Հայրենիքն այն տարածքն է, որտեղ հայը դարեր շարունակ ապրում և կերտում է իր պատմությունը , ստեղծում մշակութային արժեքներ։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Դրա համար էլ Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը ՝ հայրենիքը։
Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները՝
Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, և այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, Հյուսիս — արևմուտքում ՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է , արևելքում ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը , արևմուտքում ՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է , որը հայտնի է նաև Մասիս անունով, որի բարձրությունը 5165 մետր է։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մետր բարձրություն։ Արարատից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռն Արագածն է։

Գետերը՝
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեծ և փոքր գետեր։ Դրանք են տարածաշրջանում հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Արաքսը (հնում ՝ Երասխ ), որն
ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը։ Արածանիի ջրերում
301 թ. Տրդատ արքան, արքունիքը , զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։
Լճերը՝
Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Սևանը ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916 մետր, սակայն Խորհրդային Հայաստանի ժամանակներում իջել է 20 մետրով՝ ջրի շատ օգտագործման պատճառով։ Վանա լիճը (հնում ՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս. Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։
Բնակլիմայական պայմանները՝
Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճում են խաղող և ծիրան: Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի, անվանվել է արմենիակա։ Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով , որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հատուկ որդի տեսակից։ Լեռնաշխարհի հյուսիսյան նահանգները անտառապատ են։ Ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, աղի հանքերով։ Հարուստ է նաև բուժիչ հատկություններ ունեցող հանքային ջրերով։