրա իջած դիրքում։ Հետո արդեն շարվելու են մյուս զինվորները, որից ամեն մեկը պետք է դիտարկի իրեն հստակեցված դիրք, այսինքն մեկը պետք է պահի թիկունքը, մի քանիսը՝ աջն ու ձախը, և մեկը՝ դիմացը։ Ահա այսպիսի հետաքրքիր, արդյունավետ և ամենակարևորը պիտանի պարապմունք ունեցանք։

Այսքանից հետո, վերադարձանք դասարան, քննարկեցինք “Բնագիտատեխնիկական ստուգատես”-ի մեր անելիքները և սկսեցինք խաղալ։ Խաղացինք, զվարճացանք, ուրախացանք, մի կողմից էլ վճռեցինք հասցնել ավարտել մինչև այս ամսվա վերջ մեր անելիքները։ Այս օրն էլ իր յուրահատուկ ձևով անցավ․․․