Այսօրը շաբաթվա վերջին աշխատանքային օրն էր և մեր ճամբարի հինգերորդ օրը։ Որպես շաբաթվա ամփոփում, պետք է ասեմ, որ շատ ծանրաբեռնված շաբաթ եղավ, մենք մասնակցեցինք Դիջիթեքին, Բնագիտատեխնիկական ստուգատեսներ, նաև կարողացանք մեր ուսումնա-հասարակական նախագիծը կատարել՝ “Նախասիրությունների բացահայտումը”-ը, որի համար ես անչափ շնորհակալ եմ իմ ջոկատավարից՝ ընկեր Գոհարից։ Այս շաբաթ, մենք քննարկումներ արեցինք շատ, պլանավորեցինք, թե որ օրը և ուր ենք ճամփորդելու, ինչ նախագծեր ենք կատարելու։ Արդեն գրանցվել ենք ճամփորդությունների և հաջորդ շաբաթը լինելու է ավելի ծանրաբեռնված։ Մյուս շաբաթվա առաջին օրը վարելու ենք քննարկում-բանավեճ, իսկ երկրորդ օրը ներկայացնելու ենք մեր հայտը Դիջիթեքին և պատմելու ենք, թե ինչպես ենք մենք որոշել այն ստեղծել։
Առաջին օր — մենք ծանոթացանք ջոկատավարի հետ, նախագծերի, ծրագրերի, ճամփորդությունների և վերջ ի վերջո խմբի հետ։ Պլանավորեցինք, թե ինչպես ենք աշխատելու, ինչ օրակարգով։ Հաջորդ այս օրը պլանավորել ենք հանդիպում, բաց քննարկում-բանավեճ շատ կարևոր թեմայի շուրջ։
Երկրորդ օր — մենք շարունակեցինք քննարկումները, ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որը մյուս շաբաթվա երկուշաբթի օրը ներկայանալու է և վարելու է քննարկում-բանավեճ։ Սա համագործակցային նախագիծ է, մենք այն կատարում ենք հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Այվազյանի հետ։ Քննարկման թեման է “Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ”։ Մյուս երկուշաբթի մենք պետք է վարենք քննարկումը Ավագ դպրոցի ընթերցասրահում։
Երրորդ օր — մենք հերթական անգամ քննարկեցինք, մասնակցեցինք մարմնամարզական պարապմունքին, կատարեցինք որոշակի փոփոխություններ օրակարգում։ Ջոկատներում անցկացրեցինք “Նախասիրությունների բացահայտում” թեստի թեստավորումը։
Չորրորդ օր — մենք մասնակցեցինք ռազմամարզական պարապմունքին, որը վարում էր ընկեր Վահեն։ Ռազմամարզական պարապմունքի ողջ իմաստն ու ընթացքը ինքնապաշտպանությունն էր՝ ձեռնամարտը։ Դրանից հետո էլ շարունակվեցին քննարկումները հետագա անելիքների շուրջ։
Հինգերորդ օր — այսօր մենք գրեթե ոչ մի տեղ չգնացինք, բացառությամբ թեստավորման համար նախատեսված ջոկատներ։ Ընկեր Վեներայի, ընկեր Գոհարի ու ընկեր Գայանեյի հետ քննարկեցինք “Բնագիտատեխնիկական ստուգատեսի” շրջանակներում ներկայացվող մեր նյութերը։ Այս շաբաթը անցավ այսպես, վստահորեն, մյուսը կլինի ավելի ծանրաբեռնված։