Ճամփորդության վայրը՝ «ՍԱՐԱՆԻՍՏ» ԱՊԱԿԵՏԱՐԱՅԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ»
Ճամփորդության օրը՝ հունվարի 18
Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատու՝ Գոհար Իսկանդարյան, Գայանե Մխիթարյան
Օգնական՝ Վեներա Խառատյան

Նպատակը՝
- Ծանոթացում Հայաստանի գործող արտադրամասերի հետ
- Ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրումը արտադրության մեջ
- Մասնագիտական կողմնորոշում
- Բնապահպանական հարցերի ուսումնասիրում
- Արտադրամասում՝թափոնների վերամշակում
- Ուսումնասիրել ապակու բաղադրությունը,շշերի գույների ստացումը,այց գործարանի լաբորատորիա,աարտադրամաս
Ընթացքը՝
- Նախապատրաստական աշխատանքներ` տվյալ արտադրության ուսումնասիրում. հրապարակումներ սովորողների բլոգներում, ենթակայքում:
Ամփոփում՝
Առավոտյան՝ ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո, հավաքվեցինք խմբով ու ուղևորվեցինք դեպի Հայաստանի Հանրապետության Ապակե տարայի արտադրության ձեռնարկություն, որը գտնվում էր Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի արվարձաններում։ Ճանապարհը ուրախ անցկացրեցինք, լսեցինք տարօրինակ երգեր, խոսեցինք տարբեր թեմաների շուրջ, ենթադրություններ արեցինք, թե ինչպիսի տեսք կունենար այդ գործարանը։ Մի խոսքով՝ հետաքրքիր ու զվարճալի ճանապարհ անցնելուց հետո, հասանք նշանակության վայր։

Բլրի վրա գտնվող այդ գործարանը, ճանապարհի եզրից չէր երևում, սակայն երբ մենք բարձրացանք մեքենայով այդ բլուրը, մեր առջև բացվեց մի քանի հարյուր հեկտար զբաղեցնող այդ գործարանը, որն ապշեցնում էր իր մեծությամբ ու աշխատանքով։ Ծանոթանալով մեր ուղեկցողների հետ, շարժվեցինք առաջ։ Մինչև լաբորատորիաներ ու գործարանի մասնաճյուղեր հասնելը, տեսանք հազարավոր փաթեթավորված ապակե շշեր ու տարաներ, որոնց վրա գրված էր պատվիրողի՝ արտադրական հիմնարկի անունը, տեսանք հումքն ու ավազը։ Տեսանք բազմաթիվ անուններ, օրինակ Նոյ, Կախեթի, Կիլիկիա և այլն։ Առաջին մեխանիզմը, որի հետ ծանոթացրեցին մեզ ընկեր Արթուրն ու ընկեր Մառան, վերամշակման ու մաքրման սարքն էր։
Ապակե տարայի արտադրական հիմնարկը տարբեր քանակի ապակե աղբ է գնում, որպեսզի դա կարողանա հետագայում այս մեխանիզմի շնորհիվ մաքրել։ Կարող ենք ասել, որ այս մեխանիզմը թորում է շշերը, վերամշակում ու ուղարկում լաբորատորիաներ, որոնք այն հալեցնելու են և ձուլեն նորը։ Այսպիսի հետաքրքիր մեկնարկ էր։ Իսկապես, որ շլացուցիչ էր աղբի քանակը և հետաքրքիրն այն էր, որ այդ աղբը վերջում դառնալու էր էկոլոգիապես մաքուր մի մարմին՝ մեր դեպքում տարա, շիշ։
Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ ապակին պատրաստում են ավազից, ուստի նորություն չէր ավազի առկայությունը այդ գործարանի տարածքում։ Ավազի քանակությունը նույնպես ապշեցուցիչ էր։ Այդ ավազը, գործարանը գնում է տարբեր երկրներից, մասամբ Եգիպտոսից ու Վրաստանից։ Եգիպտոսի ավազը դա Սահարա անապատն է, հետևաբար շատ որակով շշեր են ստացվում այդպիսի ավազից։ Այն մեր սովորական ավազից տարբերվում է իր մանրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով ու նրբությամբ։ Սակայն առանձնահատուկ ինչ-որ տարբերություններով այն օժտված չէ։
Որոշ ժամանակ զբոսնելուց, ծանոթանալուց ու հարց-պատասխան տալուց հետո, մենք մուտք գործեցինք գործարանի մի մասնաճյուղ, որտեղ և արտադրվում են կանաչ գույնի գարեջրի ու այլ խմիչքների շշերը։ Մտնելով գործարան, տեղում ծանոթացել ջերմային երևույթների հետ` եռման ջերմաստիճան (ապակու համար 1500⁰, հալում, եռում, բյուրեղացում)։ Այնտեղ իմացանք, որ ավազից, օքսիդներից ու կոմպոնենտներից են ստանում շշի հատուկ գույնը։ Սակայն թափանցիկ շիշ ստանալու համար, օգտագործում են բացարձակապես մաքուր ավազ, ոչ մի կոմպոնենտ չավելացնելով։ Մենք մուտք գործեցինք այն մասնաճյուղ, որտեղ պատրաստում էին կանաչ գույնի ապակե տարաներ։ Սկզբից մենք ծանոթացանք արտադրանքի մի մեծ մասի հետ, ուսումնասիրեցինք, թե որ կազմակերպություններն են դրանք պատվիրել, որից հետո աստիճաններով բարձրացանք բուն մասնաճյուղ, որտեղ և մեր առջև բացվեց այդ հսկայական մեխանիզմը։ Այն իսկապես շատ մեծ տարածք էր զբաղեցնում և ինքն իրենով շատ մեծ չափսեր ուներ, իհարկե այն կազմված էր մի քանի մասից։ Սկզբից նայեցինք, թե ինչպես են հալացրած ապակուգ ստանում շիշ՝ հատուկ մեխանիզմներ օգտագործելով։ Դրանից հետո բարձրացանք ջերմային երևույթների կենտրոն /պայմանականորեն կոչենք այսպես/։ Այդ կենտրոնը իրենից ներկայացնում էր մի քանի ոտնաչափ տարածություն, որտեղ կենտրոնացած էր ավազի բարձումը, հալումը՝ ջերմային երևույթներով, դրանից հետո մաքրման, ֆորմայի ու ձևի ստացման և իհարկե բուն տարայի ստեղծման մասը։
Կրճատ ներկայացնեմ, թե ինչպես է ամեն ինչ կատարվել և ինչպես են գործարանում ստեղծում ապակե տարաները, թեկուզ և ամենահեշտ ձևով, որը թվում է առաջին հայացքից։ Եկեք մանրամասն ծանոթանանք։ Աստիճաններով բարձրանալով վերև, մենք տեսանք մի բարձող սարք, որը ավազը նկուղից բարձրացնում էր վերև՝ դեպի հալման սարքը։ Լցնելով հատուկ մեծ ձագարի տեսք ունեցող սարքի մեջ, այն մշակվում էր, խառնվում, որից հետո մեկնում էր վառարան՝ հալչելու։ Վառարանում ջերմաստիճանը հասնում էր 1500C0-ի, որը և՛ առողջության, և՛ տեսողության համար շատ վատ աստիճան է։ Պետք է նշեմ, որ ապակին հալչում է 2000-2100C0 ջերմաստիճանի ժամանակ, սակայն գիտնականների ու ֆիզիկոսների ջանքերի շնորհիվ ստեղծվել են հատուկ պայմաններ, որոնք թույլ են տալիս ավելի քիչ էներգիա ծախսել ու ավելի քիչ ջերմաստիճանում այրել ու հալել ապակին։ Ահա այպիսի հետաքրքիր ու “տաք” մասն էր առաջինը։ Հետո այդ նյութը ջերմակայուն խողովակներով անցնում էր խառնարան, որտեղ և մաքրվում էր։ Թորվելուց ու մաքրվելուց հետո, այն լցվում էր սարքի մեջ, որը գլանաձև տեսք էր տալիս նրան։ Այդ տեսքը ստանալուց հետո, ապակին, որի ջերմաստիճանը դեռևս գերազանցում էր 1000С0-ը, ուղևորվում էր դեպի փչող սարք, որը ճնշման տակ նրա ձև էր փոխանցում։
Շշի ձևը ստանալուց հետո, այն մեխանիզմների աշխատանքի շնորհիվ ընկնում էր մի գծի վրա, որով և անցնում էր իր հետագա ճանապարհը՝ դեպի ստուգում։ Ձև տվող ու փոխանցող այդ մեխանիզմը կազմված էր վեց սեկցիաներից, որոնք իրենց հերթին պատրաստում էին ապակին՝ իր ձևով, այնուհետև ուղարկում այն գծով դեպի ստուգման։ Այդպես հավասարաչափ աշխատանք կատարելով, այնքան մանրակրկիտ էր այդ պատկերը, որ շշերը միմյանց չէին դիպչում ու չէին խանգարում։ Սա շատ բարդ ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր։ Պետք է նշեմ, որ այս գործընթացում որոշ նյութեր, օրինակ MgO3, NaCO3-ը վերածվում են օքսիդների, այսինքն MgO2, NaCO2՝ ջերմության շնորհիվ: Այնտեղ կային նաև օգնական աշխատողներ, որոնք ջերմակայուն մկրատով վերցնում էին դեֆորմացված շշերը և նետում այն ջուրը, որպեսզի նրանք կորցնեն իրենց ջերմությունը և սառչեն, որից հետո էլ կանցնեն վերամշակումը, և գործընթացը կսկսվի նորից։ Մենք մի որոշ ժամանակով նաև մուտք գործեցինք ծրագրավորման սենյակ, որտեղ աշխատողները ծրագրավորում էին այս ամբողջ գործընթացը։ Մենք տվեցինք մեզ հուզող հարցերը և աշխատողները սիրով պատասխանեցին դրանց։ Ընկեր Արթուրը, ով ամենասկզբից մեզ հետ էր, ներկայացրեց համագործակցային կազմակերպություններին, որոնց մեծ մասը, զարմանալի չէ, որ խմիչք արտադրող կազմակերպություններ ու արտադրություններ էին։ Նաև իմացանք, որ այստեղ արտադրվող ապակե տարաները արտահանվում են նաև այլ երկրներ, մասամբ Վրաստան։ Այստեղ նաև արտադրվում էին Վրաստանի կազմակերպությունների կողմից պատվեր ձևակերպած շշերը՝ իրենց հատուկ հեղինակային իրավունքով, ձևով, չափսով, ծավալով։ Այսպիսի հետաքրքիր մասնաճյուղ էր կանաչ գույնի ապակե տարայի գործարանը։
Այնուամենայնիվ, այս ահռելի գործարանը իր մեջ ներառում է չորս այսպիսի մեծ մասնաճյուղեր, որոնցից մեզ հաջողվեց այցելել միայն մեկը՝ կանաչ ապակե տարայի գործարանի մասնաճյուղը։ Մենք ծանոթացանք մեխանիզմների ու գործիքների հետ, վերհիշեցինք ֆիզիկա առարկայի մեր գիտելիքները, կապված ջերմային երևույթների հետ, տվեցինք մեզ հուզող հարցերը և ստացանք դրանց արժանի պատասխանները։ Այս մասնաճյուղից ելնելուց հետո, մենք ուղևորվեցինք դեպի լիմոնի ջերմոց, որը Հայաստանում հայրենական արտադրանքի միակ ջերմոցն է։ Ի դեպ այստեղ աճեցվում են փոքր չափսի, սակայն շատ հյութալի ցիտրուսներ, մանդարիններ, ելակներ։ Այդտեղ էլ իրականացրեցինք “Ջերմոց” նախագիծը, որտեղ կառուցված էր բոլոր ջերմահաղորդման տեսակների պահպանման հիման վրա` ջերմահացոևդականութուն, կոնվեկցիաՄեզ պատմեցին, որ այս ջերմոցում, ի տարբերություն ուրիշների, ցիտրոսները ներարկում են միմիայն միջատներից պաշտպանելու համար, հետևաբար բնական ու հյութալի են ստացվում այս ջերմոցի պտուղները։ Մեզ հյուրասիրեցին և պատմեցին, որ այս ջերմոցը Տնօրեն Մելիք Մանուկյանի հոբբիներից է, և նա հաճախ է գալիս իր արտադրական ձեռնարկություն՝ իր սիրելի հոբբիյով զբաղվելու համար։
Եվ վերջին մեր կանգառը եղավ լաբորատորիան։ Իհարկե, ժամանակի պատճառով մենք այնտեղ մնացինք ընդամենը 10-15 րոպե, սակայն հստակ պատկերացում կազմեցինք, թե ինչպես են արտադրում շշերը։ Ծանոթացանք նյութերի հետ, որոնցից ամենաշատը կիրառվում են ավազը, դոլոմիտը, սոդան և այլ կոմպոնենտներ ու օքսիդներ։
Վերջաբան՝
Ահա այսպիսի մի շատ հետաքրքիր, օգտակար, արդյունավետ ճամփորդություն ունեցանք։ Վերադառնալով դպրոց, շարունակեցինք մեր առօրյան, քննարկեցինք անելիքները, հետագա փորձերը և կիսվեցինք տպավորություններով։ Անչափ գոհ ու շնորհակալ եմ անձնակազմից, ով որ մեզ ցույց տվեց ու շատ ըմբռնելի կերպով մատուցեց ամբողջ գործընթացն ու աշխատակարգը, անչափ շնորհակալ եմ ուսուցիչներիցս՝ ընկեր Գայանեից ու ընկեր Գոհարից, որ այսպիսի հիասքանչ ու անմոռանալի ճամփորդություն կազմակերպեցին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․












































